«Մուշ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։, → (6)
No edit summary
Տող 5.
| դրոշ =
| զինանշան =
| դրոշի նկարագրում = ՄՔ.թ.աԱ. 8-րդ դար
| զինանշանի նկարագրում = -
| ն = Հիմնադրված Ուրատուի օրոք
Տող 23.
| լքվեց =
| ենթարկվեց = Այո, բնակչութեան մեծ մասը սպաննուեցան
| հիմնադրման թվական = ՄՔ.թ.աԱ. [[8-րդ դար]]
| առաջին հիշատակում =
| բնակչություն =25.000<br>69.507
Տող 30.
| ներկա =
| բարձրության տեսակ = ԲԾՄ
| կենտրոնի բարձրություն = 1400 մ.
| վիճակ = Կիսաւեր
| պարիսպ = Այո
Տող 41.
'''Մուշ''', Արեւմտեան Հայաստանի քաղաքներէն։
 
Մուշ քաղաքը կը գտնուի [[Արևմտյան Հայաստան|Արեւմտեան Հայաստան]]ի , [[Բիթլիսի վիլայեթ|Պիթլիս]] նահանգի՝ Մշոյ գաւառի մէջ. գաւառի կեդրոնն էր ու հայոց թեմակալի աթոռանիստը։ Կը յիշատակուի նաեւ իբրեւ [[բերդ]], [[ԱվանԱվւան (գյուղգիւղ)|աւան]], [[ԳյուղաքաղաքԳիւղաքաղաք|գիւղաքաղաք]] եւ քաղաքագիւղ։ [[Մուշ]] անունը ստուգաբանուեր ու իմաստաւորուեր է ամենատարբեր ձեւերով։ Այն, կը կապեն հնագոյն Հայաստանի ցեղերու ու տեղանուններու հետ (Մուշունի, Մուշկ եւ այլն), ոմանք [[ՀայերենՀայերէն|հայերէն]] «մշուշ»ի հետ, որով սովորաբար առաւօտեան կը պատէ ողջ [[Մշո դաշտ|Մշոյ դաշտ]]ը։
 
== [[Պատմութիւն]] եւ [[ՏեղագրությունՏեղագրութիւն|տեղագրութիւն]] ==
 
Կը գտնուի «[[Արևմտյան Եփրատ|Արեւմտեան Եփրատ]]»ի ձախ ափէն ոչ հեռու, [[Մեղրագետ]]ի ձախակողմեան վտակ՝ Մշոյ գետի ափերուն։ Հարաւային կողմէն կը բարձրանան [[Հայկական Տավրոս|Հայկական Տաւրոս]] լեռնաշղթայի [[Սասուն|Սասնայ]] լեռները, [[Ծիրկատար]] եւ [[Կորդուխ]] լեռնագագաթներով, որոնց թեք սարալանջերուն վրայ աստիճանաձեւ կառուցուած էին, 1-2 յարկանի [[ԿավԿաւեղէն|կաւ]]աշէն, անշուք եւ տարրական յարմարութիւններէ զուրկ, տափակ կտուրներով տուները։ Մուշի գետը քաղաքը բաժանած է 2 մասի։ գետին ջուրը ժամանակին կ՛աշխատցնէին 10-12 ջրաղաց ու կ՛ոռոգէին քաղաքի ու անոր շրջակայքի [[ԲանջարեղենԲանջարեղէն|բանջարանոց]]ներն ու այգիները։
 
Մշոյ եւ անոր շրջակայքին պահպանուած հնագիտական նիւթերը կը հաստատեն, որ այն Հայկական լեռնաշխարհի ամենահնագոյն բնակավայրերէն է։ Այստեղ կան [[Կիկլոպյան ամրոց|Կիկլոպեան ամրոց]]ի հետքեր, [[Վան]]ի թագաւոր «[[Մենուա]]»-ի ([[810]]-[[786]] թթ., ք.ա.) սեպագիր արձանագրութիւնը եւ այլն։ Քաղաքի արեւելեան մասին մէջ գտնուող պարիսպներով ու բուրգերով շրջապատուած Մշոյ բերդը՝ 5-10–րդ դարերուն, յաճախակի ձեւով յիշատակուած է աղբիւրներու մէջ։ Անոր հիմնադրումը աւանդաբար կը վերագրուի՝ [[Վահան Մամիկոնյան|Գայլ Վահան Մամիկոնեան]]ին։ Քաղաքի արեւմտեան մասին մէջ կը գտնուին նաեւ ''Մուշեղաբերդ'', ''Հողաբերդիկ'' եւ ''Աստղաբերդ'' բերդերու աւերակները։ Մշոյ մէջ պահպանուած են՝ 13-15-րդ դարերուն գրուած հայերէն մի քանի ձեռագիրներ։ ՄինչեւևՄինչեւ [[4-րդ դար]], Մուշը կը պատկանէր [[Սլկունին]], իսկ յետոյ՝ Մամիկոնեան նախարարներուն։ 8-րդ դարուն, Մուշը անցաւ [[Բագրատունիներուն]], իսկ [[851]]-[[852]] թուականներուն, դարձաւ արաբներու դէմ ուղղուած ժողովրդա-ազատագրական պայքարի կեդրոն։ [[852]]-ին ձմրանէ Մշոյ Ս.Փրկիչ եկեղեցւոյ մէջ, Խութեցի Յովնանի ու անոր մարտիկներուն ձեռքով, սպանուեցաւ արաբ հրոսակներու ղեկավար [[Յուսուֆը]]։ XVI դարուն Մուշը յաղթահարուած է թուրքերու կողմէն։ [[1860]]-ականներուն, Մշոյ մէջ նոյնպէս, տեղի ունեցաւ հակաթուրքական զինուած ելոյթներ, որոնք, անշուշտ, կը կրէին [[Զեյթուն գավառ|Զէյթուն]]ի դէպքերուն ազդեցութիւնը։
 
Մինչեւ [[1915]] թուական, Մուշը ունէր 12 մեծ ու փոքր թաղեր ՝ Բերդի թաղ, Բրուտի թաղ, Դաշ մահլա, Դուզ մահլաէ Խուրդենց թաղ, Ձորի թաղ, Ս. Մարինէի թաղ, Մինարա մահլա, Ջիգրաշէնի թաղ, Սուֆրա մահլա, Ջերին թաղ, Քյոթան մահլա։ Քաղաքի կեդրոնին մէջ կը գտնուէր շուկան, որտեղ 19-րդ դարու վերջերուն կը հաշուէին շուրջ 800 մեծ ու փոքր խանութներ, կրպակներ եւ արհեստանոցներ, որոնց 500-ը կը պատկանէր հայերուն։ Շուկան չ'ուներ շատ, թէ քիչ կանոնաւոր յատակագիծ, ան փաստօրէն կը ներկայացնր խանութներու ու կրպակներու՝ անկանոն դասաւորուած, հաւաքատեղին։ Քաղաքի ծուռումուռ, նեղ ու կեղտոտ փողոցներուն շուրջը կառուցուած տուներու մեծ մասը չ'ուներ բակեր ու ցանկապատ։ Այդ պատճառաւ՝ լուացքը փողոցներուն մէջ կը լուային, ճաշ եփելն ու երեխայ լոգցնելը սովորական երեւոյթներ էին։
 
Ըստ որոշ աղբիւրներու՝ [[1909]]-ին, Մուշն ունէր շուրջ 25,000 բնակիչ, որուն 9,000-ը հայեր, մնացածը [[թուրք]]եր եւ [[ՔրդերՔիւրտեր|քուրտերքիւրտեր]] էին։ Հայերը հողագործութենէն, ծխախոտագործութենէն եւ այգեգործութենէն բացի զբաղուած էին նաեւ առեւտուրով ու արհեստագործութեամբ։ Արհեստներէն տարածուած էին խեցեգործութիւնը, կօշկակարութիւնը, դերձակութիւնը, ոսկերչութիւնը, դարբնութիւնը, ներկարարութիւնը, գորգագործութիւնը։ Մշոյ արհեստաւորներու արտադրանքը, միրգերը, գինին, ծխախոտը, գիւղատնտեսական միւս մթերքները վաճառքի կը տարուէին նաեի դրացի գաւառները։
 
Քաղաքի, շատ թէ քիչ նկատելի շինութիւններն էին՝ քարաշէն բաղնիքը, 2 իջեւանատուները, գաւառի թուրք կառավարիչի «անճաշակ ու անճոռնի» առանձնատունը, [[մուսուլման]]ական 2 [[մզկիթ]]ները (մէկը նախապէս հայկական եկեղեցի էր) եւ հայկական Ս. Աւետարանոց, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Կիրակոս, Ս. Հարութիւն, [[Սուրբ Մարինե եկեղեցի (Մուշ)|Ս. Մարինէ]], Ս. Սարգիս, Ս. Ստեփանոս, Ս. Փրկիչ եկեղեցիները, որոնց մեծ մասը կանգնուած էին եւ գործել էին մինչեւ [[1915]]։ Այս եկեղեցիներէն ամէնէն շքեղն ու գեղեցիկը Ս. Մարինէն էր, իսկ ամենահինը՝ Ս. Փրկիչը, ուր յիշատակուած է [[851]]-[[852]] թուականներու դէպքերու առնչութեամբ։
Տող 57.
Քաղաքի արեւելեան կողմէն, բարձունքի վրայ կը գտնուէր Մշոյ բերդը, իսկ անոնցմէ ոչ հեռու՝ Միացեալ ընկերութեան կեդրոնական վարժարանի կամ սրբոց [[Թարգմանչաց]] դպրոցի հոյակապ շենքը, ուր կառուցեր էր մշեցի [[Մկրտիչ]] աղա Տէր Յովհաննիսեանը ([[1850]])։ Ս.Մարինէի մէջ կը գտնուէր կաթոլիկ հայերու առաջնորդարանը եւ Մուրատ Մխիթարեան վարժարանը։ Այստեղ կը գործէին նաեւ բողոքական հասարակութեան ժողովարանն ու դպրոցը։ Գետի ափին կառուցուած էր Հայոց առաջնորդարանի շէնքը։ «Դուզ մահլա» թաղին եւ Մուշի բերդին մէջ տեղաւորուած էին քաղաքի 3000-անոց թուրքական կայազօրն ու զինապահեստները։ Մուշի կրթական ու մշակութային կեանքէն շատ կարեւոր դեր կը կատարէին Հայկական 5 թաղային եւ մեկ օրիորդաց դպրոցները, Միացեալ ընկերութեան կեդրոնական վարժարանը եւ [[Պոլսոյ]] ''Հայոց պատրիարքարան''ի միջոցներով պահուող 2 որբանոցները։ [[1899]]-ին դպրոցներուն մէջ սորվող աշակերտներուն թիւը մօտ 750 էր։ [[1863]]-65 թուականներուն, Մշոյ մէջ լոյս կը տեսնէր «Լրատար Արծուիկ Տարօնոյ» լրագիրը [[Գարեգին Սրուանձտյանց|Գարեգին Սրուանձտեանց]]ի խմբագրութեամբ։
 
Մշեցի հայերը բնութագրած էին, որպէս՝ «քաջակորով, անձնուրաց և ազգային ավանդները պահպանող հայրենասեր, գիտության եւ արուեստների մէջ որոշակի ձիրքեր ունեցող մարդիկ», որոնցէն կարելի է յիշել հրապարակախօս, խմբագիր ու մանկավարժ՝ Գ. Ս. Անդրեասեանին ([[1869]]-[[1906]]), հայ երգի անզուգական կատարող, «Տարօնի Սոխակ» [[Արմենակ Շահմուրադեանի]]ն ([[1878]]-[[1939]]), հրապարսկախօս Մխիթար Աբրոյեանին ([[1880]]-[[1915]]), գիւղատնտեսական գիտութիւններու տոկդոր, բրոֆեսորպրոֆեսոր Ն. Ա. Մալաթեանին (1898-1977) եւ ուրիշներ։
 
[[Կատեգորիա:Վիքիպեդիա:ԱրևմտահայերենԱրեւմտահայաստանի հոդվածներքաղաքներ]]
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Մուշ» էջէն