«Պիպլոս-Ժըպէյլ»ի խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Ավելացվել է 1774 բայտ ,  1 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Չ (+{{անաղբյուր}})
Քաղաքը հիմնադրուած է [[Փիւնիկիա|փիւնիկեցիներ]]ու օրով։ Այն կը գտնուի մայրաքաղաք [[Պէյրութ]]էն 32 ք․մ․ հեռաւորութեան վրայ՝ [[Միջերկրական ծով]]ու ափին։ Քաղաքը անմիջական կապ ունի [[Աստվածաշունչ|Աստուածաշունչ]]ի հետ։ Ներկայիս Պիպլոսը կը մտնէ [[Համաշխարհային ժառանգութիւն|համաշխարհային ժառանգութեան]] ցանկի մէջ։
 
== Պատմութիւն ==
* ''Je m'appelle Byblos'', Jean-Pierre Thiollet, H & D, 2005. ISBN 2 914 266 04 9
Պիպլոսը կը համարուի աշխարհի հնագոյն բնակուած քաղաքներէն մէկը։ Պիպլոսի մասին առաջին տեղեկութիւնները արձանագրուած են Ք.Ա. չորրորդ հազարամեակին։ Այս շրջանին թուագրուած է Պիպլոսի ամենայայտնի ճարտարապետական շինութիւններէն մէկը՝ Պաալի տաճարը։
 
Ք.Ա. երրորդ հազարամեակէն սկսեալ, Պիպլոս սերտ կապեր կը հաստատէ [[Հին Եգիպտոս|Եգիպտոսի]] հետ, որը Պիպլոսէն կը ներմուծէր բնափայտ, յատկապէս՝ [[մայրի]], [[գինի]] եւ ձիթապուտղի իւղ: Եգիպտոսէն մեծ քանակութեամբ [[պապիրուս]] կը բերուէր Պիպլոս, ուրկէ զայն յոյները կը գնէին։ Հունարէն Պիպլոս՝ պապիրուս, գիրք, և պիպլիա՝ գիրքեր, բառերու ծագումը եկած է Պիպլոսի անունէն։ [[Աքքադ|Աքքատացիները]] քաղաքը կ'անուանէին Կուպլ, Աստվածաշունչին մէջ ան յիշատակուած է Կեպալ անունով։
 
Եգիպտոս մեծ ազդեցութիւն ունեցած է Պիպլոսի վրայ, փաստօրէն՝ Պիպլոսի տիրակալները եգիպտերէնը կը գործածէին որպէս պաշտօնական լեզու:
 
Ք.Ա. երրորդ հազարամեակի վերջաւորութեան Պիպլոս կ'ապրի իր անկման շրջան ։ Հրդեհի հետեւանքով կը կործանի Պիպլոսի տիրուհիի յայտնի տաճարը:
<br />
 
* ''Je m'appelle Byblos'', Jean-Pierre Thiollet, H & D, 2005. ISBN 2 914 266 04 9
 
{{commons|Byblos}}