«Մարաշ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ կետադրական
Տող 2.
{{Արևելահայերեն|Մարաշ}}
[[Պատկեր:Kahramanmaraş Turkey Provinces locator.gif|մինի|250px|Մարաշի նահանգը եւ քաղաքը]]
'''Մարաշ''' ([[Թուրքերէն|թուրքերէն]]՝ Kahramanmaraş, ''հերոս մարաշը''), կը գտուի [[Կիլիկիա (արեւմտահայերէն)|Լեռնային Կիլիկիոյ]] մէջ՝ [[Ատանա]]յէն մօտ 60 ք․մ․ հիւսիս՝ [[Տաւրոս]]ի լանջերուն, Սէյհան կամ Ճիհուն գետի արեւելեան հովիտին մէջ։ Մարաշը ժամանակին [[Կիլիկիա]]յի կարևորագույն և հարուստ քաղաքներից էր։
 
== Անունը ==
Տող 13.
 
== Բնակչութւնը ==
Մարաշի հնագոյն բնակիչները եղած են խեթերը։ Յետագային կը զօրանայ սեմական (ասորական) տարրը։ Մակեդոնական եւ սելեւկեան տիրապետութեան շրջանին, այստեղ կը բնակին նաեւ [[Յոյներ|յոյներ]] եւ [[Հրեաներ (արեւմտահայերէն)|հրեաներ]]։ Հայերը, նոյնպէս, Մարաշի մէջ բնակութիւն հաստատծ են վաղ ժամանակներէն։ [[Յովհան Ոսկեբերան]]ի վկայութեամբ՝ Կոկիսոնի գաւ–ը հայկական էր։ Այդ ժամանակներէն ալ կ՛ուժեղանայ հայերու հոսքը դէպի Մարաշ եւ շրջակայքը։ Խաչակրաց արշաւանքներու շրջանին՝ Մարաշի մէջ եւ անոր շրջակայքը, հայերը բնակչութեան գերակշռող տարրն էին։
Մարաշի հայերու զբաղումը այգեգործութիւնն ու երկրագործութիւնն էր։ Առաւել տարածուած գիւղատնտեսական կուլտուրաներէն էին՝ բրինձը, բամբակը, ծխախոտը, խէժը։ Մարաշի դաշտը, ուր կը մշակէին ցորեն, բրինձ, բամբակենի, կ՛ոռոգուէր 7 գետակներով։
 
Բացի երկրագործութենէն եւ պտղաբուծութենէն, Մարաշի հայերն զբաղած են արհեստներով (փայտագործութիւն, գուլպայագործութիւն, կաշեգործութիւն, ներկարարութիւն, կոշկակարութիւն, մուշտակագործութիւն, կահոյքագործութիւն) եւ վաճառականութեամբ։ [[1890]]-ական թթ․ այստեղ կային 1900 խանութ, 7 իջեւանատուն, 11 բաղնիք, 281 արհեստանոց, 2 օճառի տնայնագործական ձեռնարկութիւն, 11 փուռ։ Մարաշի հայկական լուսաւորչական, կաթոլիկական եւ բողոքական համայնքներն ունէին 12 եկեղեցի (Ս. Գէորգ, Ս. Աստուածածին, Ս. Կարապետ, Ս. Սարգիս, Ս.Ստեփանոս, Ս. Քառասուն մանկունք եւն․), որոնցմէ 6-ին կից կային նախակրթարան դպրոցներ։ Կոտորածի նախօրէին, Մարաշի մէջ գործող նշանաւոր վարժարանները, Ազգային կեդրոնականը եւ Յ. Մալճեանինն էին։ Ունէր ճեմարան, բարեսիրական հաստատութիւններ, հիւանդանոցներ։ Այստեղ լոյս տեսած է «Ճշմարտութիւն» ([[1919]]) պարբերականը։
Տող 22.
 
== Յայտնի անձինք ==
Մարաշ ծնած են հրապարակախօս, խմբագիր, հասարակական գործիչ, Նիւ Եորքի ամերիկեան միջազգային ակադեմիոյ պատուաւոր դոկտոր՝ [[Գերասիմ Ահարոնեան |Գերասիմ Փանոսի Ահարոնեան]]ը ([[1916]]), մշակութային գործիչ՝ [[Գրիգոր Ասթարճեան]]ը ([[1888]]), պատմաբան՝ [[Յարութիւն Աստուրեան]]ը ([[1880]]), պատմագէտ դոկտոր, պրոֆ․՝ [[Ա.Գ. Սանճեան]]ը ([[1921]]), աշուղներ՝ [[Արմենակ Արըգեան]]ը (1865), [[Յարութիւն Արըգեան]]ը ([[1870]] - [[1918]])։
 
[[Կատեգորիա:Կիլիկեան Հայաստանի քաղաքներ]]
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Մարաշ» էջէն