«Թադէոս Զաքարեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{ԱՀ}} {{Տեղեկաքարտ Բժիշկ | անուն = Թադէոս Հարութիւնի Զաքարեան | բնօրինակ անուն = | պատկեր = | պատկերի...»:
(Տարբերութիւն չկայ)

11:03, 21 Մարտ 2015-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

Թադէոս Հարութիւնի Զաքարեան
Ծնած է 1862
Ծննդավայր Շամախի
Մահացած է 1918
Մահուան վայր Պաքու, Պաքուի նահանգ
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
Կրթութիւն Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա?
Մասնագիտութիւն բժիշկ, գրագէտ, հասարակական գործիչ
Կոչում բժշկապետ
Ռազմական ծառայութիւն Ռուսական կայսերական բանակ?

Թադեոս Հարութիւնի Զաքարեան (1862, Շամախի - 1918, Պաքու), հայ բժիշկ, գրող, հասարակական,ազգային գործիչ։

Կենսագրութիւն

Ծնած է 1862 թուականին Շամախիի մէջ։ Միջնակարգ կրթութեան ընթացքին կատարեալ ուսումնասիրած է հայոց լեզու և հայ ժողովուրդի պատմութիւն։ Աուարտած է Ռազմաբժշկական ակադեմիան և ստացած է բժշկի մասնագիտութիւն։ Ուսանողական տարիներուն ընկերակցած է Յովհաննէս Յովհաննիսեանի և Գարեգին Ենգիբարեանի հետ, որոնց հետ ամառները շրջած է Հայաստանի գավառների մէջ` հայ գյուղացուն անմիջականօրէն ծանոթանալու և ուսումնասիրութիւններ կատարելու նպատակով։ 1880-ական թուականներուն այդ թեմաներով մի շարք հոդվածներ տպագրած է «Աղբիւր» հանդեսի մէջ։ Դեռևս ուսանողական տարիներեն զբաղուած է գրական ու հասարակական աշխոյժ գործունեութեամբ։ Երկար տարիներ բժշկական, ազգագրական, բանասիրական, հրապարակախոսական արժեքավոր հոդվածներով աշխատակցած է Թիֆլիսի «Տարազ», «Մուրճ», «Մշակ», ինչպես նաև Երևանի «Պսակ», Էջմիածնի «Արարատ» և այլ պարբերականներու` ստորագրելով «Զ.» կամ «Թ. Զ.» ծածկանուններով։

1917 թուականին եղած է Պաքուի Հայկական կուլտուրական միութեան բժշկական սեկցիայի ընդամենը 9 համար հրատարակած «Առողջ կեանք» ժողովրդական առողջապահիկ ամսագրի խմբագիր-հրատարակիչը։ Ամսագրի տպագրութիւնն իրականացուած է ՊաքՈՒի ԵրևանցԵանի տպարանի մէջ։

Թադէոս Զաքարեանը մի քանի գրքերու ու թարգմանութիւններու հեղինակ է։ Որպես զինուրական բժիշկ ծառայած է Արդահանի մէջ, Ախալքալաքի մէջ, Բաթումի մէջ, Գորիի մէջ և ամենուր բարի հիշատակ թողեած է։ Պետական բժշկական ծառայութիւնը թողնելէ յետոյ հաստատուած է Պաքուի մէջ, որտեղ եռանդուն մասնակցութիւն ունեցած է քաղաքի հասարակական կյանքին։ Եղած է Բաքվի հայոց միջնակարգ դպրոցներու հոգաբարձութեան անդամ։ Ունեցած է բժշկապետի կոչում։

1918 թուականի սեպտեմբերեան կոտորածեն յետոյ Ադրպեջանի թուրքա-թաթարական բռնակալ կառավարութեան հրամանով ձերբակալված է ու նետուած է պաքուի բանտը, որտեղ և բարբարոսական տանջանքներեն նահատակուած է 56 տարեկանին։

Գրականութիւն

  • Բժ. Թադէոս Զաքարեան, «Տարազ», Թիֆլիս, 1919, թ. 9։
  • Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Ա. հատոր, Դիւցազնամարտ, 1890-1914, Լոս Անճելըս, 1992։
  • Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանուններ, Երևան, 2002։
  • Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանուններ, Երևան, 2005։

Աղբիւրներ

Կատեգորիա:Հայ բժիշկներ Կատեգորիա:Հայ գրողներ Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ Կատեգորիա:1862 ծնունդներ Կատեգորիա:Շամախի քաղաքում ծնվածներ Կատեգորիա:1918 մահեր Կատեգորիա:Բաքու քաղաքում մահացածներ