«Մատրասի Խմբակ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-հայակական +հայկական)
Չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{ԱՀ}}
'''Մատրասի Խմբակ''', [[հայ]] գրական-քաղաքական կազմակերպութիւն։ Ստեղծուած է 1770-ական թուականներուն, [[Հնդկաստան]]ի [[Մադրաս]] քաղաքի՝ որպէս անմիջական արդիւնք հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ [[Հովսեփ Էմին]]ի քարոզչութեան։ Կ՛արտահայտէ հայ առեւտրական [[բուրժուազիա]]յի եւ բուրժուական մտավորականութեան գաղափարախոսութիւնը։
 
Հայ ժողովրդի մէջ ազատագրական գաղափարներու տարածման, երիտասարդութեանը հայրենի երկիր պատմութեանն ու մշակութային ծանոթացնելու համար անհրաժեշտ էր գրականութիւն ունենալ։ Նման գիրքեր տպագրելու համար հնդկահայ մեծահարուստ Շահամիր Շահամիրեանը [[1771]] թուականի [[Մադրաս]] [[քաղաք]]ի հիմնումն է հայկական տպարան։
 
Մադրասի խմբակի ակնառու դեմքերէն էին [[Մովսես Բաղրամյան|Մովսես Բաղրամեան]]ը, [[Շահամիր Շահամիրյան|Շահամիր Շահամիրեան]]ը, [[Հակոբ Շահամիրյան|Հակոբ Շահամիրեան]]ը եւ այլն։ Մադրասի խմբակի անդամներու աշխարհայացքի վրայ մեծապէս կ՛ազդեն [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրութեան]] ու [[Պարսկաստան]]ի բռնապետութիւններուն ենթարկուած [[Հայաստան]]ի ծանր դրութիւնը, ազատագրութեանը հասնելու հայերի ձգտումը, ինչպէս նաեւ եւրոպական լուսավորականութեան գաղափարները։
 
[[1772]] թուականին լոյս կ՛ընծայէ [[Մովսես Բաղրամյան|Մովսես Բաղրամեան]]ի «[[Նոր տետրակ, որ կոչի յորդորակ]]» գիրքը։ Իրականութեան մէջ առաջին գիրքն էր, որ կը ներկայացնէ [[18-րդ դար]]ի հայ ազատագրական գաղափարախոսութիւնը՝ տոգորուած ազատասիրութեամբ եւ հայրենասիրութեամբ։ [[1876]] թուականին գիրքը կը թարգմանուի ռուսերէն եւ կը տպագրուի Պեդերզբուրկի մէջ երկու հազար տպաքանակով, այնուհետեւ կը թարգմանուի նաեւ վրացերէն։
 
Մատրասի խմբակը ինքնակալութեան ու բռնակալութեան քննադատությամբ, կը զարգացնէ սահմանադրական գաղափարներ, ձգտել ապագայ ազատագրուած Հայաստանի մէջ ստեղծել բուրժուական հանրապետութիւն (հակառակ դէպքի՝ գոնէ սահմանադրական [[միապետություն|միապետութիւն]]), քարոզել [[ֆեոդալական կարգեր]]ու վերացում եւ հայկական պետականութեան վերածնունդը կապել [[Ռուսաստան]]ի օգնութեան հետ։
 
Բացի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» գրքին Մադրասի խմբակի կ՛ստեղծէ հայ քաղաքական գրականութեան այնպիսի գլուխգործոցներ, «Որոգայթ փառաց» երկը, ինչպես նաեւ [[1780]]ական թուականների ռուսական կառավարութեանը ներկայացուած «Հայ-ռուս դաշնակցային պայմանագրի» նախագիծը։ Կը քննադատեն [[Հայոց եկեղեցի]]ն, որ իր քարոզչութեամբ եւ չարին չդիմադարձելու կոչով հայ ժողովուրդին փաստօրէն կը զրկէ դիմադրական կորովից։ Դրել են լուսավորութեան տարածման եւ ազգային ինքնագիտակցութեան արթնացման հրատապ հարցը, փորձել ուրվագծել Հայաստանի ապագա պետական կարգը եւ Ռուսաստանի հետ ունենալիք փոխհարաբերութիւնների բնոյթը։
 
[[Ռուսաստան]]ի հովանու տակ հայկական պետականութիւնը վերականգնելու՝ 20 հոդվածի բաղկացած նախագիծ կը կազմէր [[Շահամիր Շահամիրյան|Շահամիր Շահամիրեան]]ը։ Այս նախագծով [[Ռուսաստան]]ի օգնութեամբ ազատագրուած Հայաստանը պէտք է հռչակուէր հանրապետութիւն՝ խորդրդարանական կարգով։ Հայաստանի 20 տարի ժամկետով պէտք է մնար 6000 ռուսական զորք։ Այս ծրագիրը ներկայացվել է ռուսական կառավարութեանը, սակայն իշխանութիւնների կողմից բաւարար ուշադրութեան չեն արժանացել ու չեն քննարկվել։