«Պրիւժ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «Բրյուգգե, այլ թարգմանութիւններով նաեւ Բռիւգե (հոլ.՝ Brugge [ˈbrʏʝə], ֆր.՝ Bruges), Բելգիական Արևմտիան Ֆլան...»:
(Տարբերութիւն չկայ)

08:59, 15 Օգոստոս 2014-ի տարբերակ

Բրյուգգե, այլ թարգմանութիւններով նաեւ Բռիւգե (հոլ.՝ Brugge [ˈbrʏʝə], ֆր.՝ Bruges), Բելգիական Արևմտիան Ֆլանդրիա նահանգի գլխաւոր քաղաքը։ Եւրոպաի ամենագեղատեսիլ քաղաքներեն մեկը։ Բնակչութիւնը՝ 117.172 մարդ (2005)։ Միջնադարում, երբ քաղաքը կը գտնվի իր ծաղկման գագաթնակետուն վրա, քաղաքն ուներ աւելի քան 200.000 բնակիչ։

Բռյուգեն կարևոր տնտեսական քաղաք է։

20-րդ դարի վերջում քաղաքից փոքր-ինչ հեռու կառուցվել է ժամանակակից նավահանգիստ Զեբռյուգեն, և դրա շնորհիվ Բռյուգեն վերադարձրել է նախկինում կորցրած ծավային առևտրի քաղաքի տիտղոսը։

Բռյուգեն արվեստում Բրյուգգեում են տեղի ունենում Շարլ դե Կոստերի «Ուլենշպիգելի մասին լեգենդը» վեպից էպիզոդների մի շարք։

Բրյուգգե քաղաքին են նվիրված բելգիացի գրող Ժ. Ռոդենբախի «Մեռած Բռյուգե» (ֆր.՝ «Bruges-la-morte», 1892) և Ժամկոչ (ֆր.՝ «Le carilloneur», 1897, իսկ մեկ այլ թարգմանությամբ՝ «Կյանքից Վեր»)։

«Ժամադրություն Բռյուգեում» վեպը (1958) եռագրության երկրորդ գիրքն է (առաջին գիրքը՝ «Մայոր Վատրեն» (1956), իսկ երրորդ գիրքը՝ «Երբ նահանջում է ծովը» (1963))։ Եռագրության հեղինակը հայտնի ֆրանսիացի հեղինակ Արման Լանուն է (1913 - 1983)։ «Ժամադրություն Բռյուգեում» վեպի թեման Երկրորդ համաշխարհային պատերազմ վերապրած, տարբեր ճակատագրեր ունեցող մարդկանց, փնտրտուքների մասին է։

Բրյուգգեում են տեղի ունենում «Բրյուգգեում» (անգլ.՝ In Bruges (2008), այլ թարգմանությամբ նաև՝ Մի անգամ Բրյուգգեում ֆիլմի իրադարձությունները։

Բռյուգեն այն քաղաքներից մեկն է, որտեղ զարգանում են Ֆեդերիկո Անդախազիի «Ֆլամանդական գաղտնիք» գրքի գործողությունները։