«Յակոբ Պարոնեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Առանց խմբագրման ամփոփման
Չ (clean up, փոխարինվեց: եւ → և (29), : → ։ (5) oգտվելով ԱՎԲ)
No edit summary
'''Յակոբ Պարոնեան''' ([[1843]] - [[1891]]), հայ երգիծաբան, գրող։
 
== Կենսագրութիւն ==
== Կեանքը ==
Յակոբ Պարոնեան ծնած է Էտիրնէ [[1843]]ին, աղքատ ծնողքէ։ Նախնական կրթութիւնը ստացած է տեղւոյն Արշակունեաց վարժարանին մէջ։ 1857ին, մէկ տարի կը յաճախէ քաղաքի յունական վարժարանը։ Ապրուստ հոգալու համար դեղագործի մը քով կ'աշխատի երկու տարի։ Ապա կը պաշտօնավարէ ծխախոտի ընկերութեան մը մէջ իբրև հաշուապահ։ Ինքնաշխատութեամբ և անյագ ընթերցումով ձեռք բերած է լայն զարգացում և գրական հմտութիւն։
1863ին կ'անցնի [[Պոլիս]] և կը դասաւանդէ [[Սկիւտար]]ի ճեմարանը, աշակերտ ունենալով [[Պետրոս Դուրեանը]]։ 1871ին կը ստանձնէ «Եփրատ»ի խնբագրապետի պաշտօնը, բայց շուտով կ'անցնի Յարութիւն Սվաճեանի հիմնած «Մեղու» թերթի խմբագրութեան, զայն վերածելով յայտնի երգիծաթերթի։ Երբ 1874ին «Մեղու»ն կը դադրի, Սվաճեան արտօնատէրի իրաւունքը կը փոխանցէ Պարոնեանին, զոր զայն կը վերահրատարակէ որպէս «Թատրոն»։ Իբր արտօնատէր կաշկանդումէ զերծ գտնուելով, Պարոնեան թռիչք կու տայ իր խարազանող բայց դաստիարակիչ սրամտութեան, հեգնելով շրջապատի յոռի բարքերը։ Տնտեսական դժուարութիւններու պատճառաւ, «Թատրոն»ը կը դադրի 1877ին: