«Իւան Թուրկենեւ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{ԱՀ}}
{{Արևելահայերեն|Իվան Տուրգենև}}
'''Իւան Թուրկենեւ''' (Ivan Sergeyevich Turgenev) ({{Լեզու ru|Иван Сергеевич Тургенев}}, [[9 Նոյեմբեր]] [[1818 թուական|1818]], Օրէօլ, Ռուսական կայսրութիւն – [[3 Սեպտեմբեր]] [[1883 թուական|1883]], Պուժիվալ (Bougival), [[Ֆրանսա]]), ռուս իրապաշտ գրող, բանաստեղծ, հրապարակախօս, թատերագիր, թարգմանիչ։ Ռուս գրականութեան դասականներէն մէկը։ [[Փեթերսպուրկ]]ի գիտութիւններու կայսերական ակադեմիայի ռուսերէնի գիծով թղթակից անդամ, Օքսֆորտ համալսարանի պատուաւոր դոկտոր (1879)։ Հեղինակ է վէպերու, վիպակներու եւ պատմուածքներու, որոնցմէ ամէնէն շատ Ճանչցուած են եւ բազմաթիւ լեզուներով (այդ կ՛ընդգրկէ նաեւ հայերէն) թարգմանուած են հետեւեալները. «Նախօրէին» (անգլ.՝ On the Eve)(ռուս.՝ Накануне, 1860), «Ծուխը» (անգլ.՝ Smoke) (ռուս.՝ Дым, 1867), «Հայրեր եւ որդիներ» (անգլ.՝ Fathers and Sons)(ռուս.՝ Отцы и дети, 1862) վէպերը, «Որսորդի Յիշատակարանը» (անգլ.՝ A Sportsman's Sketches)(ռուս.՝ Записки охотника, 1852) պատմուածքներու ժողովածուն, «Մումու» (ռուս.՝ Муму, 1852), «Գարնանային Ջուրեր» (ռուս.՝ Вешние воды, 1872), «Յաղթական Սիրոյ Երգը» (ռուս.՝ Песнь торжествующей любви, 1881) վիպակները։
 
Թուրկենեւի ստեղծած գեղարուեստական համակարգը մեծ ազդեցութիւն ձգած է 19-րդ դարու երկրորդ կէսին՝ ո՛չ միայն ռուս, այլեւ՝ արեւմտաեւրոպական վէպի բանաստեղծական արուեստի վրայ։ Իւան Թուրկենեւը առաջինն էր [[Ռուսեր|ռուս]] գրականութեան մէջ, որ սկսաւ ուսումնասիրել «նոր մարդուն»` վաթսունականի անձը, անոր բարոյական յատկանիշները եւ [[Հոգեբանութիւն|հոգեբանական]] առանձնայատկութիւնները: Իրեն շնորհիւ ռուսաց լեզուին մէջ սկսաւ լայնօրէն կիրառուիլ «նիհիլիզմ»ի (ոչնչապաշտութեան) եզրը<ref>{{Գիրք|մաս=Нигилизм|ссылка часть=http://dic.academic.ru/dic.nsf/enc_philosophy/822/НИГИЛИЗМ |վերնագիր=Философия: Энциклопедический словарь|ответственный=Под ред. А. А. Ивина|վայր=М.|հրատարակչություն=Гардарики|թվական=2004|մեջբերվող էջեր=1072|ISBN=5-8297-0050-6}}</ref>։ Ան արեւմուտքի մէջ գրականութեան եւ թատերգութեան քարոզիչն էր։