«Սեբաստիա» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ փոխարինվեց: ն : → ն։ oգտվելով ԱՎԲ
Չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 3.
[[Պատկեր:Sivas Hukumet Konagi2.jpg|300px|մինի|աջից|Սեբաստիա՝ Կառավարութեան շէնք]]
 
'''Սեբաստիա''' (նաեւ Սվազ; թուրքերէն՝ Sivas, լատիներէն՝ Sebastia, Sebastea, Sebasteia, յունարէն՝ Σεβάστεια), քաղաք [[Արեւմտեան Հայաստան]]ի մէջ, պատմական [[Փոքր Հայք (արեւմտահայերէն)|Փոքր ՀայքՀայքի]]ի տարածքին, ներկայիս [[Թուրքիա]]։ Մինչեւ [[1915]] թ. հանդիսացած է համանուն նահանգի (վիլայէթի) կեդրոնը։Սեբաստիան Թուրքիոյ Հանրապետութեան 81 քաղաքներէն մինն է: Կը գտնուի Միջին Անատօլեան մարզին: Շրջապատուած է Օրտու, Թօքաթ , Էրզինճան, Մարաշ, Կիրէսուն, Եօզկաթ, Քայսէրի և Մալաթիա քաղաքներով:
 
== Պատմութիւն ==
 
Հիմնադրուած է [[Ք.Ա. 1-ին դար]]ուն Փոքր հայքի թագաւորութեան ժամանակ։ Յետագային գտնուած է [[Պոնտոս (արեւմտահայերէն)|ՊոնտոսՊոնտոսի]]ի, [[Հռոմէական կայսրութիւն|Հռոէմական կայսրութեան]], Բիւզանդիոյ կազմին մէջ։ [[1071]] թուականին [[Մանազկերտի ճակատամարտ (արեւմտահայերէն)|Մանազկերտի ճակատամարտճակատամարտին]]ին՝՝ կրելով պարտութիւն, Բիւզանդիան կը զիջի՝ Սեբաստիան, սելճուք-թուրքերուն։ Իսկ [[1408]] թուականին քաղաքը կը գրաւուի [[Օսմանեան կայսրութիւն|Օսմանեան թուրքերթուրքերու]]ու կողմէ։ Կամաց-կամաց հելենիստական ազդեցութիւնը կը թուլնայ քաղաքէն ներս։
 
=== Անթիկ և Միջին Դար ===
 
YԸստ ուսումնասիրութիւններու «Թօբրաքթէբէ» հաստատութիւնը կը փաստէ Հիթիթեան ներկայութիւնը Սեբաստիոյ մէջ, բայց հակառակ ասոր այդ գիտելիքը գիտցուած միակ բանն է Հռովմէական ժամանակէն: ՔԱ 64 թուականին իր [[Փոքր Ասիա|Փոքր Ասիոյ]] վերակառուցումի նպատակով ([[3-րորդ Միթրիտաթիկ Պատերազմ]]<nowiki/>էն վերջ) [[Մեծն Պոմպէյ]]<nowiki/>ը այդ շրջանին կառուցեց ավան մը «Մեկալաբօլիս» անունով: Դրամագիտական փաստերի համաձայն ՔԱ առաջին դարին Մեկալաբօլիսը դարձաւ «Սեպասթէ» , որը իգական ձևն է Օգոստոս Կայսրի յունական վերագրուումն է: «Սիվաս»ը թրքական ձևն է, որ վերածուած է Սեբաստիայէն, որ քաղաքը կ‘անուանուէր այսպէս հռոմէական շրջանին: Սեբաստիան դարձաւ մայրաքաղաք [[Փոքր Հայք]]<nowiki/>ի մարզին Տիօքլէթեան կայսրին գերիշխանութեան տակ: Սեբաստիան ունեցած է շատ մեծ կարևորութիւն կանուխ Քրիստոնէական ժամանակի համար: 4-րդ դարին Սեբաստիոյ կ‘ապրէր Սբ. Պլէյզ և Սբ. Պետրոս Սեբաստացի որոնք եպիսկոպոսներն էին Սեբաստիոյ և Էուսթաթիուսին ով առաջին հիմնադիրներէն էր վանականութեան Փոքր Ասիոյ մէջ: Նոյն ժամանակ Սեբաստիան այն տեղն էր ,որ Քառասուն Մանկանցը կը գտնուէր: [[Ժուսթինեան Ա]] ը պատ քաշեց քաղաքի շրջապատին:
 
Սեբաստիան ամենէն կարևոր քաղաքներէն էր, որ 1059-ին թրքական տոհմը կողոպտեցին քաղաքը: Այդ թուականի Օգոստոս ամսուան էմիրներու շատ մը խումբեր հաւաքուեցան քաղաքը գրաւելէ առաջ: Առաջնապէս թուրքերը վարանած էին թալանել քաղաքը, կարծելով եկեղեցւոյ գմբէթները իբր զինական վրան: Վերջապէս անդրադարձան թէ քաղաքը անպաշտպան էր, քաղաքը այրեցին 8 օրուան մէջ, ջարդեցին բնակչութեան մեծամասնութիւնը և շատը գերի տարին։ Քաղաքը Թուրքմէն Տանիշմէնտներու իշխանութեան տակ մտաւ [[Մանազկերտ Պատերազմ]]<nowiki/>էն (1071) վերջ 1155-1192 թուականներու միջև: [[Տանիշմէնտ Կազի]]<nowiki/>ի մահէն ետք Սվասը անցաւ [[Նիզամէթթին Եաղըպասան]]<nowiki/>ին, որ գրաւեց քաղաքը Տանիշմէնտի յաջորդներու հետ պատերազմելով: 1174-ին քաղաքը գրաւուեց Սէլջուկ արքայի կողմէ և ժամանակի ընթացքին Սվասը Գոնիային հետ գործեց իբրև մայրաքաղաք: Սէլջուկի իշխանութեան ժամանակ Սվասը շատ կարևոր կեդրոն էր Մետաքսի Ճամբայով, Միջնաբերդ ըլլալով նաև մզկիթներով և մետրեսէներով: Վերջը Սվասը գրաւեցին [[Իլխանություն|Իլխան]]<nowiki/>ները և [[Էրէթնա]]<nowiki/>ն:
Տող 17.
Քաղաքը գրաւեց Օսմանեան կայսր [[Պայէզիտ Ա]] ը (1389-1402) : 1398-ին [[Թիմուրլէնկ]]<nowiki/>ը մտաւ Սվաս և 1400-ին քանդեց, որ Օսմանեան Կայսրը վերգրաեց 1408-ին: Օսմանեան իշխանութեան տակ Սվասը գործեց իբր մարզային կեդրոն [[Րում Վիլայէթ]]<nowiki/>ի մինչև 19-երրորդ դարի վերջաւորութիւնը: Հայ Առաքելական Եկեղեցին հաստատեց 6 եկեղեցիներ որոնք են. Մարիամանա, Սբ. Մինաս, Սբ. Փրկիչ, Սբ. Յակոբ, Սբ. Գեւորգ; 4 վանքեր Սբ. Նշան, Սբ. Հրեշտակապետ, Սբ. Անապետ, Սբ. Հնդրակատար; որբանոց և դպրոցներ: Հայ Կաթողիկէ Եկեղեցին և Լատինը ունէին մի եկեղեցի: Կային երկու բողոքական եկեղեցիներ և 8 դպրոցներ( որոնք մեծամասնութամբ Ամերիկեան և Գերմանական): i1915-էն սկսեալ քաղաքի Քրիստոնիայ ժողովուրդը եղող Հայերը(ցեղասպանութիւն) և Յոյները hջարդուեցան:
 
Սվասը համաժողովը անցկացուեց 4-11 Սեպտեմբեր 1919-ին [[Մուսթաֆա Գեմալ]]<nowiki/>ի ներկայութեամբ: Այս համաժողովը դարձման կէտ մը եղաւ [[Թուրքիոյ Հանրապետութիւն|Թուրքիոյ Հանրապետութեան]] ստեղծման համար:
 
2 Յուլիս 1993-ին, 37 Ալէվի արուեստական մասնակից մեռան հրդեհի մէջ, աւանդապաշտ իսլամականները այրեցին Մատըմաք Հիւրանոցը:
Տող 25.
 
== Տնտեսութիւն ==
Պատմութեան մէջ Սեբաստիան համբաւաւոր էր արմտիքի արտադրութեամբ: 1913-ի տուեալներով Սեբաստիանարտադրած է 79,000 թոն արմտիք: Սեբաստիան ունի հարուստ մրգաստաններ, որ կ‘արտահանէ իր ապրանքները Պոլիս: Նաև քաղաքը կ‘արտադրէ ասպաստ և պղինձ: 1914-էն առաջ շերամաբծութիւնն ալ զբաղուած տնտեսական ճիւղերէն մէկն է:
 
== Տեսարժան Վայրեր ==
 
* Մավի Մէտրէսէ(1271)
* Շիֆաիյէ Մէտրէսէ(1218)
* Չիֆթէ Մինարէ Մէտրէսէ(1271)
* Մեծ Մզկիթ(Ուլու Ճամի) (1196)
Տող 39.
* Կառավարութեան Հրապարակ
 
Կան նաև ջերմաղբիւրներ որոնք են. Տաք, Պաղ և Քանկալ Պալըքլը Ջերմուկ: Սեբաստիոյ թանգարաններն են. Աթաթիւրք Կոնգրէսը և Ազգագրական Թանգարան և Սեբաստիա Հնագիտական Թանգարան:
 
== Սփորդ ==
Տող 58.
* [[Ալիսանդէ]], [[Սպանիա]]
 
== Ազգային կազմ ==
 
[[Հայեր]]ը կը կազմէին մեծամասնութիւն մինչեւ [[Մեծ Եղեռն]]ը։
 
== Տաճարներ ==
 
Քաղաքն ունէր մեծ քանակութեամբ եկեղեցիներ, ինչպէս՝ Սուրբ Նշան, Սուրբ Անապատ, Սուրբ Սարգիս, Հրեշատակապետաց, Դերձակի վանք եւ այլն։ Սուրբ Նշանի մէջ կը պահուէին մեծ քանակութեամբ հայկական հին ձեռագիրներ։
 
== [[Հայոց Ցեղասպանութիւն]] ==
 
Սեբաստիոյ եւ [[Արեւմտեան Հայաստան]]ի ողջ բնակչութիւնը ենթարկուեցան [[Համիտեան կոտորածներ]]ուն՝ [[1895]] թուականին եւ [[Հայոց Ցեղասպանութիւն|Ցեղասպանութեան]]՝ [[1915]] - [[1923]] թուականներուն։ Այդ բոլորին հետեւանքով քաղաքի ողջ հայ բնակչութիւնը ոչնչացուեցաւ, իսկ հայկական դպորցները, տուներն ու տաճարները աւերուեցան։
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Սեբաստիա» էջէն