«Մխիթար Հերացի» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Նոր էջ «{{ԱՀ}} {{Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն) | անուն ազգանուն =Մխիթար Հերացի | բնագիր ԱԱՀ = | պատկեր = | չափ...»: |
(Տարբերութիւն չկայ)
|
10:44, 30 Յունիս 2016-ի տարբերակ
Կաղապար:ԱՀ Կաղապար:Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն) Մխիթար Հերացի (մօտ 1120, Հեր (Խոյ)-1200), մ.թ. 12-րդ դարուն ապրած է հայ մեծանուն գիտնական, բժիշկ, բնագէտ եւ փիլիսոփայ, հայկական եասական բժշկութեան հիմնադիրը, արժեքաւոր Ջերմանց Մխիթարութիւն աշխատութեան հեղինակը: 1989 թուականին Երեւանի պետական բժշկական ինսդիդուդի (հետագային՝ Երեւանի Պետական Բժշկական Համալսարան) անուանուած է անոր անունը: ԵՊԲՀ ամէնաառաջաւոր ուսանողները կը պարգեւորէն Հերացիի անուան անուանակն կրթաթոշակով:
Կենսագրութիւն
Մասնագիտական կրթութինը ստացած է Կիլիկիա Հայաստան: Գիտա-բժշկական գործունէութիւնը ծաւալած է Սիս մայրաքաղաքը ու կաթողիկոսանիստ Հռոշկլայ ամրոցը՝ Ներսէս Շնորհալի եւ Գրիգոր Դ Տղայի հովանաւորութեամբ: Տիրապետած է յունարէն, արաբերէն, եւ պարսկերէն: 12-րդ դարու 60-ականներուն արդէն ունէր մէծ բժշկապետի համբաւ:
Մխիթար Հերացի գրի առած է բժշկական գրքեր, որոնցմէ բացի մասունքներէն, ուրիշ ոչ մէկ բան հասած է: Անոր գիրքը կո կոչուի «Ջերմանց Մխիթարութիւն» եւ գրուած է 1184 թուականին, ժամանակի Գրիգոր կաթողիկոսի առաջարկութեամբբ: «Անուանեցաք «Ջերմաց մխիթարութիւն», այս կը մխիթարէ բժիշկ ուսմամբ, իսկ հիւանդ առողջութեամբ»: Ան գրած է նաեւ ակնաբուժական գիրք, որտէղ նկարագրած է աչքի հիւանդութիւններու տեսակները եւ անոնց բուժման դեղերը: Ներսէս Շնորհալի կաթողիկոսը (1098-1173 թ) անոր անուանած է բժշկապետ եւ աստղագետ: Հերացիի մասին շատ քիչ կենսագրական տեղեկութիւններ ունինք: Այդ տեղեկութիւններոպ սկզբնաղբիւրը կը համարուի իր գրքի ներածականի բովանդակութիւնը, որոնց կը պարզուի, որ ան ծնած է 12-րդ դարու առաջին կիսուն ժամանակահատուածը (մօտ 1120 թ), Պարսկաստանի Խոյ քաղաքը, պատմական Հայաստանի Խոռիխոռունեաց իշխաններու պատկանոծ շրջան, որ Զարեւանդ գաւառի հարեւանութեամբ կազմած է մէկ միասնական վարչական միաւոր՝ Ուրմիո լճի հիւսիս-արեւմտեան կողմը: Փոքր հասակէն սիրած է բժշկութիւնն ու իմաստութեան արուեստը: Հերացի մասնագիտական գրքերէն ոչ մէկը մեզ հասած է, անոնց մնացած են հատուածներ, որոնք կը պահուին Մատենադարանը: Հերացիի գրքերէն մէկուն բովանդակութիւնը, ինչպէս ինքը մատնանշած է, կը պարփակէ միայն ժերման երեք տեսակներու ախտաճանաչման եւ բուժման մէջ, եւ այն չէ ծաւալուած ամբողջ բժշկական գիտութիւններու բնագաւառը: Ան լաւապէս տերապետած է արաբերէնին, պարսկերէնին եւ յունարենին:
Գրականություն
- Մխիթար Հերացի։
- Կծոյան Ա. Ս., Մխիթար Հերացի (Ծննդյան 850-ամյակի առթիվ),- «Պատմա-բանասիրական հանդես», 1968, № 2, էջ 81-88։
- Мхитар Гераци, Утешение при лихорадках, под ред. Л. Оганесяна, Ереван, 1955.
- Ernst Seidel, Mechithar's, Des Meisterarztes Aus Her, Trost Bei Fiebern.: Nach Dem Venediger Drucke Vom Jahre 1832 Zum Ersten Male Aus Dem Mittelarmenischen..., ISBN 1274075475
- Ստելլա Վարդանյան, Հայաստանի բժշկության պատմություն հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, Երևան, 2000։
Կատեգորիա:Հայ գիտնականներ
Կատեգորիա:Հայ բժիշկներ
Կատեգորիա:Հայ բնագետներ
Կատեգորիա:Հայ փիլիսոփաներ
Կատեգորիա:Խոյ քաղաքում ծնվածներ