«Նորվեկիա» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 99.
 
[[Հարալտ V]]-ը՝ [[Կլիւքսպուրկներու Գահատոհմ|Կլիւքսպուրկներու]] գերմանա-դանիական հարստութեան մէջ, Նորվեկիայի ներկայիս միապետն է։ 2013-ին վարչապետ դարձաւ [[Էռնա Սօլպերկ]], որ փոխարինեց [[Յենս Ստոլտենպերկ]]ին։ [[Սահմանադրական Միապետութիւն|Սահմանադրական միապետութիւն]] համարուող Նորվեկիայի մէջ՝ 1814-ի Սահմանադրութեան համաձայն՝ պետական իշխանութիւնը բաժանուած է [[Նորվեկիայի Խորհրդարան|խորհրդարանի]], [[Նորվեկիայի Կառավարութիւն|կառավարութեան]] եւ [[Նորվեկիայի Գերագոյն Դատարան|Գերագոյն դատարանի]] միջեւ։ Նորվեկիայի Թագաւորութիւնը ստեղծուած է քանի մը [[Փոքր Թագաւորութիւններ|փոքր թագաւորութիւններ]]ու միաձուլման պատճառով։ Աանդական ժամանակագրութեան համաձայն՝ Թագաւորութիւնը շարունակաբար գոյութիւն ունի սկսած 872-էն, այսինքն՝ արդէն 1144 տարի։ Այս երկիրը յաջորդաբար ղեկավարուած է աւելի քան 60 թագաւորներու եւ կոմսերու կողմէ։
 
Նորվեկիայի տարածքը ենթարկուած է թէ՛ վարչական եւ թէ՛ քաղաքական բաժանումի: Այս մէկին համաձայն, վարչական ու քաղաքական բաժանումի միաւորները 2 մակարդակով են՝ կոմսութիւններ (շրջաններ) եւ թաղաբետութիւններ (տեղական ինքնակառավարման մարմիններ)։ [[Սաամ (արեւմտահայերէն)|Սաամի]] ժողովուրդը որոշակի ինքնորոշում (self-determination) եւ ազդեցութիւն ունի իր բնակութեան աւանդական տարածքներուն մէջ՝ [[Սաամի Խորհրդարան (արեւմտահայերէն)|Սաամի խորհրդարան]]ի եւ [[Ֆինմարկի Համաձայնագիր (արեւմտահայերէն)|Ֆինմարկի համաձայնագիրի]] միջոցով։ Նորվեկիան սերտ կապեր ունի [[Եւրամիութիւն|Եւրամիութեան]] եւ [[Միացեալ Նահանգներ]]ու հետ։ [[ՄԱՏ (արեւմտահայերէն)|ՄԱԿ]]-ի, [[ՆԱՏՕ (արեւմտահայերէն)|ՆԱՏՕ]]-ի, [[Եւրախորհուրդ|Եւրախորհրդի]], [[Անթարթիքայի Պայմանագիր|Անթարթիքայի պայմանագիրի]] եւ [[Հիւսիսային Խորհուրդ|Հիւսիսային Խորհուրդի]] հիմնադիր անդամ է, [[Եւրոպական Տնտեսական Գօտի|Եւրոպական տնտեսական գօտիի]], [[Առեւտուրի Համաշխարհային Կազմակերպութիւն|Առեւտուրի համաշխարհային կազմակերպութեան]] եւ [[Տնտեսական Համագործակցութեան եւ Զարգացման Կազմակերպութիւն|Տնտեսական համագործակցութեան եւ զարգացման կազմակերպութեան]] անդամ է, ինչպէս նաեւ [[Շենկենեան Գոտի|Շենկենեան գօտիի]] մաս կը կազմէ։
 
Երկիրը կը պահպանէ [[Շուկայական Տնտեսութիւն|շուկայական տնտեսութեան]] եւ [[Սքանտինաւեան բարեկեցութեան ձեւ]]ի համադրումը համընդհանուր առողջապահական եւ [[Սոցիալական Ապահովութիւն|սոցիալական ապահովութեան]] համակարգի հետ։ Ունի [[Նաւթ|նաւթ]]ի, [[Պնական Կազ|բնական կազի]], [[Հանածոներ (արեւմտահայերէն)|հանածոներ]]ու, [[Անտառանոյթ|անտառանոյթ]]ի, [[Ծովամթերք (արեւմտահայերէն)|ծովամթերք]]ի եւ [[Քաղցրահամ Ջուր (արեւմտահայերէն)|քաղցրահամ ջուրի]] մեծ պաշարներ։ Նաւթի արդիւնահանումը կը կազմէ երկիրի [[ՀՆԱ (արեւմտահայերէն)|ՀՆԱ]]-ի մօտ քառորդ մասը<ref>{{cite news|url=http://uk.reuters.com/article/oilRpt/idUKL0674675920070906 |title=UPDATE 1-Statistics Norway raises '07 GDP outlook, cuts '08 |agency=Ռոյթերս |date=6 September 2007 |accessdate=8 March 2009}}</ref>։ [[Մերձաւոր Արեւելք]]էն դուրս նաւթի եւ բնական կազի ամենամեծ արդիւնահանողն է<ref>{{cite web|url=https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2241rank.html |title=Country Comparison :: Crude oil – production|work=CIA – The World Factbook|accessdate=2016-03-16}}</ref><ref>{{cite web|url=https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2249rank.html |title=Country Comparison :: Natural gas – production|work=CIA – The World Factbook|accessdate=2016-03-16}}</ref>։
 
Նորվեկիան [[Համաշխարհային Դրամատուն|Համաշխարհային դրամատան]] եւ [[Արժոյթի Միջազգային Հիմնադրամ|Արժոյթի միջազգային հիմնադրամ]]ի ցանկին մէջ 4-րդը կը հանդիսանայ՝ որպէս ամենբարձր եկամուտ ունեցող երկիր<ref>{{cite web|title=The World's Richest Countries|url=http://www.forbes.com/sites/bethgreenfield/2012/02/22/the-worlds-richest-countries/|website=forbes.com|accessdate=12 December 2014}}</ref>։ [[Կեդրոնական Հետախուզական Վարչութիւն|Կեդրոնական հետախուզական վարչութեան]] ՀՆԱ-ի ցանկին մէջ (2015-ի տուեալներ), ուր բացի ինքնիշխան պետութիւններէն, ներառուած են նաեւ որոշ տարածքներ եւ տարածաշրջաններ, Նորվեկիան կը գրաւէ 11-րդ հորիզոնականը<ref>{{cite web|title=The World Factbook|url=https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2004rank.html#no|website=Central Intelligence Agency Library|publisher=Central Intelligence Agency|accessdate=23 May 2016}}</ref>։ 2001-2006 թվականներին<ref name=autogenerated1>{{cite web|url=http://hdr.undp.org/en/media/HDI_2008_EN_Tables.pdf|title=Human development indices 2008|date=18 December 2008|work=Human Development Report|publisher=hdr.undp.org|accessdate=12 May 2009}}</ref>, իսկ ապա՝ 2009-2015-ններուն, Նորվեկիան աշխարհի մէջ [[Մարդկային Զարգացման Գործակից (արեւմտահայերէն)|մարդկային զարգացման]] ամենաբարձր գործակիցը ունեցած է<ref name="HDI"/><ref name="HDI2">{{cite web|url=http://hdr.undp.org/en/media/HDR_2009_EN_Complete.pdf|title=Human Development Index 2009|date=5 October 2009|work=Human Development Report|publisher=hdr.undp.org|accessdate=5 October 2009}}</ref><ref>{{cite web|url=http://hdr.undp.org/en/media/HDR_2011_EN_Table1.pdf|title=Human Development Report 2011|publisher=United Nations|accessdate=2 November 2011}}</ref><ref>[http://www.upi.com/Top_News/World-News/2013/03/15/Norway-top-country-in-human-well-being/UPI-38211363358148/ Norway top country in human well-being]. ''United Press International'', 15 March 2013. Retrieved 27 August 2013.</ref>։ 7 տարի շարունակ՝ մինչեւ 2015, [[Legatum Բարեկեցութեան Գործակից (արեւմտահայերէն)|Legatum բարեկեցութեան]] ամենաբարձր գործակիցը ունեցած է<ref>{{cite web |title=This Is the World's Most Prosperous Nation (Hint: It's Not the U.S.) |work=TakePart |url=http://www.takepart.com/article/2015/11/02/this-is-most-prosperous-nation-in-world-hint-not-us |date=3 November 2015 |accessdate=5 November 2015}}</ref>։ Երկրին մէջ ոկայ նաեւ [[Տնտեսական Համագործակցութեան եւ Զարգացման Կազմակերպութիւն|Տնտեսական համագործակցութեան եւ զարգացման կազմակերպութեան]] «Աւելի լաւ կեանք» գործակիցի, [[Համաշխարհային Ամբողջականութեան Գործակից|Համաշխարհային ամբողջականութեան]] եւ [[Ժողովրդավարութեան Գործակից|Ժողովրդավարութեան]] ամենաբարձր գործակիցը<ref>{{cite web|url=http://integrity-index.org/about/|title=Index of Public Integrity|website=integrity-index.org|language=en-US|access-date=2016-06-15}}</ref>։
 
== Արտաքին Յղումներ ==
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Նորվեկիա» էջէն