«Սթիւըն Ժերար» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (2)
մանր-մունր, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 29.
| ստորագրութիւն =
}}
'''Սթիւըն Ճորճ ժերար''', (անգլ.՝ Steven George Gerrard, [[30 Մայիս]] [[1980]], Ուիսթըն ([[Անգլիա]])), անգլիացի ֆութպոլիստ «Լիվըրփուլ» ակումբի աւագ։ Ժերարը կը համարուի ժամանակակից ֆութպոլի լաւագոյն կիսապաշտպաններէն մէկը։ Հիմնական հանդես եկած է կիսապաշտպանութեան կենտրոնին մէջ, ինչպես նաեւ ձախ կիսապաշտպանի դիրքին մէջ։
Ժերարը, ով իր ամբողջ ասպարէզը անցուցած է «[[Անֆիլտ]]»ի մէջ, առաջին անգամ խաղադաշտ դուրս եկած է 1998 թուականին եւ ամրապնդուած է խումբի հիմնական կազմին մէջ 2000-01 մրցաշրջանին մէջ։ 2003-ին ան դարձած է խումբի աւագը՝ փոխարինելով Սաամի Հիւպիային։ Ժերարի նուաճած մրցանակներէն են երկու Անգլիայի բաժակները, երկու Ֆուտպոլային լիգայի բաժակները եւ յաղթանակը [[Չեմբիոններու Լիգա]]յի մէջ 2005-ին։ 2005 թուականին Ժերարը երրորդն էր «[[Ոսկէ գնդակ]]» մրցանակի համար քուէարկութեան մէջ։
 
Տող 38.
Ժերարը «[[Լիվըրփուլ]]ի» հետ իր առաջին պաշտօնական պայմանագիրը ստարագրած է [[1997]]-ին, իսկ առաջին հանդիպումը անցուցած է [[1998]]-ի Նոյեմբերի 29-ին՝ «[[Պլեքպըրն Ռովերս]]»-ի դեմ։
2000-01 մրցաշրջանին մէջ Ժերարը նվաճեց իր առաջին մրցանակները ակումբի հետ։ Այդ մրցաշրջանին ֆութպոլիստը անցուց [[50]] խաղ եւ դարձաւ [[10]] կոլի հեղինակ, որոնք օգնեցին ակումբին նուաճել [[Անգլիայի բաժակը]], Անգլիայի Լիգայի բաժակը եւ ՈՒԵՖԱ-ի բաժակը։ Այդ մրցաշրջանի վերջին Ժերարը ճանցուաւ Անգլիայի լաւագոյն երիտասարդ ֆութպոլիստ, իսկ [[2002]]-ին Ժերարը դարձաւ խումբի աւագը։
2004-05 մրցաշրջանին «Լիւերբուլը» հասաւ Չեմբիոններու Լիգայի եզրաբակիչ եւ Իստամբուլի մէջ հանդիպեցաւ «[[Միլան]]»-ին։ Առաջին խաղակեսէն յետոյ խումբըկը պարտուէր 3-0 հաշիւով։ Երկրորդ խաղակեսին Ժերարը հարուածեց առաջին պատասխան գնդակը, որմէ յետոյ Լիւերբուլը հաւասարեցուց հաշիւը եւ վերջնական արդիւնքին, խաղէն ետք տասնմէկ մեթրանոցներով յաղթեց «Միլան»-ին ու դարձաւ մրցաշարի յաղթող։
2005-06 ին Ժերարը ցուցադրեց իր լաւագույն խաղը։ Ան 53 խաղի մէջ հարուածեց 23 կոլ։ Ապրիլին ան ճանչցուաւ Բրեմիեր Լիգայի լաւագոյն ֆութպոլիստ։ 2006-ի Անգլիայի բաժակի եզրափակիչ խաղին Ժերարը դարձաւ երկու կոլի հեղինակ։ Այդ կոլերէն յետոյ Ժերարը դարձաւ միակ ֆութպոլիսը, ով կրցած է կոլի հեղինակ դառնալ բոլոր չորս եզրափակիչներին մէջ, որոնց մէջ կը խաղային անգլիական ակումբները։
==== Հաւաքական ====