«Սեբաստիա» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Տող 13.
Ըստ ուսումնասիրութիւններու «Թօբրաքթէբէ» հաստատութիւնը կը փաստէ Հիթիթեան ներկայութիւնը Սեբաստիոյ մէջ, բայց հակառակ ասոր այդ գիտելիքը գիտցուած միակ բանն է Հռովմէական ժամանակէն: ՔԱ 64 թուականին իր Փոքր Ասիոյ վերակառուցումի նպատակով (3-րորդ Միթրիտաթիկ Պատերազմէն վերջ) Մեծն Պոմպէյը այդ շրջանին կառուցեց ավան մը «Մեկալաբօլիս» անունով: Դրամագիտական փաստերի համաձայն ՔԱ առաջին դարին Մեկալաբօլիսը դարձաւ «Սեպասթէ» , որը իգական ձևն է Օգոստոս Կայսրի յունական վերագրուումն է: «Սիվաս»ը թրքական ձևն է, որ վերածուած է Սեբաստիայէն, որ քաղաքը կ‘անուանուէր այսպէս հռոմէական շրջանին: Սեբաստիան դարձաւ մայրաքաղաք Փոքր Հայքի մարզին Տիօքլէթեան կայսրին գերիշխանութեան տակ: Սեբաստիան ունեցած է շատ մեծ կարևորութիւն կանուխ Քրիստոնէական ժամանակի համար: 4-րդ դարին Սեբաստիոյ կ‘ապրէր Սբ. Պլէյզ և Սբ. Պետրոս Սեբաստացի որոնք եպիսկոպոսներն էին Սեբաստիոյ և Էուսթաթիուսին ով առաջին հիմնադիրներէն էր վանականութեան Փոքր Ասիոյ մէջ: Նոյն ժամանակ Սեբաստիան այն տեղն էր ,որ Քառասուն Մանկանցը կը գտնուէր: Ժուսթինեան Ա ը պատ քաշեց քաղաքի շրջապատին:
 
Սեբաստիան ամենէն կարևոր քաղաքներէն էր, որ 1059-ին թրքական տոհմը կողոպտեցին քաղաքը: Այդ թուականի Օգոստոս ամսուան էմիրներու շատ մը խումբեր հաւաքուեցան քաղաքը գրաւելէ առաջ: Առաջնապէս թուրքերը վարանած էին թալանել քաղաքը, կարծելով եկեղեցւոյ գմբէթները իբր զինական վրան: Վերջապէս անդրադարձան թէ քաղաքը անպաշտպան էր, քաղաքը այրեցին 8 օրուան մէջ, ջարդեցին բնակչութեան մեծամասնութիւնը և շատը գերի տարին : Քաղաքը Թուրքմէն Տանիշմէնտներու իշխանութեան տակ մտաւ Մանազկերտ Պատերազմէն (1071) վերջ 1155-1192 թուականներու միջև: Տանիշմէնտ Կազիի մահէն ետք Սվասը անցաւ Նիզամէթթին Եաղըպասանին, որ գրաւեց քաղաքը Տանիշմէնտի յաջորդներու հետ պատերազմելով: 1174-ին քաղաքը գրաւուեց Սէլջուկ արքայի կողմէ և ժամանակի ընթացքին Սվասը Գոնիային հետ գործեց իբրև մայրաքաղաք: Սէլջուկի իշխանութեան ժամանակ Սվասը շատ կարևոր կեդրոն էր Մետաքսի Ճամբայով, Միջնաբերդ ըլլալով նաև մզկիթներով և մետրեսէներով: Վերջը Սվասը գրաւեցին Իլխանները և Էրէթնան:
 
Քաղաքը գրաւեց Օսմանեան կայսր Պայէզիտ Ա ը (1389-1402) : 1398-ին Թիմուրլէնկը մտաւ Սվաս և 1400-ին քանդեց, որ Օսմանեան Կայսրը վերգրաեց 1408-ին: Օսմանեան իշխանութեան տակ Սվասը գործեց իբր մարզային կեդրոն Րում Վիլայէթի մինչև 19-երրորդ դարի վերջաւորութիւնը: Հայ Առաքելական Եկեղեցին հաստատեց 6 եկեղեցիներ որոնք են. Մարիամանա, Սբ. Մինաս, Սբ. Փրկիչ, Սբ. Յակոբ, Սբ. Գեւորգ; 4 վանքեր Սբ. Նշան, Սբ. Հրեշտակապետ, Սբ. Անապետ, Սբ. Հնդրակատար; որբանոց և դպրոցներ: Հայ Կաթողիկէ Եկեղեցին և Լատինը ունէին մի եկեղեցի: Կային երկու բողոքական եկեղեցիներ և 8 դպրոցներ( որոնք մեծամասնութամբ Ամերիկեան և Գերմանական): 1915-էն սկսեալ քաղաքի Քրիստոնիայ ժողովուրդը եղող Հայերը(ցեղասպանութիւն) և Յոյները ջարդուեցան:
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Սեբաստիա» էջէն