«Միս» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Նոր էջ «{{ԱՀ}} մինի|250px|Մսեղենի բազմազան տեսականի մինի|250px|Խոզու միս Պատկե...»: |
(Տարբերութիւն չկայ)
|
11:19, 10 Ապրիլ 2016-ի տարբերակ
Միս, կենդանիի սպանդէն ստացուած ելունք, կ'օգտագործուի որպէս սնունդ։[1]
Այն կենդանական ծագման լիարժէք սպիտակուցներու աղբիւր է, որ անհրաժեշտ է մարդու օրգանիզմի հիւսուածքներու կառուցման, նիւթերու սինթեզի եւ փոխանակման համար։ Կը հանդիսանայ նաեւ ֆոսֆորի աղբիւր։ Կը մասնակցի նյարդային հիւսուածքների, ճարպերու, B - խումբի սննդանիւթերու, միկրոտարրերու ֆիզիոլոգիական ֆունկցիաներուն մէջ։
Հայաստանի մէջ, 2002թ.-ի տուեալներով իւրաքանչիւր շունչի հաշուով սահմանուած միսի սպառման տարեկան ֆիզիոլոգիական նորման 75քգ է, այդ թիւին մէջ` տաւարամսիը` 20.3, խոզու եւ թռչունի միսը` 15-ական, ոչխարինը` 7.5, երշիկեղենինը եւ ապխտած ապրանքներինը` 13.5 եւ ենթամթերքներինը` 3.7 քգ։
Միսը օժտուած է բարձր մարսելիութեամբ, հեշտ կ'ենթարկուի խոհարարական մշակման։ Միսէն կարելի է պատրաստել սնունդի բազմազանութիւն ապահովող շատ ճաշատեսակներ։ Սակայն մսեղենի չափէն աւելի օգտագործումը կրնայ հիպերտոնիկ հիւանդութիւններու զարգացման նախապայման հանդիսանալ։ Միսի բիոգենային ամինները կը զորացնեն արիւնատար անոթներու տոնուսը` բարձրացնելով երակային ճնշումը։ Միսի մէջ պարունակուող նուկլիեինաթթուները կրնան նպաստել մեծահասակ մարդկանց օրգանիզմին մէջ, հոդատապ հիւանդութեան զարգացման, ուստի նպատակահարմար է զայն փոխարինել կաթնեղէնով եւ ձկնեղէնով։
Սպանդի ենթարկուած կենդանիի տեսակէն կախուած` ստացող միսը կրնայ ըլլալ տաւարի, ոչխարի, խոզու, այծի, ձիու, ուղտի, եղնիկի, գոմեշի, ճագարի եւ այլն։
Միսի Քիմիական Բաղադրութիւնը 110 Կրամին Մէջ
Տեսակը | Կալորիաներ | Սպիտակուցներ | Ածխաջրեր | Ճարպեր |
---|---|---|---|---|
Ձկնեղէն | 110–140 | 20–25 գ | 0 գ | 1–5 գ |
Հաւու կրծքամիս | 160 | 28 գ | 0 գ | 7 գ |
Ոչխարի միս | 250 | 30 գ | 0 գ | 14 գ |
Տաւարի փափկամիս | 210 | 36 գ | 0 գ | 7 գ |
Տաւարի ոսկրամիս | 450 | 25 գ | 0 գ | 35 գ |
Արտաքին Յղումներ
Ծանօթագրութիւններ
- ↑ Lawrie, 1.