«Հրաբուխ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 33.
Այն հրաբուխները, որ չգործելով արդէն տեւական ժամանակներ, կը պահպանեն իրենց ձեւը եւ կառուցուածքը, կը համարվուին «քնած» հրաբուխներ։ Ատոնց թիւին կը պատկանին Էլպրուսը, Կազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները։
 
== Հայկական լեռնաշխարհ ==
{{ՀՀՀ}}
[[Հայկական լեռնաշխարհ|Հայկական լեռնաշխարհին մէջ]] կան նշուած բոլոր տեսակներու աւելի քան 1000 հրաբուխ։ Ատոնցմէ գործող են [[Նեմրութ]] և [[Թոնդրակ]] բազմածին բարդ հրաբուխները, որոնց խառնարաններուն մէջ կը շարունակուին [[Ծծումբ|ծծումբային]] կազերու եւ տաք գոլորշու արտավիժումները։ Պայմանականօրէն գործող կը համարուին նաեւ [[Մասիս|Մասիսը]] և [[Վայոցսար|Վայոցսարը]]։ [[189]]-ին եւ [[341]]-ին Մասիսի և [[VII դար|VII դարուն]] Վայոցսարի գործելու մասին կան գրաւոր յիշատակութիւններ ([[Հակոբ Մծբնացի|Յակոբ Մծբնացի]], [[Ստեփանոս Օրբելյան|Ստեփանոս Օրբելեան]])։ Բազմածին, կեդրոնական և շերտաւոր հրաբուխներ են Մասիսը, [[Արագած|Արագածը]], [[Սիփան|Սիփանը]], [[Նեմրութ|Նեմրութը]], Իշխանասարը, [[Արայի լեռ|Արայի լեռը]]։ Բազմածին ճեղքային հրաբուխ են [[Ջավախք|Ջաւախքի]] և Գեղամայ հրաբուխային լեռները։ [[ՀՀ]] բազմածին կեդրոնական եւ ճեղքային հրաբուխներու լանջերուն ամենուր տարածուած են միածին, կեդրոնական խարամային հրաբուխներ։ [[ՀՀ]] տարածքին մէջ յայտնի են աւելի քան 500 «քնած» հրաբուխներ, որոնցմէ ամենամեծը [[Արագած]] լեռն է։ Հրաբուխներու ժայթքումը մեծ արհաւիրքներ կը պատճառէ. հուրաբոսոր գետը ամեն ինչ կ՛այրէ իր ճամբային վրայ։ Ժայթքման վայրէն հարիւրավոր քիլոմեթրեր հեռու ալ դեռ օրեր շարունակ գետին կը թափուի քամիէն քշուած մոխիրը։
 
== Հետաքրքիր փաստեր ==
* Որոշ հրաբուխներ կը ծնին բառացիօրէն մարդոց աչքի առաջ։ Այդպէս առաջացաւ, օրինակ, [[Պարիկուտեն]] հրաբուխը Մեքսիքայի մէջ։ [[1943]] թուականի [[Փետրվարի 20|փետրուարի 20]]-ին [[Եգիպտացորեն|եգիպտացորենի]] դաշտին մէջ գիւղացիները տեսան ծուխի թանձր քուլաներ, որ կը բարձրանային 7 սմ տրամագիծով անցքէն։ Օրուան վերջին սկսեցան պայթիւնները, որոնք գրեթե առանց ընդհատումների շարունակուեցան քանի մը ամիսներ։ Միայն առաջին 3 օրուան ժամանակ հրաբուխային մոխիրէն եւ բեկորներէն առաջացաւ 160 մ բարձրութեան քոնաձեւ սար, որ 1 տարի անց հասաւ 430 մ-ի։ Պարիկուտենը վերջնականապէս մարաւ<nowiki/>[[1952]] թուականին, երբ իր բարձրութիւնը հասաւ 2800 մ-ի։{{ՀՀՀ}}
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Հրաբուխ» էջէն