«Երեւանի Պետական Համալսարան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 7.
[[16 Մայիս]] [[1919]]-ին [[Հայաստանի Հանրապետութիւն|Հայաստանի Հանրապետութեան]] նախարարներու խորհուրդը ընդունած է [[Երեւան]]ի մէջ համալսարան հիմնելու վերաբերեալ որոշում։ [[31 Յունուար]] [[1920]]-ին [[Ալեքսանտրաբոլ]]ի (այժմ՝ Գյումրի) առեւեւտրային դպրոցի շենքին մէջ մեծ շուքով կատարուած է Հայաստանի համալսարանի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որուն մասնակցած են ինչպէս հանրապետութեան ղեկավարները, այնպէս ալ՝ բազմաթիվ հիւրեր արտասահմանէն։ Համալսարանին մէջ դասերու մեկնարկը տրուած է նշանաւոր հայագետ [[Ստեփան Մալխասեանց]]ի՝ [[1 Փետրուար]] [[1920]]-ին կարդացած դասախոսութեամբ։ Համալսարանի հինադիրներէն էր նաեւ [[Սիրական Տիգրանեան]]ը։
 
Առաջին ուսումնական տարիին համալսարանը ունեցած է մեկ՝ պատմալեզուաբանական բաժանմունք, 262 ուսանող եւ 32 դասախոս։ Համալսարանի առաջին նախագահ [[Յուրի Ղամբարեան]]ի ջանքերուն շնորհիվ, հիմնադրման առաջին իսկ տարին համալսարանին մէջ դասախոսելու հրավիրվել արտասահմանյան բուհեր աւարտած, մանկավարժական եւ գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անուանի մասնագետներ, ինչպիսիք էին՝ [[Յակոբ Մանանդեան]]ը, [[Մանուկ Աբեղեան]]ը, [[Աշխարհբեկ Քալանթար]]ը, [[Ստեփան Մալխասեանց]]ը եւ ուրիշներ։ Հայաստանի մէջ խորհրդային կարգերու հաստատումէն ետք, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ [[Աշոտ Յովհաննիսեան]]ի «Երեւանի համալսարանի վերակազմութեան մասին» հրամանով, [[17 Դեկտեմբեր]] [[1920]]-ին Հայաստանի համալսարանը վերանուանուած է Երեւանի ժողովրդական համալսարան։ Երեւանի մէջ վերաբացուած կրթօջախի նախագահ ընտրուած է հայագէտ, Փրոֆեսորփրոֆէսօր [[Յակոբ Մանանդեան]]ը։
1920-ական թուականներուն համալսարանը գործած է Աստաֆեան (այժմ՝ Աբովեան) փողոցին մէջ գտնուող ուսուցչական սեմինարի՝ սեւ տուֆով կառուցուած երկհարկանի շէնքի առաջին հարկին մէջ։ Ժողովրդական համալսարանին մէջ գործած է ընդամենը երկու բաժանմունք՝ հասարակագիտական եւ բնագիտական։ Իսկ արդէն Հոկտեմբեր [[1921]]ին համալսարանը ունեցած է հինգ բաժանմունք՝ բնագիտական, արեւելագիտական, տեխնիկական, մանկավարժական եւ խորհրդային շինարարութեան։ Այնուհետեւ բնագիտական բաժանմունքը վերաձեւաւորուած է գիւղատնտեսականի, իսկ Մարտ [[1922]]-ին բացուած է բժշկական բաժանմունքը։