«Հրաչեայ Ներսիսեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ clean up, փոխարինվեց: : → ։ (5), → (20) oգտվելով ԱՎԲ
Չ →‎Կենսագրութիւն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 9.
Արուեստասէր ''Գրիգոր'' պապի (մորաքրոջ ամուսինին) տունը կ՛ըլլար գրողներու ու արուեստի մարդիկ։ Շատ յաճախ՝ Դանիէլ Վարուժանը։ Պատանի Հրաչեան անոնց զրույցներու մշտական ունկնդիրն էր։ Անոր կը վիճակուի լսել Կոմիտասին իրենց իսկ տունը, ուր ապրած էր մեծ երաժիշտը, ծանօթանալ անոր հետ։
 
[[1915]] թ.-ին Հրաչեան կը զինակոչուի թրքական բանակ իբրեւ թարգմանիչ, նոյն թուականին Ապրիլին ալ կը սկսուի Մեծ եղեռնը։ Երեք տարի իբեւ տաճկական զինուոր, պաշտօնով թարգմանիչ, Մերձաւոր արեւելքի և Միջագետքի երկիրներուն թափառող երիտասարդն իր մեջ կը կրէր այդ խորին վիշտը։ Արհավիրքների քաոսը զգայուն երիտասարդի շփոթ ներաշխարհը կ՛արգիլէ ամէն ինչ, քաղաքակրթութեսն եւ մարդկային բարոյականութեան ամէն մէկ պատկերացում։ Հրաչեան ապշահար 1918 թ.-ին նորէն կը յայտնուի Կոստանդնուպոլիս։ Ամէն ինչ, որ կ՛ընէ երիտասարդը իր համար այնքան անհեռանկար միջավայրի մէջ, կը գործրակամայ , առանց ոեւէ նպատակի։ Բնատուր լաւ ձայնի տէր, բնածին երաժշտական Հրաչեան կը յայտնուի Պենկլեան օպերետին մէջ իբրեւ երգչախումբի շարքային անդամ մը։ Նոյն թուականին Մկրտիչ Ջանանը կը կազմակերպէ հայ դրամատիկական ընկերութիւն և Հրաչեային հրապարէ իր նախաձեռնութեամբ։ Թատրոնի ներկայացումներուն, մեծամասնութեամբ ֆրանսական մելոդրամաներու բեմադրութիւններուն, կը մասնակցի նաեւ Հրաչեան։ Ճիշդ այստեղ էլ, 1919 թ.-ին, «Ձայնը հնչեց» պիեսի մեջ խաղալիս երիտասարդը կը գրաւուի Օւի Սևումեանին, որ Կոստանդնուպոլիս էր եկած երիտասարդ ուժեր հավաքելու և Կովկաս տանելու նպատակով։ Հրաչյան դերեր կը ստանայ Սեւումյանի բեմադրութիւուններուն, բայց յաջորդ իսկ տարին Սեւումեանը կը վախճանի։ Հայ թատրոնը կը կորսնցնէ իր ամենաառաջադեմ գործիչին, Հրաչեան՝ ուսուցիչին ու խորհրդատուին։ Ետքը ան կը խաղայ տարբեր ներկայացումներու մէջ, որ կը բեմադրեն Վահրամ Փափազեանի և Հովհաննես Աբէլեանի ղեկավարութեամբ։ [[1922]] թ.-ին ''Վահրամ Փափազեան''ը Հրաչեային, ''Մկրտիչ Ջանան''ին և քանի մը այլ դերասաններու կ՛ուղղարկեն ''Կովկաս''։ Որոշ մը ժամանակ անոնք շրջագայեցին ''Բաթում'' և ուրիշ հայաշատ քաղաքներ, ապա առանց Հրաչեայի մեկնեցան Երևան և միացան Առաջին պետթատրոնի կազմին։ Հրաչեա Ներսիսեանը անոնց միացաւ մէկ տարի ետք։
 
[[1923]] թ.-ին ան ընդմիշտ կը դառնայ ''Երեւան'' քաղաքի բնակիչը, հայկական առաջին թատրոնի դերասանը։