Ալեքսանդր Սպեդիարեանի Անուան Օփերայի Եւ Պալէթի Ազգային Ակադեմական Թատրոն

Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէթի ազգային ակադեմական թատրոնը հիմնադրուած է ՀՍԽՀ Լուսժողկոմատի 5 Օգոստոս 1932-ի որոշմամբ։

Պատմութիւն Խմբագրել

Առաջին ներկայացումը Ալեքսանդր Սպենդիարեանի «Ալմաստ» օփերան է, որ բեմադրուած է 20 Յունուար 1933-ին։ 1930-ական թուականներուն երկրորդ կէսէն թատրոնին մէջ կը բեմադրուին շարք մը հայկական օփերաներ ու պալէթներ՝ «Գայանէ», «Քաջ Նազար» եւ այլն։ 1939 թուականին թատրոնը կը մասնակցի Մոսկուայի մէջ կայացած հայ արուեստի եւ գրականութեանը նուիրուած միջոցառումներուն եւ կը պարգեւատրուի Լենինի շքանշանով։ Մոսկուայէն վերադառնալով՝ 12 Յունուար 1940-ին, թատրոնը նոր խաղաշրջանը կը բանայ Ալեքսանդր Թամանեանի նախագիծով կառուցուած շէնքին մէջ՝ «Ալմաստ» օփերայով։[1]

Բեմադրուած Օփերաները Եւ Պալէթներ Խմբագրել

Թատրոնի Շէնքը Խմբագրել

Ալեքսանդր Սպենդիարեանի անուան Հայաստանի Ազգային Օփերայի եւ Պալէթի թատրոնը հիմուած է 20 Յունուար 1933-ին։ Գլխաւոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանեանի նախագիծը 1937 թվականին Փարիզի մէջ տեղի ունեցող համաշխարհային ցուցահանդէսին արժանացած է ոսկէ մետալի։ Թատրոնը հիմնադրուած է 1930-ին, Արամ Խաչատրեանի անուան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը կը գործէ 1963-էն։ 2002-ին կատարուած են վերանորոգման աշխատանքներ։[2]

 
Ա. Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէթի ազգային ակադեմական թատրոնի շէնքը ԽՍՀՄ 1979 թուականի փոստային նամականիշին վրայ

1938 թուականին թատրոնը կոչուած է Ալեքսանդր Սպենդիարեանի անունով։[3]

1957 թուականին թատրոնը ստացած է ակադեմականի կոչում։[3]

Յայտնի Անձնաւորութիւններ Խմբագրել

  • Արկատի Պուրճալեան (Ա. Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէթի ազգային ակադեմական թատրոնի հիմնադիրներէն մէկը, 1933-1938 բւականներու թատրոնի գլխաւոր բեմադրիչ)
  • Ռոմանոս Մելիքեան (թատրոնի առաջին գեղարուեստական ղեկավարը)

Խմբավարներ Խմբագրել

Բեմադրիչներ Խմբագրել

 

Բեմանկարիչներ Խմբագրել

Պալէթի Դերասաններ Խմբագրել

Գրականութիւն Խմբագրել

  • Театр оперы и балета Армении. Сб. статей, М., 1939;
  • Шавердян А., Очерки по истории армянской музыки XIX и XX вв., М., 1959
  • Тигранов Г., Армянский музыкальный театр. Ер., т. 1, 1956, т. II, 1960
  • Барсамян А., «Алмаст» А. Спендиарова, М., 1959
  • Тигранов Г., Балеты А. Хачатуряна, М., 1960

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. Հայ սովետական թատրոնի պատմութիւն։ Երեւան: ՀՍՍՀ Գիտութիւնների Ակադեմիայի Հրատարակչութիւն։ 1967 
  2. Վիրտուալ շրջայց օփերայի եւ պալէթի ազգային ակադեմիական թատրոնի շէնքի տարածքին
  3. 3,0 3,1 Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Т 1. А — Гонг. 1072 стб. с илл. М.: Советская энциклопедия, 1973 (стб. 220—222)

Արտաքին յղումներ Խմբագրել