«Հայկական Լեռնաշխարհ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Հետ է շրջվում 3927633 խմբագրումը, որի հեղինակն է՝ Shahen books (քննարկում) մասնակիցը
No edit summary
Տող 3.
'''Հայկական Լեռնաշխարհ''' կամ '''Հայկական Բարձրավանդակ''', պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովուրդի բնօրրան։ Կը գտնուի [[Առաջաւոր Ասիա|Առաջաւոր Ասիոյ]] տարածքին՝ [[Իրան (արեւմտահայերէն)|իրան]]ական եւ փոքրասիական բարձրավանդակներուն միջեւ։ Հիւսիսէն [[Կովկաս (արեւմտահայերէն)|Կովկաս]]եան լեռներն են եւ [[Սեւ Ծով (արեւմտահայերէն)|Սեւ ծով]]ը, հարաւէն՝ [[Միջագետք (արեւմտահայերէն)|Միջագետք]]ի դաշտավայրը։
 
Հայկական բարձրավանդակը նկատելիօրէն կը տարբերի շրջակայ տարածքներէն. այն ունի 1 500 - 1 800 մեթր միջին բարձրութիւն, իսկ առանձին գագաթները ունին աւելի քան 3 000 - 4 000 մեթր բացարձակ բարձրութիւն։ [[Գերմանիա (արեւմտահայերէն)|Գերմանացի]] աշխարհագէտ Քարլ Ռիթթերը (Carl Ritter) Հայկական լեռնաշխարհնլեռնաշխարհը անուանած է օդով եւ ջուրով հարուստ «լեռնային կղզի»։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կէտը [[Մեծ Մասիս (արեւմտահայերէն)|Մեծ Մասիս]]ն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրութեամբ լեռնաշխարհի երկրորդն է [[Սաւալան]]ը (Հայկական կամ Ղարատաղի լեռները, Իրան, բարձրութիւնը՝ 4 811 մեթր), երրորդը՝ [[Սիփան (արեւմտահայերէն)|Սիփան]]ը ([[Վանայ լիճ (արեւմտահայերէն)|Վանայ լիճ]]ի արեւմտեան ափին մօտ, բարձրութիւնը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ճիլոն ([[Կորդուաց Լեռներ|Կորդուաց լեռներ]], 4 168 մ), հինգերորդը՝ [[Արագած (արեւմտահայերէն)|Արագած]]ը (Հայաստանի Հանրապետութիւն, 4 090 մ)։
 
Լեռնաշխարհի տարածքը մօտ 400 000 քառակուսի քիլոմեթր է։ Այդ տարածքին գոյութիւն ունին հայկական երկու պետութիւններ՝ Հայաստանի եւ Լեռնային [[Ղարաբաղ (արեւմտահայերէն)|Ղարաբաղ]]ի հանրապետութիւնները<ref group="Ն">Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության [http://www.president.nkr.am/am/constitution/fullText/#chapter1 Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ի՝] «Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են»:</ref>, որոնք միասին (մօտ 42 000 քմ²) կը կազմեն լեռնաշխարհի տարածքի մօտ 11 տոկոսը։ Գրեթէ նոյնքան տարածք կը զբաղեցնէ լեռնաշխարհի այն հատուածը, որ կը պատկանի Իրանի Իսլամական Հանրապետութեան։ Ազրպէյճանի տարածքին կը գտնուին լեռնաշխարհի գաւառներէն Գարդմանը եւ Գողթանը ([[Նախիջեւան]]), Վրաստանէն՝ [[Ջաւախք]]ը։ Հայկական բարձրավանդակի մօտ երկու երրորդը այժմ կը գտնուի [[Թուրքիա (արեւմտահայերէն)|Թուրքիոյ]] Հանրապետութեան կազմին մէջ։