«Հալէպ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 74.
}}
 
'''Հալէպ'''<ref>{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=55}}</ref> (Ալեբբո, Հալապ (անտիկ շրջանում՝ Բերոյա, հայկ. աղբիւրներուն մէջ‘ Բերիա, Տիբերիա, Խալիպոն, Խաղաբ), [[արաբերէն]]՝ حَلَب, [[արևմտահայերէն]]՝ Հալէպ), քաղաք [[Սուրիա]]յի հիւսիս-արեւմուտքը, Հալէպ մարզի (մուհավազայի) վարչական կենտրոնը, Սուրիոյ մեծագոյն քաղաքը, Սուրիայի ամենամեծ հայաբնակ քաղաքը։ 1, 5 միլիոն բնակիչ (1999), 2,132,100 բնակիչ(2004)։
 
== Հալէպի հայ համայնքը==
Հայկական գաղութի վերաբերեալ առաջին հաւաստի տեղեկութիւնը կայ 1329-ին Հալէպի մէջ գրուած հայկական ձեռագրի մը յիշատակարանի մէջ, ըստ որուն, XIV դ. Հալէպի մէջ եղած է հայկական համայնք եւ եկեղեցի՝ Ս. Աստուածածին։ Հալէպը միջազգային տարանցիկ առեւտուրի կեդրոն դառնալով՝ նպաստած է հայ համայնքի վերելքին։ 1616-ին Հալէպի մէջ կար շուրջ 6 հազար, 1652-ին՝ աւելի քան 20 հազար հայ ([[Ջուղա]]էն, [[Երեւան]]էն, [[Ղարաբաղ]]էն, [[Էրզրում]]էն, [[Սեբաստիա]]էն, [[Կիլիկիա]]էն գաղթած)։ Գլխաւորաբար վարպետ ոսկերիչներ, ակնագործներ, կաշեգործներ, մետաքսագործներ էին։ Նշանակալից էր հայ խոջաներու (խոշոր առեւտրականներ) դերը Սուրիոյ միջազգային առեւտուրի եւ ապրանքափոխանակութեան մէջ։ Զբաղուելով Պարսկաստանի եւ Սուրիոյ հում մետաքսի առեւտուրով՝ անոնք աշխոյժ կապերու մէջ էին [[Վենետիկ]]ի, [[Ջենովա]]յի, [[Լիվոռնո]]յի, [[Ամստերդամ]]ի, [[Մարսել]]ի շուկաներու հետ։
 
== Գրականութիւն ==
* Սիւրմէեան Ա., Պատմութիւն Հալէպի Հայոց, հ. 3, Փարիզ, 1950։
* Թոփուզեան Հ.Խ., Սիրիայի և Լիբանանի հայկական գաղթօջախների պատմություն (1841-1946), Երևան, 1986։
 
== Ծանօթագրութիւններ ==
Տող 87.
 
{{ՀՀՀ}}
 
[[Կատեգորիա:Սուրիոյ քաղաքներ]]
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Հալէպ» էջէն