«Գէորգ Սարաֆեան»ի խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Ավելացվել է 831 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
1960-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա. զինք պատոած է Ս. Գրգոր Լուսաւորիչի շքանմշանով, իսկ 1976-ին Երուսաղէմի Պատրիարք Եղիշէ Արք. Տէրտէրեան յանձնած է Ս.Գերեզմանի շքանշանը: Սարաֆեանի բարերարութեամբ 1999-ին շինուած է Հայաստանի Նոր Եդեսիա քաղաքի Ս. Աստուածածին եկեղեցին:
 
1940ականներէն . Սարաֆեան թէ Հայերէն եւ թէ Ֆրանսերէնէ կատարած Սպաներէն թարգմանութիւններով սկսած է աշխատակցիլ Արժանթինի հայ մամուլին: Ուսումնասիրական հատորներու շարքին, ան Ֆրանսերէնէ թարգմանած է Հրանտ Թորոսեանի '''Հայ Գրականութեան Պատմութիւն''' (1959), նոյն հեղինակէն '''Հայաստան եւ Հայկական Հարցը'''(1965) Բ. ընդլայնուած հրատ.՝(1985) Գ. ընդլայնուած հրատ.՝ (1995) եւ Մաղաքիա Արք. Օրմանեանի '''Հայոց Եկեղեցին''' (1994):
 
Սարաֆեան հրատարակած է Սպաներենով չորս ծաղկաքաղ իր ընտրութեամբ ու թարգմանութեանբ - '''Հայաստան՝ իր Բանաստեղծներուն Ընդմէջէն'''(1983):
 
Ան գրած է նաեւ իր կենսագրութիւնը Սպաներէնով որ լոյս տեսած է ''Եփրատէն մինչեւ Ռիօ Տէ Լա Փլարա'' խորագրով (1998) եւ վերջերս Հայերէն թարգմանութեամբ հրատարակուած է Երեւանի մէջ: