«Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 30.
== ՀԱՀԳԲ-ն Արցախեան պատերազմին ==
[[1990]] թուականէն սկսեալ Հայաստանի ազատագրութեան հայ գաղտնի բանակը իր գործունէութիւնը սառեցնելուն զուգընթաց աշխուժացուց օժանդակութիւնն ու աշխոյժ մասնակցութիւնը Արցախեան պատերազմին։ Կազմակերպութեան բազմաթիւ անդամներ առանձին խումբերով և անհատապէս մասնակցեցան ինչպէս ռազմական գործողութիւններուն, այնպէս ալ նիւթական օգնութիւն ցուցաբերելուն։ ՀԱՀԳԲ անդամներ Վազգէն Սիսլեանը և Գէոորգ Գյուզելեանը [[Վանաձոր]]ին մէջ ստեղծած և մարզած են Մեծն Մուրատ խումբը, որ կատարած է յատուկ գործողութիւններ ԼՂՀ և ՀՀ ամենաթեժ կետերուն և միակ ջոկատն է, որ իր բարձր պատրաստուածութեան շնորհիւ ոչ մէկ զոհ չի տուաւ։ Ջոկատի հրամանատարն եղած է Գէորգ Գոյւզելեանը։ Վան գործողութեան համակարգող, ՀԱՀԳԲ մարտիկ Վազգէն Սիսլեանը մասնակցած է [[Շուշի]]ի և Աղդամի (Ակն) ազատագրմանը: ՀԱՀԳԲ մարտիկ Մարտիրոս Ժամկոչեանը եղած է ՀՀ Պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանի խորհրդականը և ՀԱՀԳԲ մէկ այլ մարտիկ՝ [[Մոնթէ Մելքոնեան]]ի տեղակալը։ ՀԱՀԳԲ մարտիկ [[Յովսեփ Յովսեփեան]]ը մասնակցած է Քարվաճառի ազատագրմանը և իրականացուցած է շարք մը յատուկ գործողութիւններ։
[[Պատկեր:ASALA memorial in Yerablur.jpg|350px|մինի|աջից|ՀԱՀԳԲ-ի եղբայրական գերեզմանը Եռաբլուրին մէջ]]
== ՀԱՀԳԲ-ի մամուլը ==
Իր ստեղծման օրէն գաղտնի բանակը զգալի տեղ տուած է մամուլին։ Աշխարհի բազմաթիւ երկիրներուն մէջ տարբեր լեզուներով հրապարակուած են թերթեր, շաբաթաթերթեր, ամսաթերթեր, որոնք մեծ ներդրում ունեցած են 20-րդ դարու հայ երիտասարդութեան համար հասարակական քաղաքական կեանքին մէջ կայանալու ճանապարհին։ ՀԱՀԳԲ-ի պաշտօնաթերթ «Հայաստան»ը (1980-87,1991-էն) հրապարակուած է հինգ լեզուներով՝ հայերէն, արաբերէն, անգլերէն, ֆրանսերէն և թրքերէն։ ՀԱՀԳԲ-ի կողմէն հրատարակուող մամուլի ոչ ամբողջական ցանկը՝
Տող 45 ⟶ 46՝
* Հայ քաղաքական բանտարկեալների պաշտօնական յանձնախումբ, [[Լոնտոն]], [[1984-1995]]։
* Յառաջապաահ, [[Անգլիա]], [[1985-1986]]։
* Սարդարապատ, [[Սան-ՖրանցիսկոՖրանցիսքո]], [[1985-1986։1986]]։
* Սարդարապատ, [[Հնդկաստան]], [[1982-1983։1983]]։
* Ժողովրդական պայքար /կէդրոնական պաշտօնաթերթ հայկական ժողովրդային շարժման/, Աթէնք, 1991-
* Նոր Սերունդ, [[Լոս անճելոս]], [[1988-1992։1992]]։
== ՀԱՀԳԲ-ն մեր օրերուն ==
[[1991]] թուականին գաղտնի բանակը հրապարակած է իր վերամշակուած ծրագիրը, ուր զօրակցութիւն յայտնած է Հայաստանի Հանրապետութեանը՝ առանց փոփոխութեան ենթարկելու իր ռազմավարական նպատակները