«Զվիատ Կամսախուրտիա» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Content deleted Content added
Նոր էջ «{{ԱՀ}} {{Արևելահայերեն|Զվիադ Գամսախուրդիա}} '''Զվիատ Կամսախուրտիա''' ({{Լեզու ka|ზვიად გამსახურდ...»: |
(Տարբերութիւն չկայ)
|
15:43, 5 Դեկտեմբեր 2018-ի տարբերակ
Զվիատ Կամսախուրտիա (վրաց.՝ ზვიად გამსახურდია, 31 Մարտ 1939 - 31 Դեկտեմբեր 1993), վրացի հանրային, քաղաքական եւ պետական գործիչ, գրող, գիտնական, այլախոհ, ազգայնական, բանասիրական գիտութիւններու տոքթոր: Վրացական ԽԸՀ Գերագոյն խորհուրդի նախագահ (1990-1991), նորանկախ Վրաստանի առաջին նախագահը (1991-1992):
Կենսագրութիւն
Զվիատ Կամսախուրտիան 1939 թուականի Մարտ 31-ին ծնած է վրացի գրող Կոնստանտինէ Կամսախուրտիայի եւ Միրանտա Փալաւանտիշվիլիի ընտանիքին մէջ: Հօր կողմէն նախնիները կը սերէն Ռուսիոյ կայսրութեան մէջ ազնուական համարուող Կամսախուրտիաներու տոհմէն, իսկ մօրական կողմէն՝ Փալաւանտիշվիլիներու իշխանական տոհմէն: