«Նիկոլ Դուման» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{ԱՀ}} '''Նիկոլ Դուման''' (Նիկողայոս Տէր-Յովհաննիսեան), (12 Յունուար, 1867 - 27 Սեպտեմբեր, 1914), հայ ազգա...»:
 
Չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{ԱՀ}}
'''Նիկոլ Դուման''' (Նիկողայոս Տէր-Յովհաննիսեան), ([[12 Յունուար, 1867]] - [[27 Սեպտեմբեր, 1914]]), հայ ազգային-ազատագրական շարժումի գործիչ, [[ՀՅԴ]] կուսակցութեան անդամ։
 
== Կեանքը ==
Ծնած է [[1867]] թուականին [[Լեռնային Ղարաբաղ]]ի [[Ասկերան շրջան]]ի [[Ղշլաղ գիւղ]]ը։ Աւարտած է [[Շուշիի թեմական դպրոց]]ը ([[1887]])։ Եղած է ուսուցիչ [[Հիւսիսային Կովկասի հայկական դպրոցներ]]ուն, [[1894]] - [[1896]]-ին՝ [[Թաւրիզ]]ի եւ [[Սալմաստ]]ի վարժարաններուն։ Մասնակցած է [[1894]] - [[1896]]-ի [[Դերիկի կռիւներ]]ուն։ Բողասքեասանի մարտի ընթացքին վաստակած է ԴՈՒՄԱՆ անունը։
 
[[1895]] թուականին խումբով (50 հոգի) անցած է Վան։ [[1896]] թուականին Նիկոլի մօտ առաջացած է [[Խանասորի արշաւանք]]ի (1897) կազմակերպումի եւ քրտական մազրիկ ցեղէն վրէժխնդիր ըլլալու գաղափարը։ Արշաւանքին մասնակցած է որպէս յիսնապետ։ Ապա անցնելով [[Կովկաս]]՝ ապրած է [[Պաքու]]։ [[1904]]-ին փորձած է խումբով հասնիլ ապստամբ [[Սասուն]]ին օգնութեան, սակայն թուրք-պարսկական սահմանին վրայ՝ [[Ռազի]]ի մօտ կռիւի բռնուած է քրտական հերոսակախումբերու հետ եւ տեղ չէ հասած։
 
[[1905]]-[[1906]] թուականներուն հայ-թաթարական ընդհարումներու ժամանակ ղեկավարած է Երեւանի նահանգի եւ Արարատեան դաշտին մէջ գործող հայկական ինքնապաշտպանական ուժերը, կարողացած է հմտօրէն կազմակերպել հայերու ինքնապաշտպանութիւնը։ Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան հարցում կողմ էր կազմակերպուած ապստամբութեան։ [[1909]] թուականին անցած է [[Պարսկաստան]]։ [[Եփրեմ Խան]]ի ու [[Քեռի]]ի, [[Արշակ Գաւաֆեան]]ի, հետ մասնակցած է Իրանական յեղափոխութեան։ Ղեկավարած է [[Թաւրիզ]]ի պաշտպանութիւնը։ Այնուհետեւ վերադարձած է [[Կովկաս]], եղած [[Արեւմտեան Հայաստան]]ի [[1910]] թուականին մասնակցած է 2-րդ համաշխարհային Կոպենհագենի կոնգրէսին։ Նիկոլ Դուման դէմ է արտայայտուած [[1906]] թուականի ՀՅԴ Խորհուրդի ընդունած եւ ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովի վաւերացումը ստացած «Կովկասեան նախագիծին»։
 
Ան կը գտնէր, որ հայերը պէտք չէ տարուին համառուսական հովերով։ Ան դէմ արտայայտուած է նաեւ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը հայկական կամաւորական գունդերու ստեղծումի գաղափարին։ Թոքախտով հիւանդ Նիկոլ Դումանը զգալով մոտալուտ վախճանը [[27 Սեպտեմբեր 1914]]-ին ինքնասպան եղած է՝ ատրճանակով իր վրայ կրակելով։ Հայ ազգի կողմէն սիրուած հերոսի մարդաշատ յուղարկաւորութիւնը տեղի ունենած է [[Թիֆլիս]], [[Խոջիվանքի Պանթէոն]]ին մէջ։
 
Նիկոլին կը թաղէն Դաշնակցութեան հիմնադիր [[Սիմոն Զաւարեան]]ի կողքին։ [[1930]]-ական թուականներուն Խորհրդային [[Վրաստանի կառավարութիւն]]ը քանդեց [[Խոջեվանք]]ը եւ պանթէոնը՝ այնտեղ թաղուած հարիւաւոր հայ ազգի արժանաւոր զաւակներու գերեզմաններու հետ։