«Վարդան Մամիկոնեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Վարդան Մամիկոնեան-ից տեղափոխված է` Վարդան Մամիկոնյան: արևելյան հայերեն
 
No edit summary
Տող 1.
{{ԱՀ}}
#REDIRECT [[{{Արևելահայերեն|Վարդան Մամիկոնյան]]}}
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ
| ամբողջական անուն = Վարդան Մամիկոնեան
| բնօրինակ անուն =
| կյանքի ժամանակաշրջան = '''[[388]] - [[451]]'''
| պատկեր = [[Պատկեր:Vardan Mamikonyan.jpg|260px]]
| նկարագրություն =
| մականուն =
| ծննդյան վայր = [[Տուրուբերան]], [[Մեծ Հայք]]
| վախճանի վայր = [[Աւարայր]], [[Վասպուրական]]
| պատկանելություն =
| զորքի տեսակ =
| ծառայության թվականներ = [[420]] - [[451]]
| կոչում = հայոց սպարապետ
| զորամաս =
| հրամանատար էր =
| պաշտոն =
| մարտեր = [[Խաղխաղի ճակատամարտ]]<br />[[Աւարայրի ճակատամարտ]]
| պարգևներ =
| կապեր =
| պաշտոնաթող =
| Վիքիպահեստ =
| Ռոդովոդ =
}}
'''Վարդան Մամիկոնեան''' ([[388]] - [[451]] թթ․), [[5-րդ դար]]ու [[հայ]] զօրավար, հայոց զօրքերու [[սպարապետ]], 450–451 թուականներու [[Հայ ազատագրական շարժում (450-451) (արեւմտահայերէն)|հայ ազատագրական շարժման]] առաջնորդ։
 
Վարդան Մամիկոնեան [[Ավարայրի ճակատամարտ]]ին հայոց զօրքերու հրամանատարն էր։ Այն տեղի ունեցաւ [[451]] թուականի [[Մայիս 26]]–ին՝ [[Վասպուրական]]ի [[Տղմուտ (գետ)|Տղմուտ գետի]] եզերքին՝ [[Ավարայր]]ի դաշտին մէջ։ Հայոց բանակը բաղկացած էր 66 000 զինուորներէ, իսկ [[Իրան|պարսիկներու]] բանակը՝ 90 000 զինուորէ, որոնք պաշտպանուած էին նաեւ փիղերով։ Պատերազմը վերջացաւ պարսիկներու յաղթանակով: Զօրավար Վարդան զոհուեցած այդ ճակատամարտի ընթացքին։ Յետագային ան դասուեցաւ սրբերու շարքին։
 
== Կենսագրութիւն ==
 
Վարդան Մամիկոնեան սպարապետ, [[Համազասպ Մամիկոնեան]]ի եւ կաթողիկոս [[Սահակ Ա․ Պարթեւ]]ի դուստր Սահականույշի աւագ որդին էր։ Ուսանած էր [[Վաղարշապատ (արեւմտահայերէն)|Վաղարշապատ]]ի Սահակ-Մեսրոպեան նորաբաց դպրոցին մէջ։ [[420]] թուականին [[Պոլիս|Կոստանդուպոլսոյ]] [[Թէոդոսիոս Բ․ Փոքր|Թէոդոսիոս II]] կայսեր հրամանով ճանաչուած էր՝ [[Հայաստան (արեւմտահայերէն)|Հայաստան]]ի բիւզանդական մասի ստրատելատ (զօրավար)։
 
[[422]] թուականին մեկնած էր [[Պարսկաստան (արեւմտահայերէն)|Պարսկաստան]]ի մայրաքաղաք [[Տիզպոն]], ուր Սասանեան Վռամ V Գոռ արքան անոր ճանչցած էր՝ Հայոց սպարապետ, իսկ հայ [[Արշակունիներու թագաւորութիւն|Արշակունիներու թագաւորութեան]] անկումէ ([[428]]) յետոյ՝ [[432]] թուականին, հաստատուած է՝ [[Մարզպանական Հայաստան]]ի, զօրքերու սպարապետ։
 
Պարսից [[Հազկերտ II]] արքայի հրամանով Հայոց այրուձին [[442]] թուականին Վարդան Մամիկոնեանի հրամանատարութեամբ կռուած էր քուշաններու դէմ։
 
== Վարդանանց պատերազմ ==
{{Հիմնական հոդված|Վարդանանց պատերազմ (450-451)}}
[[Պատկեր:Vartan Mamigonian statue in Yerevan.jpg|մինի|[[Վարդան Մամիկոնեանի յուշարձան (Երևան)|Վարդան Մամիկոնեանի արձանը]]՝ Երեւան]]
Պարսկաստանի [[Հազկերտ Բ․]] Սասանեան արքան [[449]] թուականին հրովարտակով հայերուն կոչ ուղած է հրաժարիլ [[Քրիստոնէութիւն|քրիստոնէութենէն]] եւ ընդունիլ [[Զրադաշտականութիւն|զրադաշտականութիւն]] (կրակապաշտութիւն)։ Վարդան Մամիկոնեանի մասնակցութեամբ՝ [[Արտաշատի ժողով (արեւմտահայերէն)|Արտաշատի մէջ գումարուած ժողով]]ը, մերժած է Պարսից արքայի կրօնափոխութեան առաջարկը։ Մերժողական պատասխան ուղարկած են նաեւ դրացի [[Վրացիներ (արեւմտահայերէն)|վրացիներ]]ն ու [[Աղուաններ|աղուաններ]]ը։ Վարդանին եւ Հայոց, Վրաց ու Աղուանից իշխանություններու ներկայացուցիչներուն կանչած են Տիզպոն։ Մահապատիժի սպառնալիքի տակ անոնք՝ առերես, ուրացած են իրենց հաւատքը։
 
Հազկերտ Բ․, պատանդ պահելով մարզպան [[Վասակ Սիւնի]]ի որդիներն ու Գուգարքի բդեշխ Աշուշան, հայ նախարարներուն 700 մոգի եւ հսկիչ զօրախումբի ուղեկցութեամբ ճանապարհած է Հայաստան՝ յանձնարարելով 1 տարուան ընթացքին եկեղեցիները վերածել մեհեաններու ու կրակատուներու եւ կառուցել ատրուշաններ։ Հայ նախարարները վերադարձած են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրութիւն կազմակերպելու յոյսով։ Վարդան Մամիկոնեան, վերադառնալով հայրենիք, գլխաւորած է կրօնափոխութեան դէմ ծաւալուած ժողովրդական ընդվզումը։
 
Ռազմական դաշինք կնքելով Աղուանից եւ Վրաց մարզպանութիւններու հետ՝ [[450]] թուականի սկիզբին ան օգնութիւն խնդրած է [[Բիւզանդական կայսրութիւն|Բիւզանդիայէն]], սակայն [[Մարկիանոս]] կայսրը ոչ միայն մերժած է, այլեւ այդ մասին գաղտնի տեղեկացուցած է Հազկերտ II-ին։ 450 թ․-ին սպարապետի զօրագունդը Հայաստանէն վտարած է մոգերն ու անոնց աջակցող զօրքերը, [[Խաղխաղ]] (այժմ՝ [[Ղազախ (քաղաք)|Ղազախ]], [[Ատրպէյճան]]) քաղաքի մերձակայքը պարտութեան կը մատնէ պարսիկ Սեբուխտ զօրավարին գլխաւորած պատժիչ զօրքերուն, ապա անոնց քշած է նաեւ Աղուանքի բերդերէն։ Վարդան Մամիկոնեանի զօրախումբը հասած է մինչեւ [[Ճորա պահակ]]ի ամրութիւնները (այժմեան Դերբենդ քաղաքի մօտ) եւ փոխօգնութեան դաշինք կնքել հոներու հետ։
[[Պատկեր:Saint Vartan statue, Gyumri.jpg|մինի|ձախից|Վարդան Մամիկոնեանի յուշարձանը՝ [[Կիւմրի]]]]
 
[[450]] թուականի վերջին Վարդան Մամիկոնեան ընտրուած է Հայոց տանուտէր՝ ի հակակշիռ մարզպան [[Վասակ Սիւնի]]ի, որ դէմ էր առաջացած ապստամբութեան։ Վարդան Մամիկոնեան վերականգնած է հայ նախարարներու եւ հոգեւորականութեան ոտնահարուած իրաւունքները, ամրացուցած բերդերը եւ նախապատրաստուած վճռական մարտին։
 
Ճակատամարտը տեղի ունեցած է [[451]] թուականի [[Մայիս 26]]-ին՝ [[Աւարայր]]ի դաշտին մէջ։ Չնայած Վարդան Մամիկոնեանը զոհուած է, բայց պարսիկները, տեսնելով հայերու յամառ դիմադրութիւնը, հարկադրուած ետ կանչած են իրենց զօրքերը։ Աւարայրի ճակատամարտէն յետոյ Պարսից արքունիքը հրաժարած է բռնի կրօնափոխութեան ծրագիրէն, ճանչցած է Հայաստանի ներքին ինքնավարութիւնը, թեթեւցուցած՝ հարկերը եւ որոշ ժամանակ վարած է հայերուն սիրաշահելու քաղաքականութիւն։ Պարսիկներուն զգալի վնաս պատճառած են նաեւ հոները, որոնք, Վարդան Մամիկոնեանի հետ կնքած պայմանագիրի համաձայն, ասպատակած են պարսկական նահանգները։
 
Վարդան Մամիկոնեանի կերպարն արտացոլած է գեղարուեստական գրականութեան՝ ([[Ղեւոնդ Ալիշան]], [[Դերենիկ Դեմիրճեան]]), քանդակագործութեան ([[Երուանդ Քոչար]]), գեղանկարչութեան ([[Էդուարդ Իսաբեկյան]], [[Գրիգոր Խանջյան]], [[Վահան Խորենյան]]) մեջ և թատերարվեստում։ Վարդանանց նուիրուած է կաթողիկոսներ [[Պետրոս Ա․ Գետադարձ]]ի «Արիացեալք» եւ [[Ներսէս Դ․ Կլայեցի]]ի (Ներսէս Շնորհալի) «Նորահրաշ» շարականները։
 
Վաղ միջնադարէն Վարդան Մամիկոնեանին եւ Վարդանանց նուիրուած եկեղեցիներ ու վանքեր կառուցուած են Հայաստանի տարբեր նահանգներու մէջ, հայկական գաղթավայրերու, յետագային՝ նաեւ Սփիւռքի տարածքին։
 
== Ժամանակակիցները եւ Վարդան Մամիկոնեանը ==
[[Պատկեր:Vardanmamak.jpg|մինի|աջից]]
Դեռեւս [[5-րդ դար]]ուն հայ պատմիչ [[Եղիշէ]]ն գրած էր «[[Վասն Վարդանայ Եւ Հայոց Պատերազմին]]» աշխատութիւնը։ Անկէ հիմք առած, [[Հայրենական Մեծ պատերազմ]]ի տարիներուն, [[Դերենիկ Դեմիրճեան]]ը գրած է [[Վարդանանք (պատմավէպ)|«Վարդանանք»]] պատմավէպը՝ հայ զինուորներու ոգին բարձրացնելու համար։
 
[[Հայաստանի Հանրապետութիւն|ՀՀ]]-ը սահմանած է [[«Վարդան Մամիկոնեան» շքանշան]]ը, որմով կը պարգեւատրուին, հայրենիքի հանդէպ պարտքը կատարելու ընթացքին, ցուցաբերած բացառիկ խիզախութեան եւ բանակաշինութեան մատուցած ակնառու ծառայութիւններու համար։
 
Աւարայրի ճակատամարտին զոհուած մարտիկները դասուած են [[Հայ Առաքելական եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցւոյ]] տօնելի սրբերուն շարքը եւ կը կոչուին սուրբ Վարդանանք։
 
Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնեան [[Սասանեան Պարսկաստան]]ի դէմ 450–451 թուականներու «յանուն հաւատքի եւ հայրենյաց» ազատագրական պատերազմի ([[Վարդանանց պատերազմ]]) առաջնորդն է։ Մեծարուած է Քաջ Վարդան պատուանունով։
 
[[2002]] թուականին կը սկսի եւ [[2014]] թուականին՝ աւարտին կը հասնի, հոլիվուտեան այն նախագիծը, որ կը պատմէ այս պատերազմին մասին։ Հեղինակը հայազգի [[ՌոՃըր Գուբելեան]]ն է։ Ֆիլմը կը կոչուի «Բիւզանդիայի արեւելք. պատերազմ, աստուածներ ու սուրբ նահատակներ» («East of Byzantium։ War Gods and Warrior Saints», {{en}})։ Այստեղ կը նկարագրուին [[4-րդ դար|4-րդ]] եւ [[5-րդ դար]]երուն Հայաստանի մէջ տեղի ունեցած փոփոխութիւնները՝ սկսած [[քրիստոնէութեան ընդունում]]էն։ Ֆիլմին հիմնական թեման Վարդանանց պատերազմն է։
 
== Տես նաեւ ==
 
* [[Վարդանանց պատերազմ (450-451)]]
* [[Վարդանանք (պատմավէպ)]]
* [[Աւարայրի ճակատամարտ]]
 
== Աղբիւրներ ==
{{wikiquote}}
 
* [http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Vardananc_paterazm@ Վարդանանց պատերազմ]
* [http://www.findarmenia.com/arm/history/19/167/168 Կրօնափոխութեան առաջարկը։ Արտաշատի ժողովը]
* [http://www.findarmenia.com/arm/history/19/167/169 Ապստամբութեան սկիզբը։ Անգղի եւ Զարեհաւանի ժողովրդական ելոյթները]
* [http://www.findarmenia.com/arm/history/19/167/170 Շարժման ծաւալումը]
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=974 Աւարայրի ճակատամարտ]
* [http://www.findarmenia.com/arm/history/19/167/171 Աւարայրի ճակատամարտ]
* [http://eastofbyzantium.blogspot.ru/ Բիւզանդիայի արեւելք. 451 թուական]
 
* [http://armenianhouse.org/voskeporik/03-yeghishe.html Հատուածներ Եղիշէի՝ Վարդանի եւ հայոց պատերազմի մասին երկէն]
 
{{DEFAULTSORT:Մամիկոնյան, Վարդան}}
[[Կատեգորիա:Հայ զօրավարներ]]
[[Կատեգորիա:Հայ Առաքելական Եկեղեցւոյ սուրբեր]]
[[Կատեգորիա:388 ծնունդներ (արւմտ․)]]
[[Կատեգորիա:451 մահեր (արւմտ․)]]
[[Կատեգորիա:Մամիկոնեաններ]]