«Զաքարեան Իշխանապետութիւն» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: կ՝ա → կ՝ ա (3) oգտվելով ԱՎԲ
պարզեցնում եմ հղումները oգտվելով ԱՎԲ
Տող 4.
'''Զաքարեան իշխանապետութիւն''', պետութիւն [[Հայկական Լեռնաշխարհ (արեւմտահայերէն)|հայկական լեռնաշխարհ]]ի հիւսիսային եւ արեւելեան հատուածին մէջ՝ վրացական թագաւորութեան (1008-1490) հովանաւորութեան եւ գերիշխանութեան տակ։ Զաքարեան տոհմի ներկայացուցիչները կառավարած են զայն<ref group="Ն">[[Զաքարյաններ]]ը ծագել են [[Արծրունիներ]]ից, իսկ ուշ միջնադարում հայտնի էին որպես [[Արղությաններ]] կամ Երկայնաբազուկներ։</ref>:
 
Զաքարեանները [[Հայաստան (արեւմտահայերէն)|Հայաստան]]ի մէջ իրենց իշխանութիւնը սկսած են այնպիսի ժամանակաշրջան, երբ վերացած էր Անիի [[Բագրատունիներու Թագաւորութիւն|Բագրատունիներու թագաւորութիւն]]ը (885-1045) եւ բոլոր ենթակայ թագաւորութիւններն ու իշխանութիւնները [[Տարօն]]ի (800-966), [[Տայք (արեւմտահայերէն)|Տայք]]ի (809-1001), [[Վասպուրական (արեւմտահայերէն)|Վասպուրական]]ի (908-1021), [[Վանանդ (արեւմտահայերէն)|Վանանդ]]ի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113), [[Սիւնիք]]ի (987-1170) մէջ եւ այլուր։ Հայաստանի մէջ ստեղծուած էին բազմաթիւ ամիրայութիւններ, որոնց կը գլխաւորէին իսլամադաւան [[Սելճուքներ|սելճուքներ]]ը: Վերջիններուն արշաւանքը Հայաստան տեղի ունեցած է 11-րդ դարու կէսերուն։
 
Կաթողիկոսական աթոռը յայտնուած էր դեգերումներու մէջ եւ որոշ շրջան մը հանգրուանած է բուն Հայկական լեռնաշխարհէն դուրս՝ [[Եփրատ գետ (արեւմտահայերէն)|Եփրատ]]ի ափին գտնուող Հռոմկլա ամրոցին մէջ։ Ան յետագային կը մտնէ նորաստեղծ հայկական պետութեան՝ [[Կիլիկիա (արեւմտահայերէն)|Կիլիկիոյ]] թագաւորութեան կազմին մէջ։ Բուն Հայաստանի մէջ հայկական հողերը միաւորելու, հայ ազնուական ու հոգեւորական վերնախաւը վերամիաւորելու եւ ժողովուրդին խաղաղ զարգացումն ապահովելու համար Զաքարեանները կը զինակցին հայկական ծագում ունեցող Բագրատունիներուն հետ։ Վերջիններս [[Վրաստան (արեւմտահայերէն)|Վրաստան]]ի մէջ հասած էին թագաւորական աստիճանի եւ կառավարած աւելի քան մէկ հազարամեակ (9-11-րդ դարեր): Կը յաջողուի ազատագրել Հայաստանի հիւսիսային, արեւելեան եւ կեդրոնական հատուածները։
Տող 22.
== Ծանօթագրութիւններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Զաքարեան Հայաստան]]