«Ազգային Կեդրոնական Վարժարան (Մուշ)» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 2.
 
'''Մշոյ Ազգային կենտրոնական վարժարանը (Պոլսի Հայոց պատրիարք Ներսէս Վարժապետեանի անունով յայտնի է նաև որպէս Ներսէսեան վարժարան)''' ժամանակի [[արևմտահայ]] լաւագույն դպրոցներից մէկն էր և ունէր որակեալ [[մանկավարժ]]ական կազմ։ Այն հիմնադրուած էր [[1878]] թուականի աշնանը` [[Միացեալ ընկերութիւն|Միացեալ ընկերութեան]] կողմից։ Վարժարանի տեսուչի պաշտօնը [[1879]]-[[1884]] թթ. զբաղեցնում էր նշանաւոր մտաւորական [[Մկրտիչ Սարեան]]ը, որի օրօք այն ապրեց իր ամենաբեղուն ծաղկման շրջանը։
 
Վարժարանը կը գործէր Մուշ քաղաքի Ձորի թաղի նորակառոյց երկյարկանի շէնքին մէջ` ընդարձակ և լուսաւոր սենեակներով և իր ժամանակի համար արդիական բոլոր յարմարութիւններով։ Ուսուցչական կազմը ձևաւորուել էր [[Պոլիս|Պոլսի]] ուսումնական հաստատութիւնների և [[Խարբերդ]]ի Եփրատ քոլէջի շրջանաւարտներից։ Վարժարանի լաւագոյն ուսուցիչներէն էր [[Համբարձում Պէրպէրեան]]ը, որը յետագայում փոխարինեց Մկրտիչ Սարեանին տեսուչի պաշտօնում։ Օրական դասերի տևողութիւնը 6 ժամ էր։ Ուսուցումն իրականացւում էր Միացեալ ընկերութեան կողմէն մատակարարուող նոր տիպի դասագրքերով։
Կենտրոնական վարժարանի գործունէութեան ամբողջ ծախսերը հոգում էր Միացեալ ընկերութիւնը` որոշ օժանդակութիւն ստանալով Պոլսում պանդուխտ տարօնացիներից, որոնք կազմել էին Միացեալ ընկերութեան` Տարօնի լուսաւորութեան նպատակը հետապնդող մասնաճիւղ։
 
Կենտրոնական վարժարան կ'ընդունուէին ոչ միայն Մուշ քաղաքի ու Մուշի շրջակայ գիւղերը, այլ նաև Սասունի, Խնուսի և այլ շրջաններից աշակերտներ։ Վարժարանի գործունէութեան առաջին տարում հաստատութիւն ընդունուեցին շուրջ 80 երեխայ, յետագայ տարիներին աշակերտների թիւը հասաւ 150-ի։ Առաջին` թուով 11 շրջանաւարտներ, վարժարանը տուեց [[1883]] թուականին, [[1884]] թ. շրջանաւարտների թիւը 15 էր։ Աւարտելէն անմիջապէս յետոյ վարժարանի շատ ուսանողներ իրենց հերթին մեկնեցին Մուշ գաւառի տարբեր բնակավայրեր` հետզհետէ բացուող դպրոցների մէջ դասաւանդելու համար։
Մշոյ ազգային կենտրոնական վարժարանում ուսանած յայտնի հայ գործիչներէն էին ազգագրագէտ, բանահաւաք–բանասէր, մանկավարժ, հասարակական գործիչ Սահակ Մովսիսեանը (Բենսէ), հայդուկապետ, ռազմական տեսաբան, հայ ֆիդայական շարժման ղեկավարներից Հրայր Դժոխքը, ֆիդայի Հակոբ Կոտոյեանը, [[գրող]], գաւառական գրականութեան ներկայացուցիչներից, [[լրագրող]] և քաղաքական գործիչ Գեղամ Տէր-Կարապետեանը (Մշոյ Գեղամ), հայ հրապարակախօս, [[Խմբագրություն|խմբագիր]], արձակագիր, [[Թարգմանություն|թարգմանիչ]] Գալուստ Անդրէասեանը, մանկավարժ և հոգևորական Անդրանիկ Սայեանը (Տէր Օշական քահանայ Սայեան) և այլօք:
 
Կենտրոնական վարժարանի գործունէութեան ամենաբեղուն ժամանակաշրջանն էր [[1880]]-[[1884]] թուականները: Կրթարանի հեղինակութեան բարձրացմանը զուգահեռ հետզհետէ սաստկանում էին նրա նկատմամբ օսմանեան իշխանութիւնների ճնշումները։ Ոչ միանշանակ էին դիտարկւում վարժարանում անցկացուող մարմնամարզի դասերը. մասնաւորապէս դրանց ընթացքում հասարակ համաչափ քայլքը, վարժութիւնները, «Ո՞րն է աշխարհ Հայաստան» քայլերգի տակ արշաւի գնալը մահմեդականմուսուլման ազգաբնակչութեան կողմից ընկալւում էին որպէս հայերի` զինուորական պատրաստութեան փորձ։ Դէպքերին ականատես, ինքը` Կենտրոնական վարժարանի շրջանաւարտ Սարգիս Բդէեանը նշում է, որ Մուշում եւրոպական կրթական վերջին չափանիշներով գործող վարժարանի գոյութիւնը հարուցում էր նաև տեղի մահմեդականմուսուլման ազգաբնակչութեան նախանձը. «Թուրքերը, մէկ–երկու մէտրէսէներէ զատ, (…) ուրիշ դպրոց չունէին և ջանք ալ չէին թափեր դպրոցներ բանալու»։ Դժգոհութիւն էր հարուցում յատկապէս վարժարանի տեսուչ` Մկրտիչ Սարեանի գործունէութիւնը, որն առանձնանում էր իր հայրենասիրական բնոյթով։ 1884 թ–ին վերջին տեսուչը ձերբակալւում է իբրև «խռովարար»։ Ազատ արձակուելէն յետոյ ան ստիպուած է հրաժարական տալ իր պաշտօնէն և ընդհանրապէս հեռանալ Մուշէն։ [[1885]]-ին տեսուչի պաշտօնը վարում է [[Յովհաննէս Պէրպէրեան]]ը, որը սակայն ստիպուած է հրաժարուել պաշտօնէն և հեռանալ Պոլիս։ Ինչպէս կը նշէ իր յուշերու դէպքերին ականատես Սարգիս Բդէեանը. «Անկէ յետոյ... նոր դէմքեր եկան, բայց այլեւս չկրցան երկար մնալ ու դպրոցին դիրքը բարձր պահել»։
 
[[1895]]–ին` Համիդեան կոտորածների և «զուլումի» տարում, Միացեալ ընկերութիւնը ստիպուած է դադարեցնել իր գործունէութիւնը։ Կը փակուին անոր կողմէ հիմնադրուած և ֆինանսաւորուող բոլոր կրթական հաստատութիւնները, այդ թւում` նաև Մուշի կենտրոնական վարժարանը։
Մուշի կրթական կեանքի վերազարթօնքը տեղի կ'ունենայ 1908 թ. երիտթուրքական յեղաշրջումից և սահմանադրական կարգերի վերահաստատումից յետոյ։ Իր գործունէութիւնը վերսկսած Միացեալ ընկերութիւնը [[1909]] թ. յունուարի 1-ին վերաբացում է Մշոյ կենտրոնական վարժարանը։ 1909-10 ուսումնական տարում վարժարանն ունենում է 165 աշակերտ (7 ուսուցիչներ), իսկ [[1910]]-11–ին` 122 աշակերտ (8 ուսուցիչներ)։ Կենտրոնական վարժարանը կը շարունակէ գործել մինչև [[1915]] թուականը<ref>[http://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/bitlispagheshvilayet/kazaofmush/musheducationandsport/mushschools.html Մշոյ Ազգային կենտրոնական վարժարան (Ներսէսեան վարժարան)]</ref>։