«Նաթալիա Թենա» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{ԱՀ}} '''Նաթալիա Տենա''' (1 նոյեմբերի , 1984, Լոնտոն), բրիտանացի դերասանուհի և երգչուհի, «Molotov Jukebox»...»:
(Տարբերութիւն չկայ)

08:31, 22 Օգոստոս 2015-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ Նաթալիա Տենա (1 նոյեմբերի , 1984, Լոնտոն), բրիտանացի դերասանուհի և երգչուհի, «Molotov Jukebox» երաժշտական խումբի մենակատար։ Կինոիի մէջ առաւելապէս յայտնի է Նիմֆադորա Թոնկսի դերով Հարի Փոթերի մասին ֆիլմերէն և Օշայի դերով Գահերի խաղը հեռուստասերիալէն:

Կենսագրութիւն

Վաղ տարիներ Նաթալիան ծնած է 1 Նոյեմբեր 1984-ին Սուրէյ կոմսութեան մէջ սպանացիներ՝ Մարիա Տենի և Խեսուս Տենի ընտանիքին մէջ։ Ազատ կը տիրապետէ սպաներէնը։ Դերասանական ընդունակութիւնը արտայայտուած է վաղ տարիներէն: Ինը տարեկան հասակին ընդունուած է թատերական արուեստանոց, ուր մեծ ոգևորութեամբ խաղցած է անգլիական դասականներու ստեղծագործութիւններու բեմականացումներուն մէջ։ Առաջին դերը եղած է Ուիլեամ Շեքսպիրի Ջուլիետան։ Հարի Փոթերի մասին ֆիլմերուն մէջ նկարահանուելով համաշխարհային ճանաչում ձեռք բերած է, բայց բեմը չէ ձգած և «Royal Shakespeare Company» արուեստանոցի բեմին մէջ 2008 թուականին «Օթելլո» ողբերգութեան մէջ խաղցած է Դեզդեմոնայի դերը։

Կարիերա 2001 թուականին Նաթալիան առաջին անգամ խաղցած է «Բժիշկներ» բրիտանական հեռուստասերիալի քանի մը հանգրուաններուն մէջ։ Այս դերէն ետք անոր հրաւիրած են նկարահանուելու երեւոյթ «Իմ տղան» շարժապատկերին մէջ, որուն յաջորդեցին «Սիրոյ հիանալի արուեստը», «Տիկին հենդերսոնը կը ներկայացնէ» շարժապատկերները և «Կեանքէն ետք» շարքը[1][2]:

Ծանօթագրութիւններ

  1. "NATALIA TENA EL EMBRUJO DEL FÉNIX" Nuevo Herald - 13 July 2007
  2. "Spanish actress lands role in 'Potter' film" 14 July 2007, Telegram.com