«Հայկական Լեռնաշխարհ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 3927633 խմբագրումը, որի հեղինակն է՝ Shahen books (քննարկում) մասնակիցը
Տող 24.
 
Տարբեր ուղղութեամբ երկարող լեռնաշղթաները միմեանց միջով կտրելով երկիրը վերածած են բազմաթիւ փակ շրջաններու։ Լեռնաշղթաներու միջեւ ինկած են ձորեր, հովիտներ եւ դաշտեր։ Երկիրին վրայ հիմնականօրէն տարածուած են հրաբուխային [[Սարահարթ (արեւմտահայերէն)|սարահարթեր]] եւ առանձին լեռնազանգուածներ, բեկորային ու ծալքաւոր լեռներ, կերտուածական tectonic իջուածքներ։ Հայկական լեռնաշխարհը կը մտնէ [[Երկրաշարժ (արեւմտահայերէն)|երկրաշարժ]]ներու գօտիին մէջ։ Այստեղ կը գտնուի [[Առաջաւոր Ասիա|Առաջաւոր Ասիոյ]] միակ գործող հրաբուխը՝ Թոնդուրեկը (Մասիսէն հարաւ-արեւմուտք), որուն խառնարանէն դուրս կու գան ջրային գոլորշիներ, ծծմբային ու ածխածնային կազեր եւ մանր քարակտորներ, իսկ ստորոտէն կը բխին հանքային տաք [[Աղբիւր|աղբիւր]]ներ։
 
== Փոքր Կովկաս ==
 
Փոքր Կովկասի լեռնահամակարգը ունի ծալքաւոր կառուցուածք։ Այն կը սկսի [[Վրաստան (արեւմտահայերէն)|Վրաստան]]ի ծովափը գտնուող [[Պաթում]] քաղաքէն եւ աղեղնաձեւ կը շարունակուի մինչեւ Հայաստանի հարաւային սահմանը՝ [[Մեղրի (արեւմտահայերէն)|Մեղրի]]։ Լեռնահամակարգը ունի քանի մը լեռնաբազուկներ. հիւսիսը Մեսխեթի ու Թրիալէթի լեռնաշղթաներն են ու Ջաւախքի բարձրավանդակը ([[Վրաստան (արեւմտահայերէն)|Վրաստան]]), կեդրոնին՝ Բազումի, [[Փամբակ (գիւղ, Լոռիի մարզ)|Փամբակ]]ի, [[Գուգարաց Աշխարհ (արեւմտահայերէն)|Գուգարաց]] եւ Սեւանի լեռները (Հայաստան)։ Հարաւը, Փոքր Կովկասը կը ճիւղաւորուի 2 լեռնաբազուկներու՝՝ Արցախի լեռներ (ԼՂՀ) եւ [[Զանգեզուրի Լեռնաշղթայ|Զանգեզուրի լեռնաշղթայ]] (Հայաստան)։ Փոքր Կովկասի լեռները խոնաւ են ու անտառապատ։ Ամենաբարձր լեռնագագաթը [[Կապուտջուղ (արեւմտահայերէն)|Կապուտջուղ]]ն է (3906 մ)։ Փոքր Կովկասին կից են Գեղամայ հրաբխային լեռնաշղթան եւ Հայաստանի Հանրապետութեան ամենաբարձր կէտը՝ [[Արագած (արեւմտահայերէն)|Արագած]] լեռնագագաթը՝ 4096 մ բարձրութեամբ։
 
[[Պատկեր:Փոքր Կովկաս.jpg|330px|thumb|right|[[Փոքր Կովկաս]] լեռնահամակարգը]]
 
Մեսխեթի ու Թրիալէթի (Trialeti) լեռնաշղթաները հիւսիսէն կը սահմանեն [[Հայկական Լեռնաշխարհ (արեւմտահայերէն)|Հայկական լեռնաշխարհ]]ը։ Իրենց եւ Մեծ Կովկաս լեռնային համակարգի մէջտեղը կը գտնուի Ռիոնի հովիտը։ Այս լեռնաշղթաներուն կից են նաեւ Շավշէթի լեռները, որոնք կը գտնուին Թուրքիայի տարածքին։ Մեսխեթի լեռնաշղթան, յայտնի է նաեւ որպէս Աճարա-իմերեթեան, կ՝երկարի Սեւ ծովի աճարական ափէն մինչեւ Կուր գետի Պորժոմի (Borjomi) կիրճը։ Երկարութիւնը 150 քմ է, բարձր կէտը՝ մինչեւ 2850 մ (Մեփիսծղարո)։ Թրիալեթա լեռնաշղթայի երկարութիւնը նոյնպես մօտ 150 քմ է, բարձր կէտը՝ Շավիքլտէ (Shaviklde) լեռը, նոյնպէս ունի 2850 մ բացարձակ բարձրութիւն։ Այս լեռնաշղթաները կազմուած է առաւելապէս հրաբխածին ապարներով։ Հիւսիսային լանջերն անտառապատ են եւ կը գերակշռեն բարձր լեռնային տափաստանները եւ ենթալբեան մարգագետինները։
 
Ջաւախքի լեռնաշղթան կը գտնուի Վրաստանի հարաւը եւ Հայաստանի Հանրապետութեան Լոռու, Շիրակի մարզերու սահմանագլուխը: Երկարութիւնը մօտաւորապէս 50 քմ է եւ կ՝երկարաձգուի Թրիալեթէն մինչեւ Բազումի լեռնաշղթայ։ Այստեղ են Աշոցքի եւ Լոռի սարահարթերը։ Ամենաբարձր գագաթը Աչքասարն է ՀՀ տարածքին, որ ծովի մակերեւոյթէն 3196 մ բարձրութիւն ունի։ Ջաւախքի լեռնաշղթան յայտնի է նաեւ իր ջրվեժներով։ Լեռնաշղթան հիմնականին ծածկուած է ալբեան մարգագետիններով եւ կանաչ արօտավայրերով։ Բազմաթիւ են փոքրիկ լիճերը Ջաւախքի լեռնաշղթայի վրայ եւ իր շրջակայքին։
 
Հայաստանի Հանրապետութեան Լոռու մարզի մէջ կը գտնուին Բազումի, Փամբակի և Վիրահայոց լեռնաշղթաները։ Գուգարաց լեռները բնական սահման են Լոռու եւ Տավուշի մարզերի միջեւ։ Տավուշի մէջ կը գտնուին Միափորի, Հախում, Տավուշ, Խնձորուտ եւ այլ լեռնաշղթաներ։ Հիւսիսային Հայաստանի այս լեռնաշղթաներէն ամենաբարձրը Թեժլեռն է (3101 մ)։
 
Շարունակելով դէպի հարաւ՝ Փոքր Կովկասի հերթական ճիւղը Սեւանի լեռնաշղթան է, որ սահմանաբաժին է Հայաստանի եւ Ատրպեյճանի միջեւ։ Սևանէն արեւելք կը ճիւղաւորուին քանի մը լեռներ, որոնք սկիզբէն մինչեւ 1980-ական թուականների վերջը մեծամասամբ հայաբնակ էին։ Այսօր այդ տարածքները՝ պատմական Գարդման, Շակաշէն և այլ գաւառներ, կը գտնուին Ատրպեյճանի կազմը ։ Սեւանի լեռնաշղթայի ամենաբարձր կէտը Սատանախաչն է (3319 մ), ՀՀ տարածքին կը գտնուի Փերեզակը (3290 մ)։
 
Սեւանէն կը ճիւղաւորուին երկու լեռնաշղթաներ՝ Զանգեզուրի եւ Արցախի լեռները։ Զանգեզուրի լեռնաշղթան Վայոց Ձորի եւ Սիւնիքի մարզերը Հայաստանի Հանրապետութեան եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան բնական սահմանն է։ Բարձր կէտը Կապուտջուղն է (3906 մ)։ Արցախի լեռները գրեթէ ամբողջութեամբ կը գտնուին հայկական երկրոդ պետութեան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքին։ Ատոնք ամբողջովին անտառապատ են, տեղ-տեղ՝ կուսական։ Ամենաբարձր գագաթը Գոմշասարն է կամ Մռաւ լեռը (3724 մ)։
 
<gallery>
Abastumani (აბასთუმანი) (1).jpg|[[Մեսխեթի լեռնաշղթա]]
Tedzami valley as seen from Mt Kldekari.jpg|[[Թրիալեթի լեռնաշղթա]]
Achkasar2.jpg|[[Աչքասար]], [[Ջավախքի լեռնաշղթա|Ջավախքի լ.]]
Artavaz (mount).jpg|[[Փամբակի լեռնաշղթա]]
Dilijan Clouds 2.JPG|[[Գուգարաց լեռնաշղթա]]
Murov mountain in Azerbaijan-Caucasus.jpg|[[Արցախի լեռնաշղթա]]
</gallery>