Ապտու Տիուֆ (Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil)., Լուգա, Սենեգալ), սենեկալցի քաղաքական գործիչ, Սենեկալի նախագահ (1981-2000), Ֆրանքոֆոնիայի միջազգային կազմակերպութեան 2-րդ քարտուղարը։

Ապտու Տիուֆ
ֆրանսերէն՝ Abdou Diouf
վոլոֆ՝ Abdu Juuf
Ծնած է Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil).
Ծննդավայր Լուգա, Սենեգալ
Քաղաքացիութիւն  Սենեգալ
 Ֆրանսա[3]
Կրօնք Սիւննի
Ուսումնավայր Փարիզի Սորպոնի համալսարան
Շեյխ Անտա Դիոպի համալսարան?
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ, փաստաբան
Վարած պաշտօններ President of Senegal?, Աֆրիակայի միության կազմակերպության նախագահ?, Աֆրիակայի միության կազմակերպության նախագահ? եւ Prime Minister of Senegal?
Անդամութիւն Արտաքին գիտությունների ակադեմիա? եւ Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա?
Կուսակցութիւն Socialist Party of Senegal?
Ամուսին Elisabeth Diouf?[4][5]

Կենսագրութիւն Խմբագրել

Ծնած է փոստատարի ընտանիքի մէջ։ Միջնակարգ կրթութիւն ստացած է Սէն Լուիի մէջ, ապա ուսանած է Տաքարի եւ Փարիզի համալսարաններու իրաւաբանական բաժանմունքներուն մէջ եւ 1959-ին ստացած է իրաւագէտի վկայականը։ Ապա, աւարտած է Ֆրանսայի անդրծովեան տարածքներու վարչական աշխաատողներու վերապատրաստման ֆրանսական դպրոցը։

Վերադառնալով հայրենիք, անցած է պետական ծառայութեան՝ զբաղեցնելով կառավարութեան գլխաւոր քարտուղարի տեղակալի պաշտօնը: Յունիս 1961-ին նշանակուած է Սենեկալի պաշտպանութեան նախարարութեան գլխաւոր քարտուղարը: Նոյն թուականին անդամակցած է Սենեկալի Առաջադէմ Միութեան (ՍԱՄ): 1961-1962 տարիներուն եղած է Սինէ Սալում տարածաշրջանին մարզպետը, 1962-1963-ին՝ արտաքին գործերու նախարարութեան գրասենեակի ղեկավար, 1963-1965-ին՝ նախագահի գրասենեակին ղեկավարն ու առաջին քարտուղարը, 1968-1970-ին՝ Սենեկալի արտադարութեան եւ ծրագրաւորման նախարար[6]:

1968-էն ի վեր եղած է ՍԱՄ քաղաքական բիւրոյի անդամ, 1978-էն՝ ՍԱՄ գլխաւոր քարտուղարի տեղակալ: Փետրուար 1970-ին կրկին նշանակուած է վարչապետի պաշտօնին, ունենալով զուտ տեխնիկական գործառոյթներ, ապա, երկրի առաջին նախագահի՝ Լեոբոլտ Սետար Սենկորի հրաժարականէն ետք, 1 Յունուար 1981-ին զբաղեցուցած է անոր պաշտօնը: 1983, 1988 եւ 1993-ին իբրեւեւ նախագահ վերընտրուած է համընդհանուր ընտրութիւններով:

Ապտու Տիուֆի կառավարման ընթացքին ամենակարեւոր իրադարձութիւններէն էին զինուած միջամտութիւնները Կամպիայի մէջ, երբ 30 Յուլիսի գիշերը անարիւն զինուորական յեղաշրջում մը տեղի ունեցաւ, որուն կազմակերպիչներն էին ձախ թեւի սպաները եւ ընդյատակեայ մարքսիստական յեղափոխական կուսակցութեան անդամները (զոհուեցաւ աւելի քան 500 մարդ)։ 1982-ին հարեւան Կամպիայի հետ ստեղծուեցաւ Սենեկամպիայի համադաշնութիւնը եւ 1989-ին Մաւրիտանիայի սահմանային դաշնութեան պատճառով համադաշնութիւնը կործանուեցաւ:

2000-ին Տիուֆ պարտուեցաւ նախագահական ընտրութիւններու երկրորդ փուլին ընդդիմութեան առաջնորդ Ապտուլա Վատին: 1 Յունուար 2003-էն մինչեւ 1 Յունուար 2015-ը զբաղեցուցած է Ֆրանքոֆոնիայի միջազգային կազմակերպութեան նախագահի պաշտօնը[7], 2006-ին ընտրուած է երկրորդ անգամ:

Ծանօթագրութիւններ Խմբագրել