«Սեդրակ Առաքելեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{ԱՀ}} '''Առաքելեան Սեդրակ''', ծնած է 17 Դեկտեմբեր 1884 (29 Դեկտեմբեր), Խ. Հայաստանի նշանաւոր նկարիչն...»:
(Տարբերութիւն չկայ)

20:22, 22 Փետրուար 2017-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ Առաքելեան Սեդրակ, ծնած է 17 Դեկտեմբեր 1884 (29 Դեկտեմբեր), Խ. Հայաստանի նշանաւոր նկարիչներէն մին, աշակերտած Մոսկուայի Ակադեմիայի մէջ 1908-1917 շրջանին իրեն վարպետ ունենալով Կոստանդին Կորովին, Արխիպով եւ Սերգէ Իվանով: 1921ին Առաքելեան իր նկարները կը ցուցադրէ Կ. Պոլսոյ մէջ:

«Առաքելեանի գործերն ընդգրկում են երկու շրջան, կը գրէ Ա. Երեմեան: «Առաջին շրջանում նա վրձինել է գլխաւորապէս գիւղացիական կեանքից: Այդ է պատճառը, որ նրա նկարների գրայ դուք չէք տեսնում կարմիր կտուր: Այդպէս է. օրինակ «Ցորեն եւ ծեծում»: Ջահակ գիւղի պատկերն է դա, ուր արտայայտուած է ցորեն ծեծելու պրօցէսը. «Հին Նախիջեւանի շուկան»: Լուրջ կօմպօզիցիա է դա, ուր ցոլանում է արեւելքի փոշոտ շուկայի կօլօթիտը: Ունի նաեւ մի շարք էգիւտներ «Ձորագէսից», ուր արտայայտել է աների խմբաւորումները, որոնք մեծ քաղաքի գծերի տպաւորութիւնն են թողում: Կամ «Նախիջեւանի օձի սար»: Եգիպտական բուրգերի նման ցցուել է սարը եւ մի ամբողջական կապոյտ թանկագին հսկայ քարի տպաւորութիւնն է թողնում:

«Երկրորդ շրջանում Առաքելեանն իր սիւժէտը վերցրել է գլխաւորապէս Երեւանի եւ առանձնապէս Սեւանի տեսարաններից: Այդ տպաւորութիւնների մէջ արտայայտել է նա Երեւանի հին եւ նոր կեանքը եւ Սեւանի խորհրդաւոր լռութիւնն ու վսեմութիւնը: Այդ նկարներից յիշատակենք «Աստղալի գիշեր Երեւանում», «Երեւանի ուրախ աշնանային առաւօտը», «Գարունը Երեւանում», «Սեւանայ լճի ափին», «Գիշերը Սեւանում» եւլն.:

Առաքելեանը վարպետ է նաեւ գլուխներ նկարելու մէջ, որոնցմէ տալիս է նա ո՛չ թէ բնականը, այլ իր տպաւորութիւնը, այն է անհատի յատկանշական բնորոշ ապրումները: Այդպէս է օրինակ, «Տպաւորութիւնը թատրոնում» նկարը... Առհասարակ, Առաքելեանը պօէտ նկարիչ է: Ունի համարձակ վրձին եւ ինքնուրոյն ոճ:

Հայաստանի տաղանդաւոր նկաիրչների շարքում նա անպայման ունի իր առանձնայատուկ էջը»:

Աղբիւրներ

  • Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1938, Պուքրէշ, Հատոր Բ., էջ 216: