«Սեբաստիա» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Տող 5.
'''Սեբաստիա''' (նաեւ Սվազ; թուրքերէն՝ Sivas, լատիներէն՝ Sebastia, Sebastea, Sebasteia, յունարէն՝ Σεβάστεια), քաղաք [[Արեւմտեան Հայաստան]]ի մէջ, պատմական [[Փոքր Հայք (արեւմտահայերէն)|Փոքր Հայք]]ի տարածքին, ներկայիս [[Թուրքիա]]։ Մինչեւ [[1915]] թ. հանդիսացած է համանուն նահանգի (վիլայէթի) կեդրոնը։Սեբաստիան Թուրքիոյ Հանրապետութեան 81 քաղաքներէն մինն է: Կը գտնուի Միջին Անատօլեան մարզին: Շրջապատուած է Օրտու, Թօքաթ , Էրզինճան, Մարաշ, Կիրէսուն, Եօզկաթ, Քայսէրի և Մալաթիա քաղաքներով:
 
== Վերնագրի տեքստ ==
== Պատմութիւն==
 
Հիմնադրուած է [[Ք.Ա. 1-ին դար]]ուն Փոքր հայքի թագաւորութեան ժամանակ։ Յետագային գտնուած է [[Պոնտոս (արեւմտահայերէն)|Պոնտոս]]ի, [[Հռոմէական կայսրութիւն|Հռոէմական կայսրութեան]], Բիւզանդիոյ կազմին մէջ։ [[1071]] թուականին [[Մանազկերտի ճակատամարտ (արեւմտահայերէն)|Մանազկերտի ճակատամարտ]]ին՝ կրելով պարտութիւն, Բիւզանդիան կը զիջի՝ Սեբաստիան, սելճուք-թուրքերուն։ Իսկ [[1408]] թուականին քաղաքը կը գրաւուի [[Օսմանեան կայսրութիւն|Օսմանեան թուրքեր]]ու կողմէ։ Կամաց-կամաց հելենիստական ազդեցութիւնը կը թուլնայ քաղաքէն ներս։
 
=== Անթիկ և Միջին Դար ===
 
Ըստ ուսումնասիրութիւններու «Թօբրաքթէբէ» հաստատութիւնը կը փաստէ Հիթիթեան ներկայութիւնը Սեբաստիոյ մէջ, բայց հակառակ ասոր այդ գիտելիքը գիտցուած միակ բանն է Հռովմէական ժամանակէն: ՔԱ 64 թուականին իր Փոքր Ասիոյ վերակառուցումի նպատակով (3-րորդ Միթրիտաթիկ Պատերազմէն վերջ) Մեծն Պոմպէյը այդ շրջանին կառուցեց ավան մը «Մեկալաբօլիս» անունով: Դրամագիտական փաստերի համաձայն ՔԱ առաջին դարին Մեկալաբօլիսը դարձաւ «Սեպասթէ» , որը իգական ձևն է Օգոստոս Կայսրի յունական վերագրուումն է: «Սիվաս»ը թրքական ձևն է, որ վերածուած է Սեբաստիայէն, որ քաղաքը կ‘անուանուէր այսպէս հռոմէական շրջանին: Սեբաստիան դարձաւ մայրաքաղաք Փոքր Հայքի մարզին Տիօքլէթեան կայսրին գերիշխանութեան տակ: Սեբաստիան ունեցած է շատ մեծ կարևորութիւն կանուխ Քրիստոնէական ժամանակի համար: 4-րդ դարին Սեբաստիոյ կ‘ապրէր Սբ. Պլէյզ և Սբ. Պետրոս Սեբաստացի որոնք եպիսկոպոսներն էին Սեբաստիոյ և Էուսթաթիուսին ով առաջին հիմնադիրներէն էր վանականութեան Փոքր Ասիոյ մէջ: Նոյն ժամանակ Սեբաստիան այն տեղն էր ,որ Քառասուն Մանկանցը կը գտնուէր: Ժուսթինեան Ա ը պատ քաշեց քաղաքի շրջապատին:
 
Սեբաստիան ամենէն կարևոր քաղաքներէն էր, որ 1059-ին թրքական տոհմը կողոպտեցին քաղաքը: Այդ թուականի Օգոստոս ամսուան էմիրներու շատ մը խումբեր հաւաքուեցան քաղաքը գրաւելէ առաջ: Առաջնապէս թուրքերը վարանած էին թալանել քաղաքը, կարծելով եկեղեցւոյ գմբէթները իբր զինական վրան: Վերջապէս անդրադարձան թէ քաղաքը անպաշտպան էր, քաղաքը այրեցին 8 օրուան մէջ, ջարդեցին բնակչութեան մեծամասնութիւնը և շատը գերի տարին : Քաղաքը Թուրքմէն Տանիշմէնտներու իշխանութեան տակ մտաւ Մանազկերտ Պատերազմէն (1071) վերջ 1155-1192 թուականներու միջև: Տանիշմէնտ Կազիի մահէն ետք Սվասը անցաւ Նիզամէթթին Եաղըպասանին, որ գրաւեց քաղաքը Տանիշմէնտի յաջորդներու հետ պատերազմելով: 1174-ին քաղաքը գրաւուեց Սէլջուկ արքայի կողմէ և ժամանակի ընթացքին Սվասը Գոնիային հետ գործեց իբրև մայրաքաղաք: Սէլջուկի իշխանութեան ժամանակ Սվասը շատ կարևոր կեդրոն էր Մետաքսի Ճամբայով, Միջնաբերդ ըլլալով նաև մզկիթներով և մետրեսէներով: Վերջը Սվասը գրաւեցին Իլխանները և Էրէթնան:
 
Քաղաքը գրաւեց Օսմանեան կայսր Պայէզիտ Ա ը (1389-1402) : 1398-ին Թիմուրլէնկը մտաւ Սվաս և 1400-ին քանդեց, որ Օսմանեան Կայսրը վերգրաեց 1408-ին: Օսմանեան իշխանութեան տակ Սվասը գործեց իբր մարզային կեդրոն Րում Վիլայէթի մինչև 19-երրորդ դարի վերջաւորութիւնը: Հայ Առաքելական Եկեղեցին հաստատեց 6 եկեղեցիներ որոնք են. Մարիամանա, Սբ. Մինաս, Սբ. Փրկիչ, Սբ. Յակոբ, Սբ. Գեւորգ; 4 վանքեր Սբ. Նշան, Սբ. Հրեշտակապետ, Սբ. Անապետ, Սբ. Հնդրակատար; որբանոց և դպրոցներ: Հայ Կաթողիկէ Եկեղեցին և Լատինը ունէին մի եկեղեցի: Կային երկու բողոքական եկեղեցիներ և 8 դպրոցներ( որոնք մեծամասնութամբ Ամերիկեան և Գերմանական): 1915-էն սկսեալ քաղաքի Քրիստոնիայ ժողովուրդը եղող Հայերը(ցեղասպանութիւն) և Յոյները ջարդուեցան:
 
Սվասը համաժողովը անցկացուեց 4-11 Սեպտեմբեր 1919-ին Մուսթաֆա Գեմալի ներկայութեամբ: Այս համաժողովը դարձման կէտ մը եղաւ Թուրքիոյ Հանրապետութեան ստեղծման համար:
 
2 Յուլիս 1993-ին, 37 Ալէվի արուեստական մասնակից մեռան հրդեհի մէջ, աւանդապաշտ իսլամականները այրեցին Մատըմաք Հիւրանոցը:
 
== Կլիման ==
 
Սեբաստիան ունի չոր-ամառ ցամաքային կլիմա, ջերմ և չոր ամառներ և պաղ և ձիւնոտ ձմեռներ: Ամենաչոր ամիսներն են Յուլիս և Օգոստոս , իսկ ամենաթաց ամիսներն են Ապրիլ և Մայիս:
 
== Տնտեսութիւն ==
 
Պատմութեան մէջ Սեբաստիան համբաւաւոր էր արմտիքի արտադրութեամբ: 1913-ի տուեալներով Սեբաստիանարտադրած է 79,000 թոն արմտիք: Սեբաստիան ունի հարուստ մրգաստաններ, որ կ‘արտահանէ իր ապրանքները Պոլիս: Նաև քաղաքը կ‘արտադրէ ասպաստ և պղինձ: 1914-էն առաջ շերամաբծութիւնն ալ զբաղուած տնտեսական ճիւղերէն մէկն է:
 
== Տեսարժան Վայրեր ==
 
* Մավի Մէտրէսէ(1271)
* Շիֆաիյէ Մէտրէսէ(1218)
* Չիֆթէ Մինարէ Մէտրէսէ(1271)
* Մեծ Մզկիթ(Ուլու Ճամի) (1196)
* Կէօք Մէտրէսէ
* Պուրուճիյէ Մէտրէսէ
* Քուրշունլու Բաղնիք(1576)
* Պէրամբաշա Իջևանը(1573)
* Կառավարութեան Հրապարակ
 
Կան նաև ջերմաղբիւրներ որոնք են. Տաք, Պաղ և Քանկալ Պալըքլը Ջերմուկ: Սեբաստիոյ թանգարաններն են. Աթաթիւրք Կոնգրէսը և Ազգագրական Թանգարան և Սեբաստիա Հնագիտական Թանգարան:
 
== Սփորդ ==
Ոտնագնդակը ամենաընտրելի սփորդն է քաղաքի համար: Սեբաստիան ունի ֆութպօլային խումբ. Սիվասսբօր, որ իր մարզադաշտն է Սիվաս 4 Սեպտեմբեր Մարզադաշտ:
 
== Խոհանոց ==
Թարխանա(ապուր, որ կ‘եփուի մածունով)
Քելեճօշ
Քաթմէր
Մատըմաք(շոմինի նման բանջարեղէն)
Սվասի քէպապը
 
== Քոյր Քաղաքներ ==
 
* Կրոզնի, Ռուսաստան
* Ատամա, Եթովպիա
* Մետինա, Սաուտեան Արապիա
* Ալիսանդէ, Սպանիա
 
==Ազգային կազմ==
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Սեբաստիա» էջէն