«Պետրոս Աբրօյեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «'''Աբրօյեան Պետրոս (Ապրօ)''', Զմիւեիացի նշանաւոր հարուստ վաճառական, որ իր եղբայրների Աբրահամի ու Ստե...»:
(Տարբերութիւն չկայ)

09:00, 23 Օգոստոս 2014-ի տարբերակ

Աբրօյեան Պետրոս (Ապրօ), Զմիւեիացի նշանաւոր հարուստ վաճառական, որ իր եղբայրների Աբրահամի ու Ստեփանի հետ մեծ առեւտուր ունէր Եւրոպայի այլ եւ այլ պետութեանց մէջ եւ Հնդկաստանից, Պարսկաստանից եւ Տաճկաստանից ասիական վաճառներն էր արտահանում Եւրոպա: Գլխաւոր վաճառատունը գտնւում էր Զմիւռնայում: Հոլանդիոյ Ամստերդամ քաղաքում ներկայանալով ռուսաց Պետրոս Մեծ կայսեր՝ մի խնդրագրով յայտնեց իր առեւտրի ծաւալը եւ խնդրեց թոյլաթւութիւն Ռուսաիայումն էլ առեւտուր անելու. Ռուսաստանով Պարսկաստանից եւ Հնդկաստանից ապրանք տեղափոխելու մասին: Պետրոս Մեծը սիրով ընդունեց նրա առաջարկն ու 1717 յունուար 28-ից տուած (Ամստեևդամում) հհրովարտակով հրամայեց ում հարկն է, որ ազատ իրաւունք տրուի Ռուսաստանում առեւտուր անելու՝ վերցնելով նոյն քանակութեամբ մաքս, որքան որ վերցնւում էր Ջուղայեցի-Պարսկաստանցի հայ վաճառականներից, Հրովարտակը տուած էր իրեն Ապրօյին եւ շնորհուած առեւտական կատարեալ ազատութիւն: Ապրօն առեւտուր էր անում գլխաւորապէս մետաքսով եւ ակնեղէնով: Կատեգորիա:Վիքիպեդիա:Արևմտահայերեն հոդվածներ