«Ծառ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{ԱՀ}} մինի|աջից|Կոկոսի արմաւենի Մարտինիկի '''Ծառ''' (լատ. arbor), երկարակեաց բո...»:
(Տարբերութիւն չկայ)

16:27, 18 Օգոստոս 2015-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

Կոկոսի արմաւենի Մարտինիկի

Ծառ (լատ. arbor), երկարակեաց բույս (սովորաբար 2 մ. ոչ ցածր)՝ բազմաթիւ փայտի ցողուններով եւ արմատներով:

Տնկարների ծառերը բունը բարձր է, գրեթէ գլանաձն, իսկ՝ սաղարթը՝ փոքր, բարձր դիրքով: Բաց տարածութիւններուն աճող ծառերը բունը կարճ է, հաստ, հիմքը լայն, սաղարթը կ'սկսի ցածր: Միաշաքիլ ծառերն կ'ունենան բարակ, սնամէջ (բամբուկներ), թոյլ ճիւղաւորուած (վիշապածառ) կամ չճիւղաւորուած, բայց խոշոր տերեւներով (արմաւենի) բներ: Առավել բարձրաբուն ծառերն են սեքւոյաները, դուգլասեան սոճ (եղննին) եւ էվկալիպտները (100-110 մ), առավել հաստաբուն են բաոբաբները (տրամագիծը՝ մինչեւ 9 մ.), ամենաերկարակեացները՝ սեկւոեան, բաոբաբը՝ 3000-5000 տարի:

Դասակարգում

Ըստ իրենց տերեւները ձնի՝ ծառերը կը լինին տերնաւոր եւ փշատերն:

Փշատերն ծառերն սովորաբար կ'ունենան մշտականաչ փուշեր: Այդպիսի են, օրինակ, եղննին, սոճին, կիպարիսը եւ այլն:

Ծառատեսակներ

Ալոճենի

Վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճիւղերով: Ալոճենու (լատիներէնի անունը՝ Crataegus L.) տերեւները պարզ են հերթադիր: Ծաղիկները սպիտակ են, երբեմն կարմիր: Պտուղները մանր են, կարմրաբոսոր, 3-4 սերմերով: Ցեղի անունը ծագած է յունարէն «Կռատաիոս» բառ, որ կը նշանակէ ուժեղ:

Բոյսի ծաղիկները յայտնաբերուած է եթերայուղ, տրիմեթիլամին, կուերցետին, կոֆեինային եւ քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին եւ այլն: Պտուղները կը պարունակեն գինեթթու, կիտրոնաթթու, կլատեգուսաթթու, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, ֆլաւոնիդդներ, սորբիդ, ճարպային յուղեր, կարօտին, վիդամին C, դաբաղանիւթեր, քիմիական տարրերից՝ կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն եւ այլն:

Ալոճի ծաղիկները եւ պտուղները պատրաստուած դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելաւում սրտի եւ ուղեղի արեան շրջանառութիւնը, վերացնում անօթայի սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնաւորում սրտի ռիթմը, առաջ բերում տնական հանգստացնող ներգործութիւն:

Ալոճենու պտուղներն կ'ուտեն ինչպէս թարմ, այնպէս չորցած վիճակը: Դրանցից կը պատրաստեն կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել: Աղացած պտուղները կը խառնեն ալուրին՝ հացին հաճելի համ տալունպատակով:

Նռնենի

(Լատիներէն՝ Punica granatum) փոքր թուփ է կամ ոչ մեծ ծառ՝ երկարաւուն կաշեկերպ տերեւներով, ալ կարմիր ծաղիկներով: Նռնենին վայրի ձնով կը հանդիպի Փոքր եւ Միջին Ասիա, Անդրկովկաս, Իրան, Աֆղանստան:

Հինէն ի վեր տարբեր ժողովուրդներ ան պտուղներ օգտագործած են ծիսական արարողութիւններու ժամանակ: Պտուղը խոշոր, գնդաձն է՝ հաստ պտղամաշկով, թաղանթաւոր միջնապատերով: Սերմերը բազմաթիւ են՝ իւրաքանչիւրը շրաջապատուած բաց վարդագոյնի մինչեւ բալի գոյնի յիւթալի պտղամսով: Կը ծաղկի Մայիսին մինչեւ աշուն, պտուղը կը հասունայ Սեպտեմբերի վերջը:

Անոր ծաղիկները ստացուած ներկը կ'օգտագործեն բնական գործուածքների ներկման համար: Տերեւները, արմատը եւ բնի կեղնը կը պարունակեն մինչեւ 32% դաբաղանիւթեր, որոնք եւս կ'օգտագոծուին ներկերու ստացման, նուրբ կաշիներու դաբաղման համար: Ւտուղն կ'օգտագործեն թարմ եւ վերամշակուած (դոշաբ, գինի, հիւթ) վիճակը: Պետք է հաւաքել հասուն վիճակը, քանի որ պահելով չի հասունար: Անոր հիւթը կը պարունակէ 8-19% շաքարներ, C վիդամին, ուստի օգտական է ծանր հիւանդութիւններ ապաքինւողներու համար, բուժիչ է:

Բառբաբ

Այս ծառը կ'ապրի 4-5 հազար տարի, այնքան բարձր չէ 18-25 մ.: Փոխարեն ուղղակի զարմանհչաշ է բնի հաստութիւնը՝ շրջանագիծը կը հասնի 25 մ-ին: Բաոբաբը գրկելու համար պէտք է մէկ ամբողջ դասարան:

Բաոբաւն առանձնայատկութիւնները ունի, օրինակ՝ տերնաթափ կը լինի ոչ թէ ձմռանը, այլ ամռանը: Ափրիկայի, ուր կ'աճի բառբաը, ամռանը շատ շոգ է: Իսկ տերեւները խոնաւութեան ենգոլոշիացի: Բաոբաբը, որպէսզի քիչ խոնաւութիւն կորցնի, շոգին տերնաթափ կը լինի: Իսկ ձմռան, երբ կ'սկսի անձրեւներու շրջանը, նորէն կը ծածկի թաթաձն տերեւներով եւ խոշոր, մինչեւ 20 սմ. տրամագիծ ունեցող սպիտակ ծաղիկներով: Բաոբաբի պտուղները երկար են, վարունգանման, հիւթալի, քաղցրահամ միջոկով, որ կարելի է ուտել:

Բաոբաբի տերեւները թել են կը պատրաստուին, որ կը հիւսուին գործւանքներ ու պարաններ:

Հացենի

Զարմանալի անուններ ունին հայկական բնաշխարհի տարածուած մէկ շարք ծառեր՝ հաճերենի, բոխի, լորենի, հացենի: Հացենին խոշոր, մինչեւ 25-35 մ., բարձրութեան հասնող է ծառ է: Տերեւները փետրաձն են, բարդ, այսինքն իւրաքանչիւր տէրն կազմուած է մի քանի տերեւներ: Կը ծաղկի Ապրիլին վերջը: Ծաղիկներն անշուք են, բայց նրանց շուրջ հաճախ կարելի է տեսնել մեղուներու, որովհետեւ հացենին մեղրատու բոյս է:

Հացենին բաւական է երկարակեաց ծառ է, կ'ապրի 300-400 տարի:

Հացենի որոշ տեսակներ կիռաւում է նաեւ կանաչապատման նպատակով:

Պատկերասրահ

 
Կաղնի
 
Սոճի
 
Սեքւոեա, աշխարհի ամենաբարձր ծառերէն մեկը
 
Կաուրի, աշխարհի ամենահին ծառերէն մեկը
 
Բաոբաբ Տանզանի
 
Ուռենի
 
Մագնոլիա
 
Ծառ Սան Ֆրանսիսկոյի զբոսայգում


Տես Նաեւ

Ծառագիտութիւն

Աղբիւրներ