«Լինուքս» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ ՕՀ | անվանում = Լինիւքս | սքրինշոթ = 250px | նկարագրություն = Տուքս պինգ...»:
(Տարբերութիւն չկայ)

09:56, 10 Օգոստոս 2015-ի տարբերակ

Կաղապար:Տեղեկաքարտ ՕՀ

Պատկեր:Android L Develpment Preview.png
Անդրոիդ օբերասիոն համակարգ

Լինիւքս (անգլերեն՝ Linux) կը կոչեն «Linux,» UNIX-անման օբերասիոն համակարգերգիչներու |UNIX-անման համակարգիչային [[օբերասիոն համակարգ]] որ կ՛ օգտագործուի Լինիւքս միջուկ։ Այդ օբերասիոն համակարգերը օգտագործում են նաեւ GNU նախագծի շրջանակների մէջ ստեղծուած համակարգային (սիսդեմային) ծրագիրպերը։ Սովորաբար հակիրճութեան համար այդ օբերասիոն համակարգերը կը կոչուին ուղղակի Լինիւքս։ Լինիւքսը ազատ ծրագրային ապահովման եւ բաց կոդով ծրագրերի ստեղծման վառ, ամենաերկարատեւ եւ մեծամասշտաբ օրինակն է։

Ի տարբերութիւն այլ օբերասիոն համակարգերի մեծամասնութեանը, Լինիւքսը չունի մէկ պաշտոնական տարածուող թողարկի, փոխարենը տարբեր կազմակերպութիւններ, կրթական եւ գիտահետազոտական հիմնարկներ կամ պարզապէս էնտուզիաստների խումբեր կը ստեղծեն իրենց տարբերակները՝ բաշխումները (distributions)։

ԳՆՈՒ/Լինիւքս բաշխումների մէջ յաճախ կը մտնեն ՕՀ-ն լրացնող եւ կիրառական ծրագիրները, որոնք թոյլ կու տան տեղադրումին անմիջապէս ետք ունենալ աշխատանքի պատրաստ լիարժեք, բազմաֆոնկսիոնալ օբերասիոն միջավայր։

Ի սկզբանէ ստեղծվելով եւ օգտագործուելով էնտուզիաստ անհատների կողմէն անձնական համակարգիչներու վրայ Լինիւքսը ժամանակի ընթացքին ստացաւ աջակցութիւն այնպիսի գորբորացիաներու հետ՝ IBM, Hewlett-Packard, Oracle, Novell, Dell, Գուգլ, Մայքրոսոֆթ եւ Red Hat դառնալով հայտնի ՕՀ «Server»ներու համար։

2006 թ. աշնան տուեալներով [1], հոսթինգ տրամադրող ամենաառաջատար ընկերութիւններուն մոտ 90%-ի «Server»ները այսօր կ՛աշխատին Linux ՕՀ-ի որեւէ տարբերակով։[2]

Լինիւքսն աւելի լայնորեն է ձեւափոխուել տարբեր բլատֆորմներու համար, քան որեւէ այլ օբերասիոն համակարգ։[3] Այդ կ՛օգտագործէ, գերհամակարգիչներէն մինչեւ բջջային հեռախոսները, եւ ցանցային սարքերից մինչեւ տիեզերանավերը։ Օգտվողի համար ավելի ընկերական դառնալով Լինիւքսը հանրամատչելի կը դառնայ անձնական համակարգիչներու շուկայի մէջ։ [4]

Պատմութիւն

GNU Նախագիծը

Պատկեր:Richard Matthew Stallman.jpeg
Ռիչարդ Սթոլմանը, ազատ օպերացիոն համակարգի ստեղծման՝ GNU Նախագիծի ստեղծողը։

1983 թ, Ռիչարդ Սթոլմանը հիմնադրել էր GNU Նախագիծը։ Այդ նախագծի նպատակն էր ստեղծել ավարտին POSIX-համատեղելու, UNIX-անման օբերասիոն համակարգ, կազմուած միայն ազատ ծրագրային ապահովումին:

1990-ականներուն GNU-ն կը ստեղծէ համակարգի անհրաժեշտ բաղադրամասերը՝ գրադարանները, կոմպիլյատորները, գրի (դեքսդային) խմբագրիչները, UNIX-shell-ը, բայց կը պակսէր հիմնական բաղադրիչը՝ kernel-ը, ՕՀ-ի միջուկը։ 1990 թ. GNU նախագիծը սկսեց աշխատանքներ Mach microkernel-ի վրայ հիմնուած GNU Hurd միջուկը ստեղծելու ուղղութեամբ, սակայն Mach-ի կառուցուածքի առանձնահատկութիւնները կը բերէին դժուարութիւններու եւ գործընթացը դանդաղ էր։ [5]

Լինիւքսի ծնունդը

 
Լինուս Տոռվալդս - Լինիւքս միջուկի ստեղծողը.

Այդ նոյն ժամանակ, 1991 թ. մէկ այլ միջուկի վրայ սկսուած էին աշխատանքները՝ Հելսինկու Համալսարանի ֆին ուսանող Լինիւս Տոռվալդսի կողմէն։ Ի սկզբանէ Տոռվալդսը իր համակարգիչի վրայ կ՛օգտագործէր Minix համակարգը, որ ստեղծուած էր Էնդրյու Ս. Տանենբաումը իր ուսանողներին օբերասիոն համակարգերի նախագիծումը դասաւանդելու համար։ Սակայն Տանենբաումը չէր թոյլատրեր ուրիշներին փոփոխութիւն մտցնել Minix-ի մէջ, ինչը եւ դրդեց Տոռվալդսին Minix-ի փոխարինումը ստեղծելուն։

Ի սկզբանէ Տոռվալդսը իր միջուկը "Freax" էր անուանում՝ անգլերէն free - ազատ/անվճար եւ freak - խենթ բառերու միախառնումին, վերջը աւելացնելով X տառը, ինչը յաճախ կ՛օգտագործուէր UNIX-անման համակարգերու անուանումներին։ "Linux" անուանումը հորինեց Արի Լեմմկեն որ Ֆինական Համալսարանի Ցանցին պատկանող FTP սպասարկուի վարչապէտն էր (FTP server administrator)։ Linux անուանումը, հորինեց գրացուցակի (folder) համար, ուր Տոռվալդսի ստեղծած միջուկը առաջին անգամ հնարավոր դարձաւ բեռնավորել (download)։

Արտասանութիւնը

Linux բառի ճիշտ արտասանութիւնը երկար ժամանակ քննարկվում էր[6]։ 1992-ին Տոռվալդսը բացատրեց, որ ինքը կ՛արտասանէր ինչպէս՝ /ˈlɪnʊks/։ [7]

Անուանման հետ կապուած տարաձայնութիւնները

Ազատ եւ բաց կոդով ծրագրային ապահովման համայնքին մէջ (community) երկար տարիներ կը շարունակուին քննարկումներն եւ վեճերը կապված անուանման հետ։

Նոյնպէս Ռիչարդ Սթոլմանի կողմից հիմանդրուած Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի (FSF- Free Software Foundation) կարծիքով, այդ օբերասիոն համակարգերը պէտք է անպայման անուանեն GNU/Linux[8], քանի որ հիմնուած են GNU նախագծի շրջանակներուն մէջ ստեղծուած բազմաթիւ ծրագրերուն վրայ, իսկ Linux-ը ընդամէնը GNU օբերասիոն համակարգի միջուկի հնարաւոր իրականացումներէն մէկն է։ Այսպիսով Linux-ի վրայ հիմնուած ՕՀ-ները, նրանք կը դիտարկեն ինչպէս GNU տարբերակ։ Բացի թուարկուած պատճառներից FSF-ը կը բերէ մի շարք այլ պատճառներ, օրինակ այն, որ աւելի լայն շրջանակներին եւ բիզնեսում տարածուելէն ետք կը մոռցուի, որ Linux-ը համայնքի (community) աշխատանքի, համագործակցութեան եւ փիլիսոփայութեան արդիւնք է։[9]

Լինուս Տոռվալդսն ինքը գտած է, որ անուանումը այդքան կարեւոր չէ, իսկ մարդկանց ՕՀ-ն GNU/Linux անուանել պարտադրելու գաղափարն է անհեթեթ։[10]

Սակայն, պարզապէս Linux անուանումը շատ ավելի լայն տարածուած է լրատուամիջոցներին եւ մարդկանց մէջ, իսկ GNU/Linux անուանումը առօրեայ կյանքի մէջ կ՛ օգտագործեն միայն սակաւաթիւ էնտուզիաստները եւ շարժման փիլիսոփաները։ "GNU" բառը կը բացակայի նույնիսկ բազմաթիւ տարածողներու (distributive) պաշտոնական անուանման մէջ։ Այստեղ լայն տարածուած տարածոներից աչքի ընկող բացառութիւններն են Debian GNU/Linux-ը եւ Knoppix-ը, որոնք պաշտոնապէս իրենց անուանման մէջ ունեն GNU բառը։

Բազմաթիւ սկսնակներու համար այս անուանման անորոշութիւնը խնդիրներ է կ՛առաջացնէ։ Դէպքերու մեծամասնութիւնը, առօրեայ, երբ կ՛ըսեն Linux՝ ի նկատի ունին GNU/Linux օբերասիոն համակարգերը: Գրականութեան մէջ հեղինակները խառնաշփոթի խուսափելու համար կը նշեն, թէ ինչ նկատի ունին Linux բառը գործածելուն։

Տես նաեւ

Հղումներ

  1. «Rackspace Most Reliable Hoster in September»։ Netcraft։ Հոկտեմբեր 7 2006։ արտագրուած է՝ 2006-11-01 
  2. Top500.org Top500 OS chart, վերցված է 31 հոկտ․ 2010 թ․։]
  3. http://www.freeos.com/articles/4737/
  4. Burke Steven (2006-03-20«Red Hat looks to boost channel sales»։ CRN։ արտագրուած է՝ 2006-04-01 
  5. http://www.gnu.org/gnu/gnu-history.html
  6. «List of words of disputed pronunciation»։ արտագրուած է՝ 2007 թ․ մարտի 12 
  7. Կաղապար:Cite newsgroup Torvalds has made available an audio sample which indicates his own pronunciation, in English (/ˈlɪnʊks/) ─ «How to pronounce Linux?»։ արտագրուած է՝ 2006-12-17  ─ and Swedish (/ˈlɪːnɤks/) ─ «Linus pronouncing Linux in English and Swedish»։ արտագրուած է՝ 2007-01-20 
  8. Սթոլման Ռիչարդ (2007-03-03)։ «Linux and the GNU Project»։ Free Software Foundation։ արտագրուած է՝ 2007-03-12 
  9. «Why GNU/LInux» 
  10. Moore, J.T.S. (Produced, Written, and Directed) (2001)։ Revolution OS (DVD) 

Արտաքին հղումներ

Կատեգորիա:Օպերացիոն համակարգեր Կատեգորիա:Ազատ ծրագրային ապահովում Կատեգորիա:Լինուքս