«Հրաբուխ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 33.
Այն հրաբուխները, որ չգործելով արդէն տեւական ժամանակներ, կը պահպանեն իրենց ձեւը եւ կառուցուածքը, կը համարվուին «քնած» հրաբուխներ։ Ատոնց թիւին կը պատկանին Էլպրուսը, Կազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները։
 
==  Հայկական լեռնաշխարհ ==
[[Հայկական լեռնաշխարհ|Հայկական լեռնաշխարհին մէջ]] կան նշուած բոլոր տեսակներու աւելի քան 1000 հրաբուխ։ Ատոնցմէ գործող են [[Նեմրութ]] և [[Թոնդրակ]] բազմածին բարդ հրաբուխները, որոնց խառնարաններուն մէջ կը շարունակուին [[ծծումբ]]ային կազերու եւ տաք գոլորշու արտավիժումները։ Պայմանականօրէն գործող կը համարուին նաեւ [[Մասիս]]ը և [[Վայոցսար]]ը։ [[189]]-ին եւ [[341]]-ին Մասիսի և [[VII դար]]ուն Վայոցսարի գործելու մասին կան գրաւոր յիշատակութիւններ ([[Հակոբ Մծբնացի|Յակոբ Մծբնացի]], [[Ստեփանոս Օրբելյան|Ստեփանոս Օրբելեան]])։ Բազմածին, կեդրոնական և շերտաւոր հրաբուխներ են Մասիսը, [[Արագած]]ը, [[Սիփան]]ը, [[Նեմրութ]]ը, Իշխանասարը, [[Արայի լեռ]]ը։ Բազմածին ճեղքային հրաբուխ են [[Ջավախք|Ջաւախքի]] և Գեղամայ հրաբուխային լեռները։ [[ՀՀ]] բազմածին կեդրոնական եւ ճեղքային հրաբուխներու լանջերուն ամենուր տարածուած են միածին, կեդրոնական խարամային հրաբուխներ։ [[ՀՀ]] տարածքին մէջ յայտնի են աւելի քան 500 «քնած» հրաբուխներ, որոնցմէ ամենամեծը [[Արագած]] լեռն է։ Հրաբուխներու ժայթքումը մեծ արհաւիրքներ կը պատճառէ. հուրաբոսոր գետը ամեն ինչ կ՛այրէ իր ճամբային վրայ։ Ժայթքման վայրէն հարիւրավոր քիլոմեթրեր հեռու ալ դեռ օրեր շարունակ գետին կը թափուի քամիէն քշուած մոխիրը։
 
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Հրաբուխ» էջէն