«Կարէն Շահնազարով» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{ԱՀ}} {{Կը խմբագրեմ|Galy02}} '''Կարէն Գէորգիի Շահնազարով''' (8 Յուլիս 1952, Քրասնոտար ), խորհրդային, ռո...»:
(Տարբերութիւն չկայ)

14:28, 8 Յուլիս 2016-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

Կարէն Գէորգիի Շահնազարով (8 Յուլիս 1952, Քրասնոտար ), խորհրդային, ռուս, հայ շարժապատկերի բեմավար, թատերագիր, արտադրող, արձակագիր, Մոսֆիլմ շարժապատկերի հիմնարկութեան գլխաւոր տնօրէն, ՌԴ արուեստի վաստակաւոր գործիչ (1997)[1], ՌԴ ժողովրդական արտիստ (2002)[2], ԽՄԿԿ անդամ (1985-էն), ՌԴ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր[3]։

Ծագում

Կարէն Շահնազարովը կը ծագի հայ ազնուական իշխաններ Մելիք-Շահնազարեաններու տոհմէն, որոնք միջին դարերուն կ'իշխէին Լեռնային Ղարաբաղի Վարանդա գաւառը։[4][5][6] Որոշ հեղինակներ կը կարծեն, որ Մելիք-Շահնազարեաններ իշխանները կը սերին ճին Գեղարքունի եւ Սիւնի տոհմերէն, որոնք, իրենց հերթին, ըստ Մովսէս Խորենացիի «Հայոց պատմութեան» (5-րդ դար)՝ կը ծագին հայերու նախահայր Հայկէն։[7]

Կենսագրութիւն

Կարէն Շահնազարովի ձայնը «Մոսկուայի արձագանքը» հաղորդաշարին

Կարէն Շահնազարովը ծնած է 1952-ին Քրասնոտար քաղաքին մէջ։ Հայրը՝ Գէորգի Շահնազարովը (1924-2001), ԽՍՀՄ Գիտութիւններու ակադեմիայի թղթակից-անդամ, եղած է Մ. Կորբաչովի օգնականը եւ «Վերակառուցման» քաղաքականութեան հեղինակներէն մէկը։ Մայրը՝ Աննա Շահնազարովան (ծնած է 1928), ազգութեամբ ռուս է, մասնագիտութեամբ՝ թատերագիտուհի։ Ուսած է Քրասնոտարի № 4 դպրոցին մէջ։

1975-ին աւարտած է Շարժապկարչութեան Համամիութենական Պետական Ինստիտուտի (ՎԳԻԿ) բեմավարութեան բաժանմունքը (Իկոր Տալանկինի արուեստանոց)։ Այս բեմավարին օգնականը եղած է Շահնազարովը «Նպատակի ընտրութիւն» ֆիլմի նկարահանումներու ժամանակ։[8] Դիպլոմային աշխատանքը՝ «Լայն քայլերով, մաեստրօ» ֆիլմն է։[9]

1975-ի Հոկտեմբերէն 1976-ի Նոյեմբերը ծառայած է բանակին մէջ։ 1973-1974 թուականներուն աշխատած է «Մոսֆիլմ»-ի մէջ որպէս բեմավարի օգնական, 1975-ի Յունիս-Հոկտեմբեր՝ շարժապատկերի բեմավար, 1976-էն Մոսֆիլմ շարժապատկերի ստուդիայի բեմավար, իսկ 1984-էն նոյն շարժապատկերի ստուդիայի բեմավար-բեմադրիչ։[9] Մասնագիտական լուրջ դպրոց անցած է, մասնաւորապէս, Գէորգի Դանելիայի ղեկավարութեան տակ։ Առաջին ֆիլմը շարժապատկերի մէջ եղած է Добряки ֆիլմը։ 1980-ին իր կողմէ գրուած թատերագրութեան հիման վրայ նկարահանուած է «Կանայք կը հրաւիրեն տղամարդիկը» քնարական կատակերգութիւնը։

