Ալվարօ Արպելոա Քոքա[4] (17 Յունուար 1983(1983-01-17)[1][2][3][…], Սալամանքա, Քասթիլիա եւ Լիոն, Սպանիա), սպանացի ֆութպոլիստ, պաշտպան։ Սպանիոյ ֆութպոլի ազգային հաւաքականի եւ Ռէալ Մատրիտի ֆութպոլիստ։

Ալվարօ Արպելոա
սպ.՝ Álvaro Arbeloa
Ծննդեան անուն սպ.՝ Álvaro Arbeloa Coca
Ծնած է 17 Յունուար 1983(1983-01-17)[1][2][3][…] (41 տարեկան)
Ծննդավայր Սալամանքա, Քասթիլիա եւ Լիոն, Սպանիա
Քաղաքացիութիւն  Սպանիա
Մայրենի լեզու Սպաներէն
Մասնագիտութիւն ֆութպոլիստ

Ակումբային Ասպարէզ Խմբագրել

Ալվարոն Ռէալի հետ ունի պայմանագիր դեռ վաղ տարիքէն եւ սկսաւ խաղալը Ռէալի երիտասարդական ակումբին մէջ, որ կը գլխաւորէր Ռաֆայէլ Պենիթեսը։ Ժամանակի ընթացքին Արպելոան իր տեղը չգտաւ հիմնական կազմին մէջ եւ չկարողանալով հաստատուիլ ակումբին մէջ տեղափոխուեցաւ «Տեփորթիվօ»։

«Տեփորթիվօ» Խմբագրել

2006 թուականի Յուլիս 24-ին Արպելոան տեղափոխուեցաւ «Տեփորթիվօ» այն ձգտումով, որ իր տեղը ունենայ կազմին մէջ եւ ունենայ շատ խաղային ժամանակ։

Լիվըրփուլ Խմբագրել

Շուտով Լիվըրփուլ ցանկութիւն ունեցաւ ձեռք բերելու սպանացի ֆութպոլիստին։ 2007 թուականի Յունուար 31-ին տեղափոխուեցաւ Լիվըրփուլ։ Գործարքի արժէքը կազմեց 2,5 միլիոն փաունտ, որմէ 50%-ը ստացաւ Ռէալը։ Անոր առաջին խաղը տեղի ունեցաւ Փետրուար 10-ին Նիւքասըլի դէմ խաղին, ուր Լիվըրփուլը պարտուեցաւ։ Բայց անոր ամբողջական նորամուտը կը համարուէր Պարսելոնայի դէմ հանդիպումը Քամփ Նոուի մէջ Փետրուար 21-ին ախոյեաններու Լիկայի 1/8 եզրափակիչին։ Այդ խաղին Արպելոան հիմնական կազմին մէջ էր ձախ պաշտպանի դիրքին։ Անոր հիմնական պարտականութիւնը Լիոնէլ Մեսսիին փակելն էր։ հակառակ, որ Պարսելոնան աչքի ինկաւ առաջին (կոլը տեղի ունեցաւ Արպելոայի սխալէն յետոյ), բայց արդիւնքին Լիւերբուլը կրցաւ յաղթել այդ խաղը։ Արպելոան իր առաջին կոլը Լիվըրփուլի կազմին մէջ հարուածեց 2007 թուականի Ապրիլ 7-ին Ռետինկի դեմ խաղին մէջ։

Ասպարէզը հաւաքականին մէջ Խմբագրել

2008 թուականի Մարտ 27-ին առաջին անգամ խաղցաւ հաւաքականին մէջ։ Իտալիոյ դէմ ընկերական խաղին մէջ Արպելոան 73-րդ վայրկեանին փոխարինեց Սերճիօ Ռամոսին։ Հաւաքականի կազմին մէջ Արպելոան խաղցաւ 56 խաղ եւ յաղթեց Եւրոպայի 2008, Աշխարհի 2010 եւ Եւրոպայի 2012 թուականներուն ախոյեանութիւնը։

Անձնական կեանք Խմբագրել

Ամուսնացած է Քարլոթէ Ռուիսի հետ, ունի 2 զաւակ՝ Ալպան (ծնած՝ 26 Ապլիլ 2010) եւ Ռաուլը (ծնած՝ 16 Մայիս 2013):

Նուաճումներ Խմբագրել

  1. 2012 թուականի Եւրոպայի ախոյեան
  2. 2008 թուականի Եւրոպայի ախոյեան
  3. Սպանիոյ բաժակի բաժակակիր (2): Սպանիոյ բաժակի եզրափակիչ 2010/2011, Սպանիոյ բաժակի եզրափակիչ 2013/2014
  4. Սպանիոյ ախոյեան։ 2011/2012 Սպանիոյ ֆութպոլի առաջնութիւն
  5. Սպանիոյ «Սուփըր» բաժակի բաժակակիր։ Սպանիոյ «Սուփըր» բաժակի առաջնութիւն 2012
  6. ՈՒԵՖԱ ախոյեաններու լիկայի յաղթող, ՈՒԵՖԱ ախոյեաններու լիկա 2013/2014
  7. ՈՒԵՖԱ «Սուփըր» բաժակի բաժակակիր։ ՈՒԵՖԱ «Սուփըր» բաժակ 2014
  8. Աշխարհի ակումբային առաջնութեան յաղթող (1):

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.realmadrid.com/en/football/squad/alvaro-arbeloa-coca
  2. 2,0 2,1 FBref.com
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան
  4. «FIFA World Cup South Africa 2010: List of players» (PDF)։ FIFA.com։ 4 June 2010։ էջ 29։ արտագրուած է՝ 13 September 2013 

Աղբիւրներ Խմբագրել

  1. Անյնական էջ LiverpoolFC.tv կայքին մէջ (անգլերէն)
  2. ֆութպոլիստի անձնական էջը LFCHistory.net կայքին մէջ (անգլերէն)
  3. ֆութպոլիստի անձնական էջը LiverpoolFC.ru կայքին մէջ (ռուս.)
  4. ֆութպոլիստի անձնական էջը Liverbird.ru կայքին մէջ (ռուս.)
  5. Ալւարօ Արբելոա։ Բոլոր նորութիւնները եւ յոդուածները Real-Madrid.ru կայքին մէջ (ռուս.)