«Մհեր Մկրտչեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Մհեր Մուշեղ Մկրտչեան''' (Յուլիս 4, 1930 - Դեկտեմբեր 29, 1993), նշանաւոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արուեստագէտ, շարժանկարի և թատրոնի մեծ կատակերգու։
 
== Կենսագրութիւն ==
Մհեր Մկրտչեանը ծնած է Կիւմրի 1930-ին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։
Կիււմրիի մէջ յաճախած է նկարչական ու երաժշտական դպրոցներ, ինչպէս նաեւ՝ թատերական։ 1945-46 թուականներուն ուսանած է Մռաւեանի անուան թատրոնին կից նկարահանման բաժանմունքը, աւարտելէն ետք, 1947-ին մաս կը կազմէ թատրոնի հիմնական խումբին մէջ։ Այս թատրոնին մէջ Մհերը խաղացած է տասնեակէ աւելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքին համար անսովոր վարպետութիւն։
1953-ին ան կը տեղափոխուի Սունդուկեանի անուան թատրոն, կը սորվի գեղարուեստաթատերական հիմնարկին մէջ (ունենալով իբրեւ ղեկավար՝ Վ. Վաղարշեան)։
1959-ին բեմադրիչ Համասի Մարտիրոսեանը զայն հրաւիրեց նկարահանուելու «01-99» կարճ շարժանկարին մէջ, ուր եւս Մհերը ստեղծեց յաջող կերպար մը, զոր մինչև այսօր հանդիսատեսը չի մոռնար։
 
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դէմք ու դիմագիծ հաղորդելու կարողութիւնը, պաստառի ճշմարիտ զգացողութիւնն ու շատ այլ յատկանիշեր Մհեր Մկրտչեանին հնարաւորութիւն տուին դասուելու շարժապատկերի արուեստին ինքնատիպ անուններու շարքին։ Այդ ամէնը հիանալի դրսևորուեցան Արսէն («Նուագախումբի տղաները»), Գասպար («Եռանկիւնի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրօ («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերուն մէջ։
 
Մհեր Մկրտչեանը, եթե «Հայֆիլմ»ին մէջ յաջողությամբ կը մարմնաւորէր թատերական կերպարներ, ինչպէս Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ շարժապատկերի ընկերութիւններ զայն կը հրաւիրեն բացառապէս կատակերգական դերերու համար։ Ան նկարահանուեցաւ «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինօ», «Ալի պապան և քառասուն աւազակները», «Ունայնութիւն ունայնութեան» ժապաւէններուն մէջ, ուր խաղացած դերակատարումները գնահատուեցան պետական բարձր պարգևներով։
 
Մհեր Մկրտչեանը մահացաւ է 1993 թվականին։ Կիւմրիի մէջ կը գործէ Մհեր Մկրտչեանի անուան թանգարանը, ուր կան հարուստ նիւթեր դերասանի կեանքի, ստեղծագործութեան վերաբերյալ, ինչպես նաև անոր անձնական իրերէն[1]։իրերէն։
<!-- Մհեր Մկրտչեանի արձանը Կիւմրիի թատերական հրապարակին մէջ: -->
 
դերասանական== Դերասանական վաստակը ==
*1955 — Հասցէատիրոջ որոնումները
*1956 — Պատուի համար — Վարդան
*1959 — Ինչո՞ւ կ'աղմկէ գետը — Խաչատուր
*1959 — 01-99 (կարճ ժապաւէն) — Գարսևան
*1960 — Նուագախումբի տղաները — Արսէն
*1962 — Տէրն ու ծառան (կարճ ժապաւէն) — Սիմոն
*1963 — Կրակ (կարճ ժապաւէն) — Միսաք
*1965 — Երեսուներեք— Փրոֆեսոր Պրուք
*1966 — Կովկասի գերուհին — Ճապրայիլ
*1966 — Այբոլիտ-66 — ծովահէն, Պարմալեյի տխուր ծառան
*1966 — Ծիածանի բանաձևը — ոստիկան
*1966 — Պաքուի 26 կոմիսարները — Գոչի
*1966 — Սովի տարիներէն (կարճ ժապաւէն) — Համբօ
*1967 — Եռանկիւնի — դարբին
*1968 — Սպիտակ դաշնամուր — Եուսուֆ Եուսուֆի Ահմետով
*1968 — Не горюй! — ձերբակալուած թուրք
*1969 — Պայթիւն կէսգիշերէն յետոյ — Մուխտաշով
*1969 — Երեկ, այսօր, միշտ — ամուսին
*1969 — Լուսանկար (կարճ ժապաւէն) — Ավագ
*1969 — Ադամ և Եւա — Պէքիր
*1971 — Մենք ենք, մեր սարերը — հովիւ Իշխան
*1971 — Խաթաբալա — Իսայի
*1972 — Տղամարդիկ — Սուրէն
*1972 — Հայրիկ — Յովսէփ
*1972 — Յուշարձան (կարճ ժապաւէն) — Ավագ
*1973 — Մհերի արձակուրդային արկածները — Մհեր
*1977 — Պաղտասարը կը բաժանուի կնոջմէն — Բաղդասար
*1977 — Քարէ հովիտ — Սանդրօ
*1977 — Նահապետ — Ափրօ
*1977 — Զինւորն ու փիղը — Արմենակ
*1977 — Միմինօ — Ռուբիկ Խաչիկեան, վարորդ
*1979 — Օ՜, Գէորգ (կարճ ժապաւէն)
*1979 — Ունայնութիւն ունայնութեանց — պորիս Իվանովիչ
*1979 — ԿԵանքի լաւագոյն կէսը
*1979 — Ալի Պապան ու 40 աւազակները — Մուսթաֆա
*1979 — Աշխարհը հայելու մէջ ( «Ամենալաւ մարդը») — դերասան Մկրտչեան
*1980 — Կտոր մը երկինք — Գրիգոր աղա
*1980 — Խոշոր շահում — Գառնիկ
*1981 — Թիֆլիս-Փարիզ ու ետ — Հրաչիկ
*1981 — Փակ դրան առջեւ — Վարդան
*1981 — Համեստ մարդը (կարճ ժապաւէն)
*1982 — Հին օրերու երգը — Նիկոլ
*1983 — Հրդեհ — Ռուբէն
*1983 — Միայնակներուն կը տրուի հանրակացարան — Նինայի ամուսինը
*1984 — Լեգենդ սիրոյ մասին — աւազակ
*1984 — Հեծեալը, որուն կը սպասեն
*1984 — Մեր մանկութեան թանկոն — հայր
*1987 — Как дома, как дела?
*1987 — Յատակում — Պարոն
== Գրականություն Մհեր Մկրտչեանի մասին[խմբագրել] ==
*Ապաճեան Գ. Եւ ծիծաղ և արցունք աչքերուն մէջ։ (Մհեր Մկրտչեանի 60 - ամեակի առթիւ). - ֆիլմ, 1990, 20 օգոստոսի։
*Խաչատուր Ավագեան, Մհեր Մկրտչեան, Ե. Հայկական թատերական ընկերութիւն, 1970, 16 էջ։
*Ավագեան Խ. Մհեր Մկրտչեանի ուրախ - խոհուն արուեստը. Սովետ. Հայաստան, 1984, 6 մարտի։