«Պերլին» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Չ կետադրական
Տող 64.
| կայք = http://berlin.de/
}}
Պերլինը ([[Գերմաներէն|գերմաներէն]]՝ Berlin), [[Գերմանիա (արեւմտահայերէն)|Գերմանիոյ]] մայրաքաղաքը։ Այն [[Գերմանիա (արեւմտահայերէն)|Գերմանիոյ]] ամենախոշոր քաղաքն է թէ՛ տարածքով, թէ՛ բնակչութեան քանակով։ [[Լոնդոն|Լոնտոն]]էն հետոյ, Պերլինը [[ԵՄ]] (Եւրոպական Միութիւն) երկրորդ խոշոր քաղաքն է։ Պերլինը [[Գերմանիա (արեւմտահայերէն)|Գերմանիոյ]] 16 դաշնային երկրներէն մէկն է։ Բնակչութիւնը 2010 թուականին կը կազմէր 3 440 441 մարդ։ Պերլինը տարածուած է [[Շփրէ]] գետի ափին։
 
== Պատմութիւնը ==
Տող 74.
Նոյն ժամանակաշրջանին Պերլինի մէջ գործած են հայ քաղաքական կուսակցութիւններու (ՀՅԴ, Հայ սոցիալ դեմոկրատներ) խմբակներ, հիմնուած են շարք մը հասարակական ու մշակոթային կազմակերպութիւններ եւ ընկերութիւններ, [[1914]] թ.-ին՝ Գերմանա-հայկական ընկերութիւնը։
 
[[1920]] թ.-էն Պերլինի համալսարանի [[Հնդեւրոպական լեզուներ|հնդեւրոպական լեզուներ]]ու «ֆակուլտետ»ի մէջ կը գործէ հայկական բաժին։ Քաղաքին մէջ կայ Հայկական փողոց։
 
[[1921]] թ.-ի Մարտի 15-ին Պերլինի մէջ ժողովրդական վրիժառու [[Սողոմոն Թեհլիրեան]]ը գնդակահարած է [[Հայոց ցեղասպանութիւն|Հայոց ցեղասպանութեան]] կազմակերպիչներէն՝ [[Թուրքիա (արեւմտահայերէն)|Թուրքիոյ]] ներքին գործերու նախարար՝ Թալեաթին. Յունիսին Պերլինի մէջ տեղի ունեցած դատավարութեան ժամանակ հայ հայրենասէրը արդարացուած է։ [[1922]] թ.-ի Ապրիլ 17-ին ժողովրդական վրիժառուներ՝ [[Արշաւիր Շիրակեան]]ը եւ [[Արամ Երկանեան]]ը, Պերլինի մէջ սպանած են երիտթուրքերու պարագլուխներէն Պեհաէթթին Շաքիրին եւ [[Տրապիզոն (արեւմտահայերէն)|Տրապիզոն]]ի հայերու դահիճ Սայիտ Հալիմին։ Ներկայիս Պերլինի մէջ կը բնակի 2.200 հայ։
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներուն Պերլինի մէջ գործած է Հայ ազգային խորհուրդը՝ Գերմանիոյ համակեդրոնացման ճամբարներու մէջ գտնուող խորհրդային բանակի հայ ռազմագերիներուն օգնելու նպատակով։
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Պերլին» էջէն