Լայն ճանաչում ստացած է «Մենք ճազէն ենք» (1983) եւ «Ձմեռնային երեկոյ Գագրայի Մէջ» ֆիլմերով։ «Մենք Ճազէն ենք» ֆիլմը, «Սովետսկի էկրան» ամսագիրի ընթերցողներու քուէարկութեամբ, ճանչցուած է տարուան լաւագոյն ֆիլմ, արժանացած է նաեւ մի քանի միջազգային մրցանակներու։ Վերակառուցման տարիներու շարժապատկերի նշանաւոր երեւոյթներէն էր «Առաքիչը» ֆիլմը, որուն թատերագրութեան հեղինակը եւս Շահնազարովն էր։

1987-էն եղած է «Մոսֆիլմի» մաս կազմող «Ստարտ» ստեղծագործական միաւորման գեղարուեստական տնօրէնը, որ 1990-ին վերանուանուած է «Կուրիեր» ստուդիա, 1991-էն՝ «Մոսֆիլմ» շարժապատկերի հիմնարկութեան եւ «Կուրիեր» ստուդիայի գեղարուեստական ղեկավարն ու վարչութեան նախագահը։

1994-1995 թուականներուն ՌՏՎ հեռատեսիլով ցուցադրվող «21-րդ Դարը Կատրին Մէջ Եւ Կատրէն Դուրս» հեռուստաշարի հեղինակն ու հաղորդավարն է։[9]

Կը դասաւանդէ ՎԳԻԿ-ում (խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի արվեստանոցի ղեկավար)։ 1998 թվականին դարձել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրենը։ Նրա ղեկավարությամբ Ռուսաստանի գլխավոր կինոստուդիան հաղթահարել է 90-ականների խոր ճգնաժամը և դարձել Եվրոպայի խոշորագույն կինոարտադրական համալիրը։ 2008 թվականից Մոսկվայի պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի հոգաբարձուների խորհրդի և ՌԴ Հանրային պալատի անդամ է։

Շահնազարովի ֆիլմերը ներկայացվել են բազմաթիվ հեղինակավոր միջազգային կինոփառատոներում՝ արժանանալով ավելի քան 20 մրցանակի, այդ թվում՝ 2 «Ոսկե արծիվ»-ի։

Շահնազարովը ՌԴ Նախագահին առընթեր մշակույթի և արվեստի հարցերով խորհրդի նախագահի տեղակալն է։

Ընտանիք

Շահնազարովը ամուսնացած է եղել 3 անգամ։ Առաջին ամուսնությունն արագ քայքայվել է։ Երկրորդ կինը՝ Ալյոնա Զանդերը, հեռացել է նրանից 1989 թվականին և դստեր հետ մեկնել ԱՄՆ։ Երրորդ կինը՝ դերասանուհի Դարիա Մայորովան է։ Շահնազարովն ունի 3 երեխա՝ Աննան երկրորդ ամուսնությունից (ծն․ 1985) և 2 որդի երրորդ ամուսնությունից՝ Իվան (ծն․ 1993) և Վասիլի Շահնազարովները (ծն․ 1996)։[10]

Հասարակական դիրք

 
Կարեն Շահնազարովը ստանում է պետական մրցանակ

2012 թվականին եղել է ՌԴ նախագահի թեկնածու Վ. Պուտինի Մոսկվայի Ժողովրդական շտաբի անդամ։[11]

2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է ՌԴ մշակույթի գործիչների ուղերձը, որն ուղղված էր ՌԴ նախագահ Վ․ Պուտինի՝ Ուկրաինայում և Ղրիմում վարած քաղաքականության աջակցմանը։[12]

Կարեն Շահնազարյանի կարծիքով ժամանակակից ռուսական կինոյին պակասում է ինքնանույնականացումը և ընդհանուր գաղափարը, որը առկիա էր խորհրդային կինոյում, ինչպես նաև անհատականությունների պակաս ունի։ նա նշում է, որ այժմ մատերի վրա կարելի է հաշվել իսկապես տաղանդավոր ռեժիսորների։ Բացի այդ «Մոսֆիլմի» տնօրենը կարծում է, որ այժմ շատ ավելի բարդ է կինեմատոգրաֆիական կրթություն ստանալը, քանի որ կինոյով սկսում են զբաղվել այն մարդիկ, ովքեր արդեն ավարտել են բուհը։ Համապատասխանաբար, եթե մարդը միջոցներ չունի, ապա պարզապես չի կարող կինոկրթություն ստանալ։

  Կինոարտադրությունը կազմված է 2 բաղկացուցիչներից՝ ստեղծագործական և տեխնիկական։ Ստեղծագործականը գերիշխում է։ Սակայն տեխնիկականն էլ այժմ շատ կարևոր է՝ ձայնի, պատկերի որակը և այլն։
- Կ․ Շահնազարով, «Магия кино» հեռուստահաղորդում, հունվարի 12, 2011[13]
 


2016 թվականին ոչ մեկ անգամ հանդես է եկել Վլադիմիր Սոլովյովի հաղորդումներում, որտեղ հանդես է եկել այնպիսի պատմական գործիչների պաշտպանությամբ, ինչպիսիք են՝ Վլադիմիր Լենինը և Իոսիֆ Ստալինը[14]:

Անդամակցություն

  • Կինեմատոգրաֆիստների միության խորհրդի անդամ
  • ՌԴ մշակույթի նախարարության կոլեգիայի անդամ
  • ՌԴ նախագահին առընթեր գործող մշակույթի և արվեստի խորհրդի տեղակալ
  • Հայրենական կինեմատոգրաֆիայի զարգացման խորհրդի անդամ
  • Մոսկվա քաղաքի Հանրային պալատի անդամ
  • Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների Ազգային ակադեմիայի խորհրդի անդամ
  • Եվրոպական կինոակադեմիայի անդամ
  • «Ոսկե արծիվ»ազգային կինոմրցանակի փորձագիտական խորհրդի անդամ
  • «Օսկար» մրցանակի առաջադրվող ռուսական ֆիլմերի ընտրման հանձնաժողովի անդամ
  • «Առաջին ալիք»-ի տնօրենների խորհրդի անդամ
  • «Սուրբ Օլաֆ» քոլեջի հումանիտար գիտությունների պատվավոր դոկտոր (ԱՄՆ)

Մրցանակներ և պարգևներ

  • ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (օգոստոսի 2, 1997)՝ արվեստի բնագավառում ունեցած ավանդի համար[15]
  • ՌԴ ժողովրդական արտիստ (հուլիսի 29, 2002)՝ կինոարվեստի բնագավառում մեծ ավանդի համար[16]
  • 2012 թվականի ՌԴ պետական մրցանակ կինոարվեստի բնագավառում (հունիսի 5, 2003) «Աստղը» գեղարվեստական ֆիլմի համար[17]
  • Պատվո շքանշան (հոկտեմբերի 4, 2008)՝ հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի, բազմամյա բեղուն գործունեության համար[18]
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշան (հուլիսի 12, 2012)՝ հայրենական կինեմատոգրաֆի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բազմամյա ստեղծագործական գործունեության համար[19]
  • ՀՀ Պատվո շքանշան (հունվարի 21, 2013)՝ հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ավանդի, կինոարվեստի բնագավառում բազմամյա և արգասաբեր գործունեության համար[20]
  • 2012 թվականի ՌԴ պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (հունիսի 7, 2013)՝ ռուսական կինեմատոգրաֆի բնագավառում ունեցած ավանդի, «Մոսֆիլմ» կինոստուդիայի վերածնման և զարգացման համար[21]
  • «Ոսկե արծիվ» մրցանակ՝ «Անհայտացած կայսրություն» ֆիլմի համար որպես լավագույն ռեժիսորական աշխատանք (2008)
  • «Ոսկե արծիվ» մրցանակ՝ «Հիվանդասենյակ համար վեց» ֆիլմի համար որպես լավագույն ռեժիսորական աշխատանք (2009)
  • «Ոսկե արծիվ» մրցանակ՝ «Սպիտակ վագր» լավագույն խաղարկային ֆիլմի համար
  • «Դարին» բիզնես վարկանիշի ազգային մրցանակի դափնեկիր՝ Բիզնեսի և ձեռնարկատիրության ռուսական ակադեմիայի կողմից (2005)
  • «Մենք ջազից ենք» ֆիլմի համար՝
    • Լենինի կոմսոմոլի մրցանակ (1986) (ինչպես նաև «Ձմեռային երեկո Գագրայում» ֆիլմի համար)
    • Ժյուրիի հատուկ մրցանակ Գրենոբլում (Ֆրանսիա, 1984)
    • Լոձի միջազգային կինոփառատոնի արծաթե մեդալ (Լեհաստան, 1984)
    • Լոնդոնի միջազգային կինոփառատոնի դիպլոմ
    • Չիկագոյի միջազգային կինոփառատոնի դիպլոմ
    • Բելգրադի միջազգային կինոփառատոնի դիպլոմ
  • «Կուրիեր» ֆիլմի համար՝
    • Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ (1988)
    • Մոսկվայի 15-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ
    • Թբիլիսիի փառատոնի պատանի հանդիսատեսի համար լավագույն ֆիլմի համար ժյուրիի մրցանակ (Վրաստան, 1987)
  • «Քաղաք Զեռո» ֆիլմի համար՝
    • «Ոսկե Հյուգո» գլխավոր մրցանակ՝ Չիկագոյի միջազգային կինոփառատոնում (ԱՄՆ, 1989)
    • Վալյադոլիդի միջազգային կինոփառատոնի արծաթե մրցանակ (Իսպանիա, 1989)
    • Գիտական ֆանտաստիկայի եվրոպական միության մրցանակ որպես լավագույն ֆիլմ (Սան Մարինո, 1989)
  • «Արքայասպան» ֆիլմի համար՝
  • «Ամերիկյան դուստրը» ֆիլմի համար՝
    • Շանհայի 2-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ (Չիաստան, 1995)
  • «Լիալուսնի օր» ֆիլմի համար՝
    • «Նիկա» մրցանակ «Լավագույն սցենարի համար»
    • Կարլովի Վարի 33-րդ միջազգային կինոփառատոնի ФИПРЕССИ մրցանակ և հատուկ մրցանակ (Չեխիա)
    • Պալիչի 2-րդ միջազգային կինոփառատոնի ФИПРЕССИ մրցանակ, հանդիսատեսի մրցանակ և գլխավոր մրցանակ (Հարավսլավիա)
    • մոսկովյան կինոյի «Մոսկովյան Պեգաս» 4-րդ կինոփառատոնի «Ոսկե Պեգաս» գլխավոր մրցանակ
    • Սոչիի 9-րդ Ռուսական բաց կինոփառատոնի երկրորդ մրցանակ
    • Աթենքի 11-րդ Եվրոպական կինոյի պանորամայի երկրորդ մրցանակ (Հունաստան)
  • «Սպիտակ վագր» ֆիլմի համար՝
    • Թունիսի ռուսական կինոյի փառատոնում՝ որպես խաղարկային լիամետրաժ լավագույն ֆիլմ և լավագույն սցենար (2013)[22]
  • Վլադիմիր Վիսոցկու անվան «Своя колея» մրցանակ
  • «Տարվա մարդ» ազգային մրցանակ՝ հայրենական կինոյի զարգացման և պահպանման գործում ունեցած ավանդի համար (2004)[8]
  • Մոսկվայի կինոփառատոնի "Global Film & Music Fest" հատուկ մրցանակ՝ ռեժիսորի և պրոդյուսերի կարիերայի համար (2005)[8]
  • Մոսկվայի կինոփառատոնի հատուկ մրցանակ՝ կինոարվեստում հասած բարձունքների համար (Երուսաղեմ, 2005)[8]
  • «Золотая Камера-300» հատուկ մրցանակ՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած մեծ ավանդի համար[8]

Ֆիլմագրություն

Մասնակցություն փաստագրական ֆիլմերին

Տարեթիվ Ֆիլմ
2014 Էկրանի սիմֆոնիա
2014 Նիկոլայ Երյոմենկոյի վերջին գարունը
2014 Օլեգ Յանկովսկի․ Վերջին որսը
2014 Խաղացված չէ, երգված չէ
2014 Ալեքսանդր Պանկրատով-Չյորնի․

Առանց բարդույթների տղամարդը

2013 Նատալյա Գունդարևա․ Ոչ քաղցր կինը
2013 Լեոնիդ Կուրավլյով․ Իմ վրա նախշեր չկան
2013 Գեորգի Բուրկով․ Երգիծական Դոն Քիշոտը
2011 Եվգենի Եվստիգնեևի երեք կյանքը
2011 Հասարակ, ոչ հասարակ Սերգեյ Նիկոնենկոն
2010 Նիկոլայ Ռիբնիկով․ Տղան Զարեչնայա փողոցից
2010 Никита Михалков. Сами с усами 
2010 Լյուդմիլա Սավելևա․ Պարահանդեսից հետո
2010 Լիդիա Սմիրնովա․ Կին բոլոր ժամանակների համար
2010 Եվ հավերժությամբ լցված է պահը․․․
2010 Քաղաքային լեգենդներ
  • Մոսֆիլմ․ Հաջողության տաղավար
2009 Алтайский самородок. Панкратов-Черный
2008 Նատալյա Գունդարևա․ Մեր Նատաշան
2008 Գեորգի Բուրկովի ճակատագրի հեգնանքը
2008 Ոգեշնչման շունչը
2006 Լեոնիդ Ֆիլատովի մասին հեքիաթ
2005 Կղզիներ
  • Կարեն Շահնազարով
2005 Լիդիա Սմիրնովա․ Ես հաջողակ եմ
Տարեթիվ Ֆիլմ
Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր
1979 Բարեսիրտները
Կաղապար:Y
1980 Պարընկերուհիները հրավիրում են պարընկերներին
Կաղապար:Y
1983 Մենք ջազից
Կաղապար:Y
Կաղապար:Y
1985 Ձմեռային գիշեր Գագրայում
Կաղապար:Y
Կաղապար:Y
1986 Առաքիչը
Կաղապար:Y
1988 Զրո քաղաքը
Կաղապար:Y
Կաղապար:Y
1991 Արքայասպան
Կաղապար:Y
Կաղապար:Y
1992 Սպիտակ թագավոր, կարմիր թագուհի
Կաղապար:Y
1993 Երազներ
Կաղապար:Y
Կաղապար:Y
Կաղապար:Y
1993 Չուգունե աստվածների երեխաներ
Կաղապար:Y
1995 Ամերիկյան դուստր
Կաղապար:Y
Կաղապար:Y
1998 Լիալուսնի օր
Կաղապար:Y
Կաղապար:Y
1998 Ով, եթե ոչ մենք
Կաղապար:Y
1998 Ողջույն Չարլի փողահարից
Կաղապար:Y
2001 Թույներ կամ Թունավորումների համաշխարհային պատմություն
Կաղապար:Y
Կաղապար:Y
Կաղապար:Y
2002 Աստղ
Կաղապար:Y
2004 Մահ անունով ձիավորը
Կաղապար:Y
Կաղապար:Y
Կաղապար:Y
2008 Կորուսյան կայսրություն
Կաղապար:Y
Կաղապար:Y
2009 Հիվանդասենյակ №6
Կաղապար:Y
Կաղապար:Y
2012 Սպիտակ վագր
Կաղապար:Y
Կաղապար:Y
Կաղապար:Y
2012 Սերը ԽՍՀՄ-ում
Կաղապար:Y
Կաղապար:Y
2013 Косухи
Կաղապար:Y
2013 Նա
Կաղապար:Y
2015 Ճանապարհ դեպի Բեռլին
Կաղապար:Y
2016 Աննա Կարենինա
Կաղապար:Y

Ծանոթագրություններ

  1. Карен Шахназаров: «Режиссура — вопрос личной культуры»
  2. Почётное звание присвоено указом Президента России № 813 от 29 июля 2002
  3. День России 12 июня отмечается по всей стране
  4. Карен ШАХНАЗАРОВ: «Я не экранизирую свою жизнь»
  5. Мелик-Шахназарян А. (04.11.2007 № 6 (9))։ «Варанда – сердце Арцаха» (ռուսերեն)։ Журнал «Анив»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-02-02-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ հունվարի 31 
  6. John F. R. Wright, Suzanne Goldenberg, Richard N. Schofield. Transcaucasian Boundaries. Psychology Press, 1996 — History — 237 pages. London. стр. 94
  7. G. Thoumaian. An Armenian Diplomat in the Service of Napoleon a Hundred Years Ago. Ararat, vol. 4 1917, London, pp 514—516
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Карен Шахназаров (Karen Shakhnazaroff) - биография - советские режиссёры - Кино-Театр.РУ»։ kino-teatr.ru։ արտագրուած է՝ 2016-07-07 
  9. 9,0 9,1 9,2 «Карен Георгиевич Шахназаров»։ www.mosfilm.ru։ արտագրուած է՝ 2016-07-07 
  10. «Жены знаменитостей»։ Жены Карена Шахназарова։ Звездные жены։ 2013։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-03-15-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ մարտի 14 
  11. «Путин 2012»։ 2012-01-27։ արտագրուած է՝ 2016-07-07 
  12. Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
  13. «Магия кино», телеканал «Культура», 12 января 2011 года
  14. «Грани.Ру: ТЕЛЕПРОПАГАНДА. АПРЕЛЬ»։ graniru.org։ արտագրուած է՝ 2016-07-07 
  15. Указ Президента Российской Федерации от 2 августа 1997 года № 818 «О награждении государственными наградами Российской Федерации»
  16. Указ Президента Российской Федерации от 29 июля 2002 года № 813 «О награждении государственными наградами Российской Федерации»
  17. Указ Президента РФ от 05.06.2003 № 614|Указ Президента Российской Федерации от 5 июня 2003 г. № 614 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2002 года»
  18. Указ Президента Российской Федерации от 4 октября 2008 года № 1437 «О награждении государственными наградами Российской Федерации»
  19. Указ Президента Российской Федерации от 12 июля 2012 года № 951 «О награждении государственными наградами Российской Федерации»
  20. LLC Helix Consulting։ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]»։ www.president.am։ արտագրուած է՝ 2016-07-07 
  21. Указ Президента Российской Федерации от 7 июня 2012 года № 541 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2002 года»
  22. «Фильмы - победители фестиваля»։ արտագրուած է՝ 2013 թ․ ապրիլի 30 

Արտաքին հղումներ

Կաղապար:Վիքիքաղվածք

Կաղապար:Արտաքին հղումներ

Կատեգորիա:1952 ծնունդներ Կատեգորիա:Հուլիսի 8 ծնունդներ Կատեգորիա:Կրասնոդար քաղաքում ծնվածներ Կատեգորիա:Հայ ռեժիսորներ Կատեգորիա:Պատվո շքանշանի ասպետներ Կատեգորիա:Հայ սցենարիստներ Կատեգորիա:Հայ պրոդյուսերներ