«Հռոմկլա» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{ԱՀ}} '''Հռոմկլա''' - Հռոմ-Քար, Կլան Հռոմեական։ Բերդաքաղաք Եփրատեսիա նահանգին մէջ, Եփրատ գետի աջ ափին,...»:
 
No edit summary
Տող 1.
{{ԱՀ}}
{{Արևելահայերեն|Հռոմկլա}}
'''Հռոմկլա''', - Հռոմ-Քար, Կլան Հռոմեական։ Բերդաքաղաք Եփրատեսիա նահանգին մէջ, Եփրատ գետի աջ ափին, Փարզման (այժմ` Մերզումեն) վտակի միախառնման տեղին մէջ, սեպաձև հրուանդանի վրայ։ Շրջափակուած էր դժուարամատչելի ժայռերով, երեք կողմէն կ՛ողողուէր Եփրատի ու Փարզմանի ջուրերով, ուներ քառաշարք պարիսպ ու աշտարակաձև, երկհարկանի մաշիկուլներով 7 դարպաս։ Ժայռերուն խարսխուած բարձր պարիսպներն ամրացուած էին ուղղանկիւն կտրուածքի աշտարակներով։ Բերդի ներսը պահպանվուած են աշխարհիկ շենքերու աւերակներ։ Հռոմկլան հռչակաւոր էր ձիթենիի, թզենիի, պիստակենիի ծառերով, ձմերուկի, սեխի, դդումի մշակութեամբ։
 
Հռոմկլայի հիմնադրման մասին տեղեկութիւններ չեն պահպանուած։ Բիւզանդական տիրապետութեան ժամանակ եղած է կարևոր գետանց և սահմանապահ բերդ (այստեղէն ալ եկած է անոր Հռոմկլա` հոռոմներու կամ յույներու բերդ անունը)։
 
ու11-րդ դարի 2-րդ կեսէն ենթարկուած է Փիլարտոս Վարաժնունիի, այնուհետև` Գող Վասիլի հայկական իշխանութիւններուն։ Մեծ իշխան Գող Վասիլի մահէն (1112) յետո Եդեսիայի դուքս Բոլդուինը Տղա Վասիլիէն Հռոմկլան գրաւուած և պարգեւած է իր ազգական Ջոսլին II Կուրնեին։ 1151-ին Ջոսլինի այրին` Բեատրիս դքսուհին, Հռոմկլան վաճառած է Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունիին։ Վերջինս վերակառուցած է Հռոմկլայի ամրութիւնները, հիմնած երկու հոյաշեն եկեղեցի (Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Աստուածածին) և հայոց կաթողիկոսական աթոռը Ծովք դղյակէն տեղափոխած է այստեղ։ Ավելի ուշ Հռոմկլայիի մէջ կառուցուեցաւ նաև Ս. Փրկիչ եկեղեցին։ 1178-ին և 1179-ին Հռոմկլայի մէջ գումարուած ժողովները, որոնց մասնակցած են գրեթէ բոլոր հայ արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, քննարկած և մերժած են բիւզանդական եկեղեցւոյն միանալու Հռոմի պապի առաջարկը, ճանչած Հռոմկլայի կաթողիկոսութեան համահայկական ընդհանրական իրաւունքը։ Մինչև 13-րդ դարի սկիզբը Հռոմկլան եղել է Հայոց կաթողիկոսի կալվածքը։ Հայոց թագաւոր Լևոն Բ Մեծագործն այն միացուց արքունի տիրույթներին։ Մինչև 1292-ը Հռոմկլայի մէջ եղած է Հայոց կաթողիկոսական աթոռը։ Կաթողիկոս Ներսես Շնորհալիի օրով (1166-1173) Հռոմկլան դարձած է համահայկական մշակութային կենդրոն։ Այնտեղ հաւաքած, բազմացած և պատկերազարդուած են բազմաթիւ հին ձեռագրեր, ստեղծուած նորերը։ Հռոմկլան հռչակուած է իր ուրույն ու բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով։ Հռոմկլայի մէջ գործած են կաթողիկոսներ Ներսես Դ Կլայեցին, Գրիգոր Դ Տղան, Կոստանդին Ա Բարձրբերդցին, մանրանկարիչներ Կիրակոսը, Հովհաննեսը և ուրիշներ։
 
[[1292 ]] Մայիսին Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը խոշոր ուժերով պաշարեց Հռոմկլան, որու բնակչութիւնը և պահակազորքը 33 օր հերոսաբար կը դիմադրէին թշնամիին։ Դուրսի օգնութիւնէն զրկուած պաշտպանները Յունիսի 28-ին քաղաքը հանձնեցին թշնամիին։ Պահակազորքը սուրէ քաշուեց, քաղաքը կողոպտուեցաւ, բնակչութեան զգալի մասը, ինչպէս` Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսը, գերուեցին։ Հռոմկլայի անկումը ժամանակակից պատմիչները համարած են հայ կեանքի մեծագոյն աղետ։ Այնուհետև կաթողիկոսական աթոռը հաստատուած է մայրաքաղաք Սիս։ 16-րդ դարէն յետոյ` օսմանեան
թուրքերու տիրապետութեան ժամանակ, Հռոմկլայի Ս. Աստվածածին եկեղեցին փոխուեցաւ մզկիթի, միւսներն աուիրուեցան։ Հռոմկլան վերջնականապէս աուերվուեցաւ 1839-ին` Եգիպտոսի Իպրահիմ փաշայի ռմբակոծութիւնէն։ Հռոմկլայի Ս. [[Գրիգոր Լուսաւորիչ]] եկեղեցւոյն մէջ ամփոփուած են Գրիգոր Գ. Պահլավունիի և Ներսես Դ Կլայեցիի աճիւնները։ Մինչև ու20-րդ դարի սկիզբը կիսաւեր այդ եկեղեցին հայերու ու եզդիներու համար ուխտատեղի էր (եզդիներն այն կ՛անուանէին Տէր ՆերսեսՆերսէս
== Աղբյուրներ ==
 
== Գրականութիւնր ==
*Արաբական աղբիւրները Հայաստանի և հարևան երկիրների մասին, Երևան, 1965։
*Կիլիկիա, ՍՊԲ, 1894։
*Կիւլեսերեան Բ., Ծովք։ Ծովք-Տլուտք և Հռոմ-կլա, Վնն., 1904։
 
{{ՀՀՀ}}
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Հռոմկլա» էջէն