«Իւան Թուրկենեւ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{ԱՀ}}
{{Արևելահայերեն|Իվան Տուրգենև}}
'''Իւան Թուրկենեւ''' (Ivan Sergeyevich Turgenev) (ռուս.՝{{Լեզու ru|Иван Сергеевич Тургенев}}, [[9 Նոյեմբեր]] [[1818]], Օրէօլ, Ռուսական կայսրութիւն – [[3 Սեպտեմբեր]] [[1883]], Պուժիվալ (Bougival), [[Ֆրանսա]]), ռուս իրապաշտ գրող, բանաստեղծ, հրապարակախօս, թատերագիր, թարգմանիչ։ Ռուս գրականութեան դասականներէն մէկը։ [[Փեթերսպուրկ]]ի գիտութիւններու կայսերական ակադեմիայի ռուսերէնի գիծով թղթակից անդամ, Օքսֆորտ համալսարանի պատուաւոր դոկտոր (1879)։ Հեղինակ է վէպերու, վիպակներու եւ պատմուածքներու, որոնցմէ ամէնէն շատ Ճանչցուած են եւ բազմաթիւ լեզուներով (այդ կ՛ընդգրկէ նաեւ հայերէն) թարգմանուած են հետեւեալները. «Նախօրէին» (անգլ.՝ On the Eve)(ռուս.՝ Накануне, 1860), «Ծուխը» (անգլ.՝ Smoke) (ռուս.՝ Дым, 1867), «Հայրեր եւ որդիներ» (անգլ.՝ Fathers and Sons)(ռուս.՝ Отцы и дети, 1862) վէպերը, «Որսորդի Յիշատակարանը» (անգլ.՝ A Sportsman's Sketches)(ռուս.՝ Записки охотника, 1852) պատմուածքներու ժողովածուն, «Մումու» (ռուս.՝ Муму, 1852), «Գարնանային Ջուրեր» (ռուս.՝ Вешние воды, 1872), «Յաղթական Սիրոյ Երգը» (ռուս.՝ Песнь торжествующей любви, 1881) վիպակները։
 
Թուրկենեւի ստեղծած գեղարուեստական համակարգը մեծ ազդեցութիւն ձգած է 19-րդ դարու երկրորդ կէսին՝ ո՛չ միայն ռուս, այլեւ՝ արեւմտաեւրոպական վէպի բանաստեղծական արուեստի վրայ։ Իւան Թուրկենեւը առաջինն էր [[Ռուսեր|ռուս]] գրականութեան մէջ, որ սկսաւ ուսումնասիրել «նոր մարդուն»` վաթսունականի անձը, անոր բարոյական յատկանիշները եւ [[Հոգեբանութիւն|հոգեբանական]] առանձնայատկութիւնները: Իրեն շնորհիւ ռուսաց լեզուին մէջ սկսաւ լայնօրէն կիրառուիլ «նիհիլիզմ»ի (ոչնչապաշտութեան) եզրը<ref>{{Գիրք|մաս=Нигилизм|ссылка часть=http://dic.academic.ru/dic.nsf/enc_philosophy/822/НИГИЛИЗМ |վերնագիր=Философия: Энциклопедический словарь|ответственный=Под ред. А. А. Ивина|վայր=М.|հրատարակչություն=Гардарики|թվական=2004|մեջբերվող էջեր=1072|ISBN=5-8297-0050-6}}</ref>։ Ան արեւմուտքի մէջ գրականութեան եւ թատերգութեան քարոզիչն էր։
Տող 31.
Սկիզբը Թուրկենեւը կ՛ուզէր բանաստեղծ դառնալ։ [[1834]] թուականին, երբ ան երրորդ կարգի ուսանող էր, գրեց «Պատը» ութոտանի «եամպ»ով մեծավերջ տղչ. թատերական բանաստեղծութիւնը<ref group="Ն">Իր իսկ՝ Տուրգենևի խոսքերով, դա «բացարձակ անհեթեթ ստեղծագործություն է, կատաղի անփորձությամբ արտացոլված բայրոնյան Մանֆրեդի ստրկամիտ նմանակումը»</ref>։ Երիտասարդ հեղինակը իր գրիչի փորձը ցոյց տուաւ իր ուսուցիչին՝ ռուս բանասիրութեան փրոֆէսօր Փիոթըր Փլեթնիովին։ Դասախօսութիւններէն մէկուն ժամանակ Փլեթնիովը բաւականին խիստ վերլուծեց այդ բանաստեղծութիւնը, հեղինակին չբացայայտելով, սակայն միաժամանակ խոստովանեցաւ, որ այդ ստեղծագործողին մէջ «ինչ-որ բան կայ»։ Այդ խօսքերէն ոգեշնչուած՝ երիտասարդ գրողը ստեղծեց նաեւ քանի մը բանաստեղծութիւն, որոնցմէ երկուքը [[1838]] թուականին «…..въ» ստորագրութեամբ Փլեթնիովը տպագրեց «Սովրեմեննիք» ամսագիրին մէջ, որուն խմբագիրը նոյնն ինքն էր։ Անոնք էին «Երեկոյ» եւ «Վեներա Մետիցէյսքայայի մօտ» բանաստեղծութիւնները<ref name="ЛЭ">{{Գիրք|автор=Поспелов, Г. Н.|մաս=Тургенев|ссылка часть=http://feb-web.ru/feb/litenc/encyclop/leb/leb-4191.htm|վերնագիր=Литературная энциклопедия |վայր=М.|издательство=Худ. лит.|թվական=1939|հատոր=11|столбцы=419—439|ref=}}</ref><ref name="БСЭ">{{Գիրք|автор=Румянцева, Э. М.|մաս=Тургенев Иван Сергеевич|ссылка часть=http://slovari.yandex.ru/~книги/БСЭ/Тургенев%20Иван%20Сергеевич/|վերնագիր=Большая советская энциклопедия|հրատարակություն=3-е изд|վայր=М.|издательство=Сов. энциклопедия|թվական=1977|հատոր=26}}</ref>։
 
Տուրկենեւի առաջին հրապարակումը լոյս տեսած է [[1836]] թուականին։ «Ժողովրդական կրթութեան նախարարութեան ամսագիրով» ան հրապարակեց Անտրէյ Մուրավիովի «Ճանապարհորդութիւն Դէպի Սուրբ Վայրեր» ստեղծագործութեան անբողջ տեսութիւնը<ref name="ЭСБЕ">Тургенев, Иван Сергеевич в ЭСБЕ</ref>։ Մինչեւ [[1837]] թուականը ան գրած էր արդէն մօտ հարիւր փոքր բանաստեղծութիւն եւ քանի մը բանաստեղծութիւն (անաւարտ «Ծերունիի Պատմութիւնը», «Խաղաղութիւն Ծովու վրայ», «Լուսնային Գիշերուայ Ցնորքներ», «Երազ»)։
 
== Ծանօթագրութիւններ ==
Տող 44.
[[Կատեգորիա:Ռուս գրողներ (արւմտ․)]]
[[Կատեգորիա:Օրիոլ ծնածներ]]
[[Կատեգորիա:9 Նոյեմբերի ծնածներ]]
[[Կատեգորիա:3 Սեպտեմբերի մահացածներ]]