Ալեքսանտր Ռոտինեան

Ալեքսանտր Ռոտինեան (անգլերէն՝ Alexander Rotinoff, ռուս.՝ Александр Ротинов, 20 Մարտ 1875 - 26 Ապրիլ 1934)՝ եղած է 19րդ դարու վերջի եւ 20րդ դարու սկիզբի հայազգի[1][2] ճարտարագետ եւ ճարտարապետ:

Պաքուի Սբ.Թադեւոսի Բարդուղիմեւսի հայկական եկեղեցին
Պրոմփթընի Գերեզմանատունին մէջ Ալեքսանտր Ռոտինեանին գերեզմանը

Կենսագրութիւն Խմբագրել

Ալեքսանտր Ռոտինեանը գործած է Կովկասին մէջ:[1]

Գաբրիէլ Տէր-Միքելեանի հետ միասին 1901-ին ձեռնարկած է Պաքուին մէջ հայկական եկեղեցիի շինարարութիւնը:[1]

20րդ դարու սկիզբին Ալեքսանտր Ռոտինեանն իր ընտանիքին եւ որդիին՝ Միքայէլ Ռոթինոֆի հետ միասին անցած է Մեծն Բրիտանիա: Միքայէլին զաւակը՝ Գէորգ Ռոթինոֆը (անգլերէն՝ Alexander Rotinoff 1952-ին հիմնած է Rotinoff Motors Ltd. ընկերութիւնը:

Ալեքսանտր Ռոտինեանը թաղուած է Լոնտոնի Պրոմփթընի Գերեզմանատունին մէջ:

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Edmond Tigranyan (2003)։ CONTRIBUTIONS OF ARMENIAN ARCHITECTS IN THE TRANSCAUCASUS։ Yerevan: Voskan Yerevantsi։ էջ 264։ ISBN 99930-0-052-3 
  2. Grigorjan Rafik (2000)։ Армянская диаспора Эстонии։ R. Grigorjan։ էջ 63