«Վարդան Մամիկոնեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Չ լեզվի կաղապար
Տող 30.
== Կենսագրութիւն ==
 
Վարդան Մամիկոնեան սպարապետ, [[Համազասպ Մամիկոնեան]]ի եւ կաթողիկոս [[Սահակ Ա․ Պարթեւ]]ի դուստր Սահականույշի աւագ որդին էր։ Ուսանած էր [[Վաղարշապատ (արեւմտահայերէն)|Վաղարշապատ]]ի Սահակ-Մեսրոպեան նորաբաց դպրոցին մէջ։ [[420]] թուականին [[Պոլիս|Կոստանդուպոլսոյ]] [[Թէոդոսիոս Բ․ Փոքր|Թէոդոսիոս II]] կայսեր հրամանով ճանաչուած էր՝ [[Հայաստան (արեւմտահայերէն)|Հայաստան]]ի բիւզանդական մասի ստրատելատ (զօրավար)։
 
[[422]] թուականին մեկնած էր [[Պարսկաստան (արեւմտահայերէն)|Պարսկաստան]]ի մայրաքաղաք [[Տիզպոն]], ուր Սասանեան Վռամ V Գոռ արքան անոր ճանչցած էր՝ Հայոց սպարապետ, իսկ հայ [[Արշակունիներու թագաւորութիւն|Արշակունիներու թագաւորութեան]] անկումէ ([[428]]) յետոյ՝ [[432]] թուականին, հաստատուած է՝ [[Մարզպանական Հայաստան]]ի, զօրքերու սպարապետ։
 
Պարսից [[Հազկերտ II]] արքայի հրամանով Հայոց այրուձին [[442]] թուականին Վարդան Մամիկոնեանի հրամանատարութեամբ կռուած էր քուշաններու դէմ։
Տող 39.
{{Հիմնական հոդված|Վարդանանց պատերազմ (450-451)}}
[[Պատկեր:Vartan Mamigonian statue in Yerevan.jpg|մինի|[[Վարդան Մամիկոնեանի յուշարձան (Երևան)|Վարդան Մամիկոնեանի արձանը]]՝ Երեւան]]
Պարսկաստանի [[Հազկերտ Բ․]] Սասանեան արքան [[449]] թուականին հրովարտակով հայերուն կոչ ուղած է հրաժարիլ [[Քրիստոնէութիւն|քրիստոնէութենէն]] եւ ընդունիլ [[Զրադաշտականութիւն|զրադաշտականութիւն]] (կրակապաշտութիւն)։ Վարդան Մամիկոնեանի մասնակցութեամբ՝ [[Արտաշատի ժողով (արեւմտահայերէն)|Արտաշատի մէջ գումարուած ժողով]]ը, մերժած է Պարսից արքայի կրօնափոխութեան առաջարկը։ Մերժողական պատասխան ուղարկած են նաեւ դրացի [[Վրացիներ (արեւմտահայերէն)|վրացիներ]]ն ու [[Աղուաններ|աղուաններ]]ը։ Վարդանին եւ Հայոց, Վրաց ու Աղուանից իշխանություններու ներկայացուցիչներուն կանչած են Տիզպոն։ Մահապատիժի սպառնալիքի տակ անոնք՝ առերես, ուրացած են իրենց հաւատքը։
 
Հազկերտ Բ․, պատանդ պահելով մարզպան [[Վասակ Սիւնի]]ի որդիներն ու Գուգարքի բդեշխ Աշուշան, հայ նախարարներուն 700 մոգի եւ հսկիչ զօրախումբի ուղեկցութեամբ ճանապարհած է Հայաստան՝ յանձնարարելով 1 տարուան ընթացքին եկեղեցիները վերածել մեհեաններու ու կրակատուներու եւ կառուցել ատրուշաններ։ Հայ նախարարները վերադարձած են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրութիւն կազմակերպելու յոյսով։ Վարդան Մամիկոնեան, վերադառնալով հայրենիք, գլխաւորած է կրօնափոխութեան դէմ ծաւալուած ժողովրդական ընդվզումը։
Տող 46.
[[Պատկեր:Saint Vartan statue, Gyumri.jpg|մինի|ձախից|Վարդան Մամիկոնեանի յուշարձանը՝ [[Կիւմրի]]]]
 
[[450]] թուականի վերջին Վարդան Մամիկոնեան ընտրուած է Հայոց տանուտէր՝ ի հակակշիռ մարզպան [[Վասակ Սիւնի]]ի, որ դէմ էր առաջացած ապստամբութեան։ Վարդան Մամիկոնեան վերականգնած է հայ նախարարներու եւ հոգեւորականութեան ոտնահարուած իրաւունքները, ամրացուցած բերդերը եւ նախապատրաստուած վճռական մարտին։
 
Ճակատամարտը տեղի ունեցած է [[451]] թուականի [[Մայիս 26]]-ին՝ [[Աւարայր]]ի դաշտին մէջ։ Չնայած Վարդան Մամիկոնեանը զոհուած է, բայց պարսիկները, տեսնելով հայերու յամառ դիմադրութիւնը, հարկադրուած ետ կանչած են իրենց զօրքերը։ Աւարայրի ճակատամարտէն յետոյ Պարսից արքունիքը հրաժարած է բռնի կրօնափոխութեան ծրագիրէն, ճանչցած է Հայաստանի ներքին ինքնավարութիւնը, թեթեւցուցած՝ հարկերը եւ որոշ ժամանակ վարած է հայերուն սիրաշահելու քաղաքականութիւն։ Պարսիկներուն զգալի վնաս պատճառած են նաեւ հոները, որոնք, Վարդան Մամիկոնեանի հետ կնքած պայմանագիրի համաձայն, ասպատակած են պարսկական նահանգները։
 
Վարդան Մամիկոնեանի կերպարն արտացոլած է գեղարուեստական գրականութեան՝ ([[Ղեւոնդ Ալիշան]], [[Դերենիկ Դեմիրճեան]]), քանդակագործութեան ([[Երուանդ Քոչար]]), գեղանկարչութեան ([[Էդուարդ Իսաբեկյան]], [[Գրիգոր Խանջյան]], [[Վահան Խորենյան]]) մեջ և թատերարվեստում։ Վարդանանց նուիրուած է կաթողիկոսներ [[Պետրոս Ա․ Գետադարձ]]ի «Արիացեալք» եւ [[Ներսէս Դ․ Կլայեցի]]ի (Ներսէս Շնորհալի) «Նորահրաշ» շարականները։
 
Վաղ միջնադարէն Վարդան Մամիկոնեանին եւ Վարդանանց նուիրուած եկեղեցիներ ու վանքեր կառուցուած են Հայաստանի տարբեր նահանգներու մէջ, հայկական գաղթավայրերու, յետագային՝ նաեւ Սփիւռքի տարածքին։
Տող 74.
== Աղբիւրներ ==
{{wikiquote}}
 
* [http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Vardananc_paterazm@ Վարդանանց պատերազմ]
* [http://www.findarmenia.com/arm/history/19/167/168 Կրօնափոխութեան առաջարկը։ Արտաշատի ժողովը]
Տող 82 ⟶ 81՝
* [http://www.findarmenia.com/arm/history/19/167/171 Աւարայրի ճակատամարտ]
* [http://eastofbyzantium.blogspot.ru/ Բիւզանդիայի արեւելք. 451 թուական]
 
* [http://armenianhouse.org/voskeporik/03-yeghishe.html Հատուածներ Եղիշէի՝ Վարդանի եւ հայոց պատերազմի մասին երկէն]