«Լեղուց» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{ԱՀ|Q64386}}
{{Արևելահայերեն|Լեղապարկ}}
'''Լեղուցը''' կամ '''լեղապարկը''' (gallbladder) [[Տանձ (արեւմտահայերէն)|տանձի]] ձեւով մկանային պարկանման օրկան մըն է, որ կը ծառայէ [[Մաղձ|մաղձի]] (bile) կուտակման: Ան ունի մօտաւորապէս 8 սմ. երկարութիւն եւ 45 կրամ ծանրութիւն: Լեղուցը կը գտնուի [[Լեարդ|լեարդին]] յատակը: Ան ունի վիզի նման նեղ վերին բաժին մը եւ լայն պարկանման վարի բաժին մը: Վիզը անմիջական կապակցութեան մէջ է լեարդին հետ: Լեղուցը ունի իր ծորանը (duct), որ կը կոչուի լեղուցածորան (cystic duct): Անիկա կը միանայ լեարդի միացեալ ծորանին (common bile duct) եւ երկուքը միասին կը կազմեն մաղձածորանը (bile duct), որ ունի 7-10 սմ. երկարութիւն: Մաղձածորանը կը միանայ [[Շարոյր|շարոյրի]] (pancrease) ծորանին հետ եւ երկուքը միասին կը բացուին տասներկումատնեայ աղիքին (duodenum) մէջ:
 
Լեարդը կ'արտադրէ օրական 500-600 մլ. մաղձ: Անիկա կանաչ-դեղին հեղուկ մըն է, որ կը պարունակէ ջուր, մաղձային աղեր (bile salts), մաղձային ներկեր (bile pigments) քոլեսթերոլ, bilirubin եւ բնասպիտներ (proteins):
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Լեղուց» էջէն