«Յովհաննէս Ե. Դրասխտանակերտցի» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{ԱՀ}} Յովհաննէս Ե Դրասխանակերտցի (840-850 - 929), Հայոց կաթողիկոս (898 - 929), պատմիչ և գրող, Մաշտոց Ա Եղվարդե...»:
(Տարբերութիւն չկայ)

09:11, 27 Օգոստոս 2015-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

Յովհաննէս Ե Դրասխանակերտցի (840-850 - 929), Հայոց կաթողիկոս (898 - 929), պատմիչ և գրող, Մաշտոց Ա Եղվարդեցի (897 - 898) կաթողիկոսի ազգական և աշակերտ։

'Յովհաննէս Դրասխանակերտցին յայտնի է գլխաւորապէս որպէս պատմիչ։ Իր «Հայոց պատմութիւն» երկասիրութեան մէջ կը ներկայացնէ հնագոյն ժամանակներէն առ 920-ական թթ. երկարող իրադարձութիւնները:

Մինչև 9-րդ դարու կէսին պատմական նիւթը քաղած է Աստուածաշունչէն և իրեն նախորդող պատմիչներու գործերէն, իսկ 9-րդ դարու երկրորդ կէսին ու 10-րդ դարու առաջին քառորդի պատմութիւնը նկարագրած է իր տեսածով ու լսածով՝ հաղորդակից ու մասնակից ըլլալով իր ժամանակ կատարուած դէպքերուն։ Պատմութեան այդ մասին մէջ, որ աւելի կարևոր է ու արժէքաւոր, Դրասխանակերտցին մանրամասն կը նկարագրէ հայ ժողովուրդի ծանր կացութիւնը արաբական լուծի տակ, մասնաւորապէս արաբ ոստիկաններ Յուսուֆի, Նսըրի, Ափշինի, Բշըրի յարձակումները Հայաստանի վրայ, 850-852 թթ. արաբական լուծի դէմ հայ ժողովուրդի մղած հերոսական ազատագրական պայքարը, Սմբատ Առաջինի նահատակութիւնը, հայ ժողովուրդի ազատութեան համար Աշոտ Երկաթի մղած պայքարը և այլն։ Դրասխանակերտցու «Հայոց պատմութիւն»-ը աշխարհաբար թարգմանոած է Գ.Բ. Թոսունեանը։

Դրասխանակերտցին գրած է նաև «Շարից հայրապետացն Հայոց» աշխատութիւնը, ուր կը ներկայացնէ Հայոց կաթողիկոսներու շարքը՝ սկսելով Բարդուղիմէոսէն և Թադևոսէն և հասցնելով մինչև իր աթոռակալութիւնը։ Իւրաքանչյուր կաթողիկոսի վերաբերեալ կը հաղորդուի կենսագրական համառոտ տուեալներ։

Դրասխանակերտցիի նախորդողը եղած է Կաթողիկոս Մաշտոց Ա Եղվարդեցի, իսկ յաջորդողը՝ Կաթողիկոս Ստեփանոս Բ Ռշտունին։

Աշխատութիւններ և թարգմանութիւններ

  • Յովհաննէս կաթողիկոս Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց (Հայ մատենագրութեան թուանշային գրադարան)։
  • Ованес Драсханакертци, “История Армении”, Перевод с древнеармянского М.О. Дарбинян-Меликян, Ереван, 1984г.
  • Patriarche d'Arménie Jean VI, dit Jean Catholicos. Histoire D'Arménie.

Գրականութիւն


Նախորդը՝
Մաշտոց Ա Եղվարդեցի
Կաթողիկոս
{{{ժամկէտներ}}}
Յաջորդը՝
{{{յաջորդող}}}

Կաղապար:Հայկական գիր և գրականություն Կաղապար:Միջնադարյան հայ պատմագիրներ և ժամանակագիրներ Կաղապար:Կաթողիկոսներ

Կաղապար:Օրվա հոդված նախագծի մասնակից

Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ Կատեգորիա:Հայ պատմիչներ Կատեգորիա:929 մահեր