«Մարգարիտ Ալեքսանեանց» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ « '''Մարգարիտ Ալէքսանեանց''' Գերագրող հայ կին, Ղարաբաղցի կալուածատէր Ումբրի բէկ Օհանեանցի աղջի...»:
(Տարբերութիւն չկայ)

08:47, 24 Օգոստոս 2014-ի տարբերակ

Մարգարիտ Ալէքսանեանց

Գերագրող հայ կին, Ղարաբաղցի կալուածատէր Ումբրի բէկ Օհանեանցի աղջիկը, ծն. Շուշում 1838-ին և ուսաւ տեղւոյն Կուսանաց անապատի աքեր կոչուած կոյս Եղիսաբէթ Սարգսեանի մօտ: Փոքր հասակից ձեռագործ է սիրել: Մի անգամ ազգականների հետ Տաթեայ վանքը ուխտ գնալով և տեսնելով եկեղեցական նրբագործ-ասղնագործ զգեստներն ու Գրիգոր Տաթեացու ձոռագիր գեղեցիկ Աւետարանը, որ ըստ աւանդութեան Տաթեացու քոյրն է գրել, խնդրում է որ իրեն տան` գրութիւնը տեսնելու, սակայն մերժում է ստանում ասելով` որ կինը իրաւունք չունի եկեղեցական սրբութեան դիպչնելու: Այդ օրուանից նրա մէջ միըք է յղանում գրել մի այդպիսի Աւետարան: Այդ օրուանից նա սկսեց ժողովել ձեռագիրներ, սկսեց ուսումնասիրել հայկական ծաղկագրութիւնն ու գեղագրութիւնը: 1851-ին ամուսնանալով Պետրոս Ալէքսանեան վաճառականի հետ դարձեալ շարունակեց իր սիրած գործը և գեղագրութեան մի տետր կազմելով` 1862-ին ղրկեց Վենետիկ տպելու, որի համար Մխիթարեանները 6000 ֆրանք պահանջեցին, սակայն մնաց անտիպ ամուսնու գրամական մի ձախորդութեան պատճառով:

1868-ին հայկական գեղագրութեան վերնագրով մի տետր էլ կազմեց, որի երեսի վրայ Շուշու նոր թաղն է նկարած, իսկ մէջը կան ս. գրքից զանազան պատկերներ, հայկական ծաղկագրերի ու հասարակ գրքերի բազմաթիւ օրինակներ: Այս տետրը տպ. Տփխիսում 1891-ին: Նա գրեց մի Աւետարան որի վրայ ջ տարի է աշխատել և 1886-ի Մեռոնօրհէնքքին նուիրեց ս. Էջմիածնի թանգարանին: Կաթողիկոսը մեծ համակրանքով ընդունեց այդ անգնահատելի նուէրը և օրհնութեան ու գոհունակութեան կոնդակով պատուեց տիկ. Մ. Ա-ին: Սրանից մի օրինակ էլ գրելով` նուիրեց Շուշու Ղազանչեցոց եկեցեուն: 1898-ին աչքացաւով հիւանդացած եկաւ Տփխիստ և շնորհիւ ակնաբոյժ Տարսաիաձէի բժշկուեցաւ: 1902 մարտի 27-ին մեռաւ և նոյն ամսի 30-ին Վեհափառ կաթողիկոսի հրամանով Ղազանչեցոց եկեղեցու բակումը թաղուեցաւ: