'''Մոնոմախի թագ''', ինքնակալութեան խորհրդանիշ [[Ռուսաստան]]ի մէջ, ռուսական մեծ իշխաններու և ու թագը։ Աւանդութեան համաձայն, բիւզանդիոնի կայսրը՝ [[Կոստանդին Մոնոմախ]], Մոնոմախի թագը (ոսկեայ նրբահիւս սրածայր գլխարկ՝ պսակուած խաչով, սամոյրով, թանկարժեք քարերով, XIV դ․ միջինասիական գործ) ուղարկած է իր թոռանը՝ Քիևի մեծ իշխան [[Վլատիմիր Մոնոմախ]]ին։ Մոնոմախի թագով առաջինը թագադրուած է ցար [[Իվան IV]]-ը (1547 թուականին)․ սովորութիւնը պահպանուած է մինչև 1721 թուական, երբ Մոնոմախի թագը փոխարինուած է կայսերական թագով։ Այսօր կը պահուի [[Մոսկուա]]յի [[Քրեմլին Զինապալատ]]ին մէջ։