«Սըրսոք Թանգարան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Նոր էջ «{{ԱՀ}} {{Արևելահայերեն|Սուրսոկ (թանգարան)}} '''Սուրսոք թանգարան''', ինչպէս նաեւ, պաշտօնապէս կը կոչուի Ն...»: |
(Տարբերութիւն չկայ)
|
16:25, 4 Սեպտեմբեր 2017-ի տարբերակ
Սուրսոք թանգարան, ինչպէս նաեւ, պաշտօնապէս կը կոչուի Նիքոլա Իպրահիմի Սուրսոք թանգարան, ժամանակակից արուեստի թանգարան Պէյրութի մէջ (Լիբանան): Կը գտնուի Պէյրութի Աշրաֆիէ շրջանի Ռու Սուրոք փողոցին մէջ: Այդ փողոցին մէջ կը գտնուին Պէյրութի 18-րդ դարու յայտնի ընտանիքներուն կողմէ կառուցուած շարք մը ամրոցներ:
Պատմութիւն
Սուրսոք թանգարանին շէնքը լիբանանեան ճարտարապետութեան հիանալի օրինակն է, որ մեծապէս կրած է իտալական, յատկապէս, վենետիկեան եւ օսմանեան ճարտարապետութիւններու ազդեցութիւնը: Պէյրութի ամենայաջող եւ հարուստ ընտանիքներէն մէկուն անդամ Նիքոլա Սուրսոքը 19-րդ դարուն կառուցած է թանգարանին այսօրուայ շէնքը որպէս վիլլա: Նիքոլա Սուրսոքը, որ մահացած է 1961 թուականին, վիլլան նուիրած է Պէյրութ քաղաքին[1]: Անոր ցանկութեան համաձայն` վիլլան վերաձեւափոխուած է թանգարանի[2]:
Թանգարանը բացուած է 1961 թուականին, լիբանանեան ժամանակակից գծագրիչներու աշխատանքներու ցուցահանդէսով` Պէյրութի մշակութային կեանքին մէջ նախադէպ ստեղծելով[3]: Ետքը թանգարանին մէջ ցուցադրուած են լիբանանեան, ինչպէս նաեւ օտար գծագրիչներու հարիւրաւոր գործերը: Ժամանակակից արուեստի գործերէն բացի, թանգարանին մէջ կը պահուին ճափոնական փորագրութիւններ եւ իսլամական արուեստի աշխատանքներ[4]:
Թանգարանի ընդլայնում
Թանգարանի տարածքի ընդլայնումը կ'ենթադրուէր չորս նոր ստորգետնեայ յարկերու կառուցում` 12 միլիար ամերիկեան տոլար ընդհանուր արժողութեամբ[5]: Ֆրանսացի ճարտարապետ Ժան-Միշել Ուիլմոթ եւ լիբանանցի ճարտարապետ Ժաք Ապու Խալէտը մտածած են ընդլայնման նախագիծին մասին[6]: Ընդլայնման այդ նախագիծը թոյլ կու տար մեծցնել թանգարանին տարածքը 2.000-7.000 քմ, ներառեալ նոր ցուցասրահները, գրադարանները, գրախանութը եւ երաժշտական սենեակները:
Թանգարանի հաւաքածոյ
Թանգարանի հաւաքածոն ունի արուեստի 5.000 նմուշ, որոնց մէջ կան նկարներ, քանդակներ, ապակիէ աշխատանքներ 18-20-րդ դարերէն մնացած: Հետեւեալ լիբանանցի եւ համաշխարհային արուեստագէտներուն աշխատանքները մնայուն կերպով կը ցուցադրուին թանգարանին մէջ.
- Շաֆիք Ապպուտ
- Մունա Պասիլի Սըհնաուի
- Լոթի Ատայմի
- Անթոն Ասֆար
- Սիմոն Պալթաքսէ-Մարթայեան
- Ժուման Պէյազիթ
- Ռաֆիք Շարաֆ
- Սալունա Ռաուտա Շուքայր
- Ժորժ Սիր
- Փոլ Կիրակոսեան
- Ժորժ Կիւվ
- Ճոն Հատեան
- Զաւէն Հատիցեան
- Մատի Հիւսէյն
- Հալիմ Ժուրտաք
- Էլի Քնան
- Վիոլա Քասսապ
- Միշէլ Էլմիր
- Լեւոն Մոմճեան
- Մունիր Նաժմ
- Օմար Օնսի
- Մոհամմատ Ռաուաս
- Արէֆ Ռայէս
- Նատիա Սայքալի
- Մոհամմատ Սաքր
- Սթիլիօ Սքամանիա
- Ժուլիանա Սերաֆիմ
- Հ. Թորոսեան
- Անիթա Թութիքեան
- Սօֆի Եարամեան
- Խալիլ Զղայպ
- Ալան Լիւ Եաուա
Ծանօթագրութիւններ
- ↑ Daratalfunun.org
- ↑ Guides.hotelbook.com, Events Guide: Sursock Museum (Sursock Museum, Beirut, Lebanon)
- ↑ Galleries Beirut, Sursock museum, Georges Guv Aref Rayess, John Haddian, Levon Moumjian. Madi Hussein
- ↑ Lebanon-tourism.gov.lb
- ↑ Annahar.com
- ↑ Jadesigns-architects.com