«Լուսին» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{ԱՀ}} '''Լուսին'''ը Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծութեամբ հինգերորդ բնական արբանե...»:
(Տարբերութիւն չկայ)

10:51, 22 Օգոստոս 2015-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ Լուսինը Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծութեամբ հինգերորդ բնական արբանեակն է։ Ունենալով Երկրի տրամագծի 27%-ը և խտութեան 60%-ը՝ Լուսինը ունի Երկրի զանգուածի 1⁄81-ը։ Միջին հեռաւորութիւնը Երկրի և Լուսնի կեդրոոններու միջև կը կազմէ 384 467 քմ։ Գիշերները կ'արտացոլէ Արեգակի լոյսը երկրագունդի այն կիսագնդին մէջ, ուր չեն հասնիր Արեգակի ճառագայթները։ Լուսինն իր խտութեամբ երկրորդ արբանեակն է Յուպիտերի Իո արբանեակէն ետք։ Լուսինը Երկրի հետ անհամադէպ պտոյտի մեջ է՝ մշտապէս շրջուած ըլլալով դէպի մոլորակը միևնոյն կողմով։ Այն Արեգակէն ետք ամենապայծառ մարմինն է երկնքին մէջ, չնայած այն հանգամանքին, որ անոր մակերևոյթը իրականին մէջ շատ մուգ է և արտացոլման գործակցով մօտ է ածխին։ Երկնքին մէջ Լուսնի յայտնութիւնը և լուսնային փուլերու պարբերականութիւնը հնագոյն ժամանակներէն կարևոր մշակութային ազդեցութիւն ունեցած են: Լուսնի ձգողութենական ազդեցութիւնը կ'առաջացնէ ովկիանոսի մակընթացութիւնները և երկրային օրուայ տևողութեան երկարացման մէջ։ Լուսնի ընթացիկ ուղեծրին հեռաւորութիւնը մօտ երեսուն անգամ մեծ է Երկրի տրամագիծէն, որուն պատճառով Լուսինը երկնքին մէջ նոյն չափով կ'երեւի ինչպէս Արևը և թոյլ տուած է մօտաւորապէս ամբողջութեամբ ծածկել։ Չափերու այդ տեսողական համընկնումը ակնյայտ զուգադիպութիւն է։ Երկրի պատմութեան աւելի վաղ ժամանակաշրջանին մէջ Լուսինը աւելի մօտ էր Երկրին և ունէր աւելի մեծ տեսանելի չափեր քան Արեգակը։ Լուսինը ձևաւորուած է մօտ 4,5 միլիար տարի առաջ՝ Երկրի ձևավորումէն անմիջապէս ետք։ Չնայած նախկինին Լուսնի ձևաւորման քանի մը ենթադրութիւն կար, ներկայիս ամէնէն ատարածուած բացատրութիւնն այն է, որ Լուսինը ձևաւորուած է Երկրի և Մարսի փոխազդեցութեան պատճառով առաջացած մնացորդներէն։ Լուսինը միակ երկնային մարմինն է, ուր մարդ արարածը ոտք դրած է։ Սովետական Միութեան Լուսնային ծրագիրը առաջինն էր, որ 1959 թուականին անօդաչու տիեզերանաւ ուղարկեց դէպի Լուսին։ Միացեալ նահանգներու ՆԱՍԱ-ի Ապոլո ծրագիրը առ այսօր միակ մարդու կողմէն իրականացուած գիտարշաւն է այլ դէպի երկնային մարմին։ Այս ծրագրի շրջանակներուն մէջ Լուսնէն բերուած է աւելի քան 380 քգ լուսնային ժայռ, որ օգտագործուեցաւ Լուսնի երկրաբանական ծագումը, անոր ներքին կառուցուածքի ձևաւորումը և երկրաբանական ձևաւորման ապագայ պատմութիւնը բացաայտելու համար։ 1972 թուականին Աբոլո 17-ի արշավանքէն ետք Լուսին այցելած են միայն անօդաչու տիեզերանավերը։ 2004 թուականին սկսած Ճաբոնը, Չինաստանը, Հնդկաստանը, Միացեալ Նահանգները և Եւրոպական տիեզերական գործակալութիւնը իւրաքանչիւրը բաց ձգած է իր ուղեծրակայանները։ Այս տիեզերանավերը նպաստած են լուսնային ջրի հայտնագործմանը։ Ապագային նախատեսուած են լուսնի վրայ նոր հետազոտութիւններ ներառեալ կառավարութիւններու և մասնաւոր հատուածի ջանքերով։ Լուսինը կը մնայ Տիեզերքի պայմանագրի տակ՝ բոլոր ազգերու համար ազատ խաղաղ նպատակներով հետազոտելու։

Անունը և ստուգաբանութիւնը

Հայերէն Լուսին բառն առաջացած է լոյս բառէն, անուանումը թերևս ստացած է գիշերը լուսաւորելու պատճառով։ Լատիներէն luna բառը նոյնպէս թարգմանաբար կը նշանակէ լուսաւոր։

Լուսնի առաջացումը

Յառաջացած են քանի մը վարկածներ 4, 527 ± 0, 010 միլիար տարի առաջ Լուսնի առաջացման բացայայտման համար, ընդամէնը 30 - 50 միլիոն տարի անցած էր Արեգակնային համակարգի առաջացման պահէն։ Այս վարկածներէն էին.

  • Կեդրոնախոյս ուժերու ազդեցութեան տակ Երկրի կեղևէն Լուսնի անջատումը
  • Երկրի կողմէն նախա-Լուսնի ձգումը
  • Երկրի և Լուսնի իրար հետ միասին առաջացումը նախամոլորակային անօթէն


Այս վարկածներէն և ոչ մէկը չի կրնար բացատրել Երկիր - Լուսին համակարգի բարձր անկիւնային պահը: Այսօրուայ դրութեամբ գերակայող վարկածն է Հսկայական բախման վարկածը, ըստ որուն Երկիր-Լուսին համակարգը ձևաւորուած է հսկայական մարմնի նոր ստեղծուած պրոտո-Երկրի հետ բախման արդիւնքին մէջ։ Այսպիսի հսկայական բախումները Արեգակնային համակարգի ձևաւորման փուլում սովորական բան էին։ Ըստ բախման վարկածի՝ 4, 36 միլիար տարի առաջ պրոտո-Երկիրը բախում ունեցած է պրոտո-մոլորակ Թեայի հետ։ Հարուածը եղած է ոչ կեդրոնական։ Արդիւնքին մէջ հարուածող մարմնի մեծ մասը, ինչպէս նաև երկրային մանտիայի մէկ մասը դուրս մղուած են երկրամերձ ուղեծիր։ Այս նիւթէն ալ հաւաքուած է պրոտո-Լուսինը մօտաւորապէս 60 000 քմ ուղեծրի վրայ։ Երկիրը հարուածի արդիւնքին մէջ ստացած է պտոյտի արագութեան կտրուկ աւելացում ։ Բախման համակարգչային ձեւաւորման արդիւնքին մէջ ստացուած Երկիր-Լուսին համակարգի անկիւնային պահը, ինչպէս նաև Լուսնի միջուկի չափերը կը համընկնին իրական տուեալներու հետ։ Այս սիմուլյացիաները նոյնպես ցոյց կու տան , որ Լուսնի նիւթի մեծ մասը հարուածող մարմնիներէն է, այլ ոչ պրոտո-Երկրէն։ Այնուամենայնիվ, վերջին հետազոտութիւններու արդիւնքները ցոյց կու տան, որ Լուսնի մեծ մասը կազմուած է Երկրի նիւթէն այլ ոչ հարուածող մարմնէն։ Երկնաքարերը ցոյց կու տան, որ Արեգակնային համակարգի այլ մարմինները, այնպէս են ինչպէս Մարսը և Վեստան ունին Երկրէն չափազանց տարբերուող իզոտոպային թթվածնի - և վոլֆրամի կազմվածք, այն դեպքում, երբ Երկիրը և Լուսինը ունեն համարյա միևնույն կազմությունը։ Բախումից հետո Երկրի և Լուսնի նյութերը հավանաբար միախառնվել են հավասարեցնելով նրանց իզոտոպային կազմվածքը[16], չնայած այս տեսակետը նույնպես վիճարկվում է[17]։ Բախման արդյունքում ծագած հսկայական քանակով էներգիան կարող էր հալեցնել Երկրի կեղևը, այսպիսով ստեղծելով մագմայի օվկիանոսը[18][19]։ Նորաստեղծ Լուսինը կարող էր նույնպես ունենալ սեփական մագմայի օվկիանոս, նրա խորության գնահատականները խոսում են մոտ 500 կմ խորևության մասին, ամբողջ շառավղով[18]։ Չնայած այն հանգամանքին, որ Հսկայական բախման վարկածը բացատրում է շատ առանձնահատկություններ, կան որոշ խնդիրներ որոնք մնում են չբացահայտված, դրանց հիմնական մասը վերաբերվում է Լուսնի կառուցվածքին։ 2012 թվականին հրատարակված Ապոլոն առաքելության կողմից բերված Լուսնի նյութի տիտանի իզոտոպային վերլուծության արդյունքները ցույց տվեցին, որ Լուսինը ունի նույն կազմվածքը ինչը և Երկիրը[20] ինչը հակասում է այն գաղափարին, որ Լուսինը ձևավորվել է Երկրի ուղեծրից հեռու